Նեպալերեն

Նեպալերեն, գուրքալի, քասկուրա, նեպալցիների լեզուն։ Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի հնդարիական ճյուղին։ Նեպալի պետական լեզուն է։ Խոսվում է նաև Հնդկաստանի որոշ շրջաններում։ Խոսողների թիվն ավելի քան 7 մլն է։ Տրոհվում է 4 բարբառի։ Վերլուծական-համադրական կառուցվածք ունեցող լեզու է՝ վերլուծականի գերակշռությամբ։ Գոյականն ունի արական և իգական սեռ, 2 հոլովաձև։ Բայական համակարգում կան համադրական և վերլուծական անդեմ ձևեր, 5 եղանակ։ Նեպալերեն օգտագործում է դևանագարի գրատեսակը։ Առաջին գրավոր հուշարձանը՝ 1337 թվականից։ Գրական լեզուն XI դարի սկզբից զարգանում է կենտրոնական (ստանդարտ) բարբառի հիմքի վրա։

Destinations