Ολυμπία

( Օլիմպիա բնակավայր )

Օլիմպիա (հուն․՝ Αρχαία Ολυμπία), Հին Հունստանի խոշոր սրբավայրերից մեկը, գտնվում է Պելոպոնեսում, որտեղ առաջացել և դարեր շարունակ անց են կացվել Օլիմպիական խաղերը։ Օլիմպիական խաղերը կազմակերպվել են ամեն չորս տարին մեկ անգամ մ․թ․ա․ 8-րդ դարից մինչև մ․թ․ 4-րդ դարը։

Պատմություն

Ի սկզբանե Օլիմպիան բնակավայր էր հունական Էլիդա շրջանում, որը տեղակայված էր Պելեպոնեսի հյուսիս արևմտյան մասում։ Հնագույն բնակավայրը այս տարածաշրջանում վերագրվում է Նեոլիթի դարաշրջանին։ Սկզբնական սրբավայրը Օլիմպիայում գտնվում էր բլրի ստորոտին, որն ավելի ուշ անվանվել է Կրոնիոն և նվիրվել է հողի աստվածուհի Գեային։

Երբ դորիացիների հետ այստեղ եկան էոլիյցները (մ.թ.ա 12-րդ դար), նրանց հաջողվեց բավականին կարճ ժամանակահատվածում ստեղծել բերքատու դաշտավայր։ Օլիմպիան անցավ Իլիդ պոլիսի տիրապետության տակ մ.թ.ա 7-րդ դարում և էլեյցիները այստեղ սահմանեցին Զևսի պաշտամունք, որի մեջ ընգրկվեցին մնացյալ պաշտամունքները։

Թե ով է Օլիմպիայում հիմնել Օլիմպիական խաղերը պարզ չէ։ Այնուամենայնիվ առասպելներում կան երեք տարբերակներ, որոնց մեջ գերակշռում է հետևյալը. Խաղերը հիմնել է Պելոսը, ով հաղթել է Պիսի արքա՝ Էնոմայի մարտակառքերի մրցույթում։ Ակնհայտ է, որ մրցույթներ Օլիմպիայում անց են կացվել ավելի շուտ՝ մ.թ.ա 8-րդ դարում, բայց առաջին Օլիմպիադայի ավանդական ամսաթիվը մ.թ.ա 776 թվականն է։ 7-6-րդ դարերում տեղի են ունեցել երկարատև բախումներ էլեյցիների և պիսատների միջև Խաղերի անցկացման իրավունքի համար, այս պայքարի ընթացքում հաղթել են էլեյցները։ Նույն դարաշրջանին է վերագրվում Օլիմպիական զինադադարի կնքումը, որի ընթացքում հունական պոլիսների միջև բոլոր հակամարտությունները դադարեցվում էին։

4-5-րդ դարերը դարձան Օլիմպիական խաղերի ծաղկման ժամանակաշրջանը։ 5-րդ դարին է վերագրվում Ֆիդիայի հայտնի Զևսի արձանը, ինչպես նաև մեզ հասած Զևսի տաճարի ֆրիզը։ Այս ժամանակաշրջանից հետո աստիճանաբար մայրամուտ սկսվեց։ Խաղերը աստիճանաբար կորցնում էին կրոնական բնույթը և դառնում էին բացառապես սպորտ։

Հռոմեական միապետ Սուլան (մ.թ.ա 80 թվական), բոլոր մարմնամարզիկներին իր հետ տարավ Հռոմ, որպեսզի նրանք զարդարեն իր հաղթական վերադարձը։

Հռոմեական կայսրության քրիստոնյա կայսր Թեոդոսիոսը արգելել է Օլիմպիական խաղերի կազմակերպումը 394 թվականին, խախտելով ավելի քան հազարամյա ավանդույթը։

Զևսի տաճարը հրդեհվել է 426 թվականին Թեոդոսիոս Երկրորդի հրամանով, իսկ վերջնականապես կործանվել է 522-551-ական թվականների երկրաշարժերի և Ալֆեյի հեղեղումների պատճառով։ Բյուզանդացիները այս տարածքում ապրել են մինչև 9-րդ դարը, ընդ որում 7-8-րդ դարերում տեղանքի հիմնական բնակչությունը եկվոր սլովոնական ցեղերն էին։ Պետք է ասել, որ միջնադարում այն վայրը , որտեղ նախկինում Օլիմպիա գյուղն էր կոչվում էր Սերբիա։ Հնագիտական պեղումները սկսվել են 1870-ական թվականներին, այս բազմամյա աշխատանքը կատարել են գերմանացի հնագետները։

1906 թվականին բացահայտված աստերոիդը անվանել են ի պատիվ Օլիմպիայի։

Photographies by:
Statistics: Position
540
Statistics: Rank
170604

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
678349215Click/tap this sequence: 4645
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Օլիմպիա բնակավայր ?

Booking.com
538.987 visits in total, 9.233 Points of interest, 405 Destinations, 247 visits today.