Ναυάγιο (Ζάκυνθος)

( Նավայո )

Նավայո ծովածոց (հուն․՝ Ναυάγιο, հունարենից թարգմանաբար՝ «նավաբեկություն»), լողափ Հոնիական ծովի ափին՝ Հունաստանի Զակինթոս կղզու հյուսիս-արևմուտքում։ Մինչև 1980-ական թվականները, Նավայոն կոչվել է «Սուրբ Գևորգի լողափ»՝ ծովածոցի շրջակայքում՝ շուրջ մեկ կիլոմետր հեռավորության վրա, գտնվող Սուրբ Գևորգի վանքի պատվին։ Հունարեն «Նավայո» բառը թարգմանաբար նշանակում է «նավաբեկություն», քանզի լողաափն իր անվանումը ստացել է Զակինթոսի ափերի մոտ տեղի ունեցած աղետալի վթարից հետո։ 1980 թվականին Հունաստանի ծովային ոստիկանությունը սկսել է հետապնդել երկրի ծովային տարածքում հայտնված մաքսանենգ նավին։ Այն Թուրքիայից շարժվում էր Իտալիա և անօրինական կերպով տեղափոխում էր ծխախոտ և ալկոհոլ։

Նկատելով իրենց ուղղությամբ շարժվող ոստիկանությանը՝ թուրքական արտադրության առևտրային նավը շրջադարձ է կատարում և մխրծվում ծանծաղուտի մեջ։ Չդիմանալով ալիքների ալեկոծություններին՝ նավը ծանծաղուտով խորտակվում է։ Մի քանի տարի անց Զակինթոսի ափերի մոտ բռնկված հուժկու փոթորիկը խորտ...Կարդալ ավելին

Նավայո ծովածոց (հուն․՝ Ναυάγιο, հունարենից թարգմանաբար՝ «նավաբեկություն»), լողափ Հոնիական ծովի ափին՝ Հունաստանի Զակինթոս կղզու հյուսիս-արևմուտքում։ Մինչև 1980-ական թվականները, Նավայոն կոչվել է «Սուրբ Գևորգի լողափ»՝ ծովածոցի շրջակայքում՝ շուրջ մեկ կիլոմետր հեռավորության վրա, գտնվող Սուրբ Գևորգի վանքի պատվին։ Հունարեն «Նավայո» բառը թարգմանաբար նշանակում է «նավաբեկություն», քանզի լողաափն իր անվանումը ստացել է Զակինթոսի ափերի մոտ տեղի ունեցած աղետալի վթարից հետո։ 1980 թվականին Հունաստանի ծովային ոստիկանությունը սկսել է հետապնդել երկրի ծովային տարածքում հայտնված մաքսանենգ նավին։ Այն Թուրքիայից շարժվում էր Իտալիա և անօրինական կերպով տեղափոխում էր ծխախոտ և ալկոհոլ։

Նկատելով իրենց ուղղությամբ շարժվող ոստիկանությանը՝ թուրքական արտադրության առևտրային նավը շրջադարձ է կատարում և մխրծվում ծանծաղուտի մեջ։ Չդիմանալով ալիքների ալեկոծություններին՝ նավը ծանծաղուտով խորտակվում է։ Մի քանի տարի անց Զակինթոսի ափերի մոտ բռնկված հուժկու փոթորիկը խորտակված նավի դասալիք դարձած մնացորդները բերում է ափ։ Ժանգոտած նավը հասնում է ափամերձ հատված և մխրճվում ավազների մեջ։ Կարճ ժամանակ անց նավաբեկության ենթարկված նավի ժանգոտած մնացորդները դառնում է լողափի «մարգարիտ»-ը։ Հազարավոր զբոսաշրջիկներ ժամանում են Զակինթոս և լուսանկարահանվում կղզու այցեքարտը դարձած շոգենավի հետ։ Դրանից հետո ծովածոցն ու լողափը անվանվում է «Նավայո»։ Լողափը բոլոր կողմերից շրջապատված է 45-ից մինչև 225 մետր բարձրությամբ սպիտակ բարձրադիր ժայռերով։ Դա նշանակում է, որ լողափ հասնելու միակ ճանապարհը ծովային նավարկությունն է, քանզի Նավայո տանող ցամաքային ճանապարհներ չկան։ Վերջին աղետալի դեպքը Նավայոյում տեղի է ունեցել 2012 թվականի հունիսին, երբ բրիտանացի պարաշյուտիստը կնքում է իր մահկանացուն։

Photographies by:
Statistics: Position
1842
Statistics: Rank
68407

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
458316729Click/tap this sequence: 9153
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Նավայո ?

Booking.com
492.754 visits in total, 9.213 Points of interest, 405 Destinations, 32 visits today.