Ναός του Ολυμπίου Διός

( Օլիմպիական Զևսի տաճար )

Օլիմպիական Զևսի տաճար (հուն․՝ Ναός του Ολυμπίου Διός), Հունաստանի ամենամեծ տաճարը, որը կառուցվել է մ․թ․ա․ 4-2-րդ դարերում։ Գտնվում է մայրաքաղաք Աթենքում՝ Ակրոպոլիսից 500 կմ հարավ-արևելք։

Զևսի օլիմպիական տաճարը տեղակայված է Հունաստանի սահմանադրական հրապարակից՝ Սինտագմայից ընդամենը 700 մետր հեռավորության վրա՝ դեպի հարավ։

Պատմություն

Համաձայն լեգենդի՝ Օլիմպիական Զևսի տաճարը կառուցվել է Դևկալիոնի՝ հույն ժողովրդի նախահոր տաճարի տեղում[1][2]:

Տաճարի շինարարական աշխատանքները սկսվել են տիրանոս Պիսիստրատոսի կառավարման տարիներին։ Աթենական դեմոկրատիան տաճարը չէր կարևորում։ Թեմիստոկլեսը, ով մ․թ․ա․ 500-449 թվականներին կռվում էր հույն-պարսկական պատերազմներում և Աթենքի արքոնտ էր, նույնիսկ տաճարն օգտագործել է, որպես պաշտպանական կառույց Աթենքի և Պիրեյոսի միջև:

Մ․թ․ա․ 175—164 թվականներին Սիրիայի թագավոր Անտիոքոս IV Եպիֆանիսը ձեռնամուխ է եղել տաճարի վերակառուցողական աշխատանքների կազմակերպմանը[3]։

Aristotle, Politics, Book V, chapter 11 Hans Rupprecht Goette, Athens, Attica and the Megarid: An Archaeological Guide, p. 100. Routledge, 2001. ISBN 0-415-24370-X K. W. Arafat, Pausanias' Greece: Ancient Artists and Roman Rulers, p. 174. Cambridge University Press, 2004. ISBN 0-521-60418-4
Photographies by:
Jean-Pierre Dalbéra from Paris, France - CC BY 2.0
Statistics: Position
523
Statistics: Rank
178675

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
526439187Click/tap this sequence: 7489

Google street view

Where can you sleep near Օլիմպիական Զևսի տաճար ?

Booking.com
491.138 visits in total, 9.210 Points of interest, 405 Destinations, 61 visits today.