Աթենքի Ակրոպոլիս (հուն․՝ Ακρόπολη Αθηνών), հնադարյան միջնաբերդ, որը տեղակայված է Աթենք քաղաքից վեր գտնվող ժայռոտ բարձունքի վրա և իր մեջ ներառում է ճարտարապետական և պատմական մեծ նշանակություն ունեցող հնադարյան մի քանի կառույցների ավերակներ, որոնցից ամենահայտնին Պարթենոնն է։ «Acropolis» բառը ծագում է հունարեն «ἄκρον» (ակրոն, «բարձրագույն կետ, ծայր») և «πόλις» (պոլիս, «քաղաք») բառերից։ Չնայած «ակրոպոլիս» եզրն օգտագործվում է ընդհանուր իմաստով և Հունաստանում շատ այլ ակրոպոլիսներ կան, Աթենքի Ակրոպոլիսի նշանակությունն այնպիսին է, որ այն պարզապես անվանվում է «Ակրոպոլիս»՝ առանց բնութագրման։ Հնագույն ժամանակներում հայտնի է եղել նաև որպես Կեկրոպիա․ անունն ստացել է առասպելական մարդաօձ Կեկրոպից, որը ենթադրաբար առաջին աթենացի թագավորն է եղել։

Վկայություն կա այն մասին, որ բարձունքը բնակեցված է եղել մ․թ․ա․ չորրորդ հազարամյակում, սակայն մ․թ․ա․ հինգերորդ դարում Պերիկլեսն է (մոտավորապես մ․թ․ա․ 495-...Կարդալ ավելին

Աթենքի Ակրոպոլիս (հուն․՝ Ακρόπολη Αθηνών), հնադարյան միջնաբերդ, որը տեղակայված է Աթենք քաղաքից վեր գտնվող ժայռոտ բարձունքի վրա և իր մեջ ներառում է ճարտարապետական և պատմական մեծ նշանակություն ունեցող հնադարյան մի քանի կառույցների ավերակներ, որոնցից ամենահայտնին Պարթենոնն է։ «Acropolis» բառը ծագում է հունարեն «ἄκρον» (ակրոն, «բարձրագույն կետ, ծայր») և «πόλις» (պոլիս, «քաղաք») բառերից։ Չնայած «ակրոպոլիս» եզրն օգտագործվում է ընդհանուր իմաստով և Հունաստանում շատ այլ ակրոպոլիսներ կան, Աթենքի Ակրոպոլիսի նշանակությունն այնպիսին է, որ այն պարզապես անվանվում է «Ակրոպոլիս»՝ առանց բնութագրման։ Հնագույն ժամանակներում հայտնի է եղել նաև որպես Կեկրոպիա․ անունն ստացել է առասպելական մարդաօձ Կեկրոպից, որը ենթադրաբար առաջին աթենացի թագավորն է եղել։

Վկայություն կա այն մասին, որ բարձունքը բնակեցված է եղել մ․թ․ա․ չորրորդ հազարամյակում, սակայն մ․թ․ա․ հինգերորդ դարում Պերիկլեսն է (մոտավորապես մ․թ․ա․ 495-429) համակարգել տարածքի ամենակարևոր կառուցների, այդ թվում՝ Պարթենոնի, Պրոպիլեայի, Էրեքթեոնի ու Աթենաս Նիկե աստվածուհու տաճարի շինարարությունը։ Պարթենոնն ու մյուս կառույցները լուրջ վնասներ են կրել 1687 թվականի թուրք-վենետիկյան պատերազմի ժամանակ՝ վենետիկցիների պաշարման ընթացքում, երբ Պարթենոնում պահվող վառոդի պաշարը պայթել է հրանոթի գնդակից։

Պատմություն
 
Ակրոպոլիսի տեսքը Լիկավիտոսից
Աջ կողմում տեսանելի է Պնիքսի բլուրը, ձախից՝ Ֆիլոպապոսի բլուրը։ Հեռվում, որտեղ Պելոպոնեսի ափը ողողվում է Սարոնիկոսի ջրերով, գտնվում է Ֆիլոպապոսի հուշարձանը
Վաղ բնակեցում

Ակրոպոլիսը տեղակայված է Աթենք քաղաքում՝ ծովի մակարդակից 150 մ բարձրություն ունեցող հարթ գագաթով ժայռի վրա, և զբաղեցնում է մոտավորապես 3 հեկտար մակերեսով տարածք։ Ամենավաղ գտածոները թվագրվում են միջին նեոլիթի ժամանակաշրջանով, սակայն Ատտիկեում փաստացի բնակավայրեր են եղել վաղ նեոլիթի ժամանակներից ի վեր (մ․թ․ա․ 6-րդ հազարամյակ)։

 
Վարազի ժանիքից պատրաստված սաղավարտ կրող զինվոր, Աթենքի Ակրոպոլիսի միկենեյան ժամանակաշրջանի գերեզաման, մ․թ․ա․ 14-13-րդ դարեր

Կասկած չկա այն մասին, որ ուշ բրոնզե դարում միկենյան մեգարոն է գտնվել բլրի վրա, որից, սակայն, ոչինչ չի պահպանվել, բացի մեկ կրաքարե հիմնասյունից ու մի քանի ավազաքարե աստիճանների ավերակներից[1]։ Պալատի կառուցումից անմիջապես հետո կառուցվել է նաև 760 մ երկարությամբ և 10 մ բարձրությամբ կիկլոպյան վիթխարի շրջանաձև պարիսպ, որն ունեցել է 3.5-6 մ հաստություն և մինչև 5-րդ դարը ծառայել որպես գլխավոր պաշտպանական գիծ[2]։ Պարիսպը բաղկացած է եղել երկու հողապատնեշից, որ կառուցված են եղել «էմպլեկտոն» (հունարեն՝ ἔμπλεκτον) կոչվող հողախառնուրդով[3] իրար միացված խոշոր քարե բլոկներից։ Հոմերոսը հավանաբար այս կառույցն է նկատի ունեցել, երբ գրել է․ «ամրակառույց պալատն Էրեկտեոսի» («Ոդիսական» 7.81)։ Մ․թ․ա 13-րդ դարից առաջ ինչ-որ ժամանակ երկրաշարժի պատճառով Ակրոպոլիսի հյուսիսարևելյան ծայրին ճեղք է առաջացել, որը տարածվել է 35 մետր դեպի փափուկ կրակավե հիմքը, որտեղ ջրհոր կար փորված[4]։ Պատրաստվել է աստիճանաշար, որի օգնությամբ ջրհորը ծառայել է որպես խմելու ջրի անգնահատելի ու պաշտպանված աղբյուր, երբ միկենյան ժամանակաշրջանում ամրոցը ենթարկվել է պաշարումների[5]։

Հնադարյան Ակրոպոլիս
 
Սկզբնական Ակրոպոլիսը Պելարգիկոնով և Աթենայի հին տաճարով
 
Աթենայի հին տաճարի ենթադրական վերականգնումը։ Կառուցվել է մ․թ․ա․ 525 թվականին և գտնվել Պարթենոնի ու Էրեքթեոնի միջև։ Վերնաճակատի քանդակներից հատվածներ պահվում են Ակրոպոլիսի թանգարանում

Շատ բան հայտնի չէ Ակրոպոլիսի ճարտարապետական տեսքի մասին մինչև արխաիկ դարաշրջանը։ Մ․թ․ա․ 7-րդ և 6-րդ դարերում՝ կիլոնյան խռովության ընթացքում, տարածքը գտնվել է Կիլոնի վերահսկողության տակ[6], երկու անգամ՝ Պիսիստրատոսի, որոնցից յուրաքանչյուրի նպատակը պետական հեղաշրջմամբ քաղաքական իշխանությունը գրավելն է եղել։ Բացի հետագայում հիշատակված Հեկաթոմպեդոնից, Պիսիստրատոսը նաև կառուցել է մուտքի դարպասը կամ պրոպիլեան (հունարեն՝ προπύλαια)[7]։ Ակրոպոլիսի բլրի շուրջը կառուցված է եղել նաև ինը դարպասով պարիսպ[8], որից ներս՝ հյուսիսարևմտյան ստորոտին, գտնվել է նաև ջրի մեծ, բնական աղբյուր։

Մ․թ․ա․ 570-550 թվականների ընթացքում կառուցվել է Աթենք քաղաքի հովանավոր սուրբ Աթենասին նվիրված տաճարը։ Դորիական օրդերի կրաքարե այս կառույցը, որից շատ հետքեր են պահպանվել, հայտնի է եղել որպես Հեկաթոմպեդոն (հունարեն բառացի՝ «հարյուրոտքանի»), Ուր-Պարթենոն (գերմաներեն «սկզբնական Պարթենոն»), «Կապույտ մորուքի» ամրոց՝ ի պատիվ վերնաճակատում պատկերված եռամարմին մարդաօձի քանդակի, որի մորուքները ներկված են եղել մուգ կապույտ գույնով։ Արդյոք այս կառույցը փոխարինել է ավելի վաղ շրջանի որևէ կառույցի կամ զոհասեղանի, հայտնի չէ, սակայն այն գտնվել է այն վայրում, որտեղ այժմ Պարթենոնն է[9]։

 
Ակրոպոլիսի ավերումը Քսերքսես I-ի բանակների կողմից Հունաստանի՝ պարսկական երկրորդ ներխուժման ընթացքում, մ․թ․ա․ 480-479 թվականներ

Մ․թ․ա 529-520 թվականներին Պիսիստրատոսը կառուցել է ևս մեկ տաճար՝ Աթենասի հին տաճարը, որը, ըստ Վիլհելմ Դյորպֆելդի հիմնավորումների[10], գտնվել է Էրեքթեոնի և այժմ կանգուն է Պարթենոնի միջև։ Ավերվել է մ․թ․ա․ 480-479 թվականներին՝ դեպի Հունաստան կատարված պարսկական երկրորդ ներխուժման ընթացում, սակայն հավանաբար վերականգնվել է մ․թ․ա․ 454 թվականին, քանի որ Աթենական ծովային միության գանձարանը տեղափոխվել է այնտեղի օպիստոդոմ։ Հնարավոր է, որ տաճարը հրդեհված լինի մ․թ․ա․ 406/405 թվականին, ինչպես նշել է Քսենոփոնը, որի մասին սակայն Պավսանիասն իր «Հունաստանի նկարագրություն» աշխատությունում չի հիշատակել[11]։

Մ․թ․ա․ մոտավորապես 500 թվականին Հեկաթոմպեդոնն ապամոնտաժվել է, որպեսզի տեղ ազատվի ավելի մեծ կառույցի համար, որը կոչվել է Հին Պարթենոն։ Այս նպատակով աթենացիները դադարեցրել են Օլիմպիական Զևսի տաճարի կառուցումը, որը կապված էր բռնակալ Պիսիստրստոսի և իր որդիների հետ, ու դրա փոխարեն, դրա համար նախատեսված ու Պիրեյոսից բերված կրաքարով կառուցել են Հին Պարթենոնը։ Նոր տաճարը տեղավորելու համար բլրի հարավային մասը մաքրվել է, հարթեցվել՝ ավելացնելով երկու տոննա կշռող 8,000 կրաքարե բլոկներ, իսկ մնացած մասը լցվել է հողով։ Սակայն մ․թ․ա․ 490 թվականի Մարաթոնի ճակատամարտի հաղթական ավարտից հետո նախագիծը վերանայվել է և մարմար է օգտագործվել։ Կրաքարից կառուցված հատվածը հայտնի է եղել որպես Նախապարթենոն I, իսկ մարմարե հատվածը՝ Նախապարթենոն II։ Մ․թ․ա․ 485 թվականին միջոցներ խնայելու նպատակով շինարարությունը դադարեցվել է, քանի որ Քսերքսես I-ը դարձել էր Աքեմենյան Պարսկաստանի թագավոր, և պատերազմն անխուսափելի էր[12]։ Հին Պարթենոնի կառուցումը դեռևս ավարտված չէր, երբ պարսիկները մ․թ․ա․ 480 թվականին գրավել ու թալանել են քաղաքը․ կառույցը հրդեհվել ու կողոպտվել է բլրի վրա գտնվող համարյա ամեն ինչի հետ[13][14]։ Պարսկական ճգնաժամն ավարտվելուց հետո աթենացիներն անավարտ կառույցի ճարտարապետական մասերն ընդգրկել են Ակրոպոլիսի նորակառույց հյուսիսային կուրտինայի մեջ, որտեղ դրանք ծառայել են որպես նշանավոր «պատերազմական հուշարձան» ու այսօր էլ տեսանելի են։ Ավերված տարածքը մաքրվել է բեկորներից։ Արձանները, պաշտամունքային առարկաները, կրոնական նվիրաբերությունները հանդիսավորությամբ թաղվել են բլրի վրա փորված խոր փոսի մեջ, որը ծառայել է որպես դասական Պարթենոնի շուրջն ստեղծված արհեստական սարահարթի լցոնում։ Այսպիսով, այս պարսկական աղբն ամենահարուստ հնագիտական գտածոն էր, որը պեղվել է Ակրոպոլիսում մինչև 1890 թվականը[15]։

Պերիկլեսի կառուցման ծրագիր
 
Պարթենոնի տեսքը հյուսիս արևմուտքից

Մ․թ․ա․ 468 թվականին Էվրիմեդոնտեի ճակատամարտում հաղթելուց հետո աթենացի զորավարներ Կիմոնը և Թեմիստոկլեսը հրամայել են վերակառուցել Ակրոպոլիսի հարավային և հյուսիսային պարիսպները, իսկ խոշոր տաճարների մեծամասնությունը, այդ թվում՝ Պարթենոնը, վերակառուցվել է Պերիկլեսի հրամանով այսպես կոչված «Աթենքի ոսկեդարում» (մ․թ․ա․ 460-430)։ Աթենացի քանդակագործ Ֆիդիասը և հայտնի ճարտարապետներ Իկտինոսն ու Կալիկրատեսն են պատասխանատվություն կրել վերակառուցման համար[16]։

Մ․թ․ա․ 437 թվականին Մնեսիկլեսն սկսել է կառուցել մոնումենտալ շքամուտքը, որը գտնվում էր Ակրոպոլիսի արևմտյան հատվածում և բաղկացած էր Պենտելիկուս լեռան մարմարից պատրաստված դորիական սյուներից[17]։ Այս սյունաշարքերը համարյա ավարտվել են մ․թ․ա․ 432 թվականին և ունեցել երկու թև, որոնցից հյուսիսայինը զարդարված էր Պոլիգնոտոսի նկարներով[18]։ Մոտավորապես նույն ժամանակահատվածում սկսվել է Աթենաս Նիկե աստվածուհու տաճարի կառուցումը, որը Պելոպոնեսյան պատերազմով պայմանավորված ընդհատումից հետո ավարտվել է մ․թ․ա․ 421-409 թվականների ընթացքում[19]։

 
Էրեքթեոն

Պենդելիկոն լեռան մարմարով Էրեքթեոն հոյակերտ տաճարի կառուցումը (մ․թ․ա․ 421-406) բարդ նախագծի մի մասն էր, որը հաշվի է առել տարածքի ծայրաստիճան անհարթությունը։ Դեպի արևելք ուղղված մուտքը պատված էր հունական վեց սյուներով։ Տաճարն արտասովոր կերպով բաղկացած էր երկու ճակատամուտքերից․ մեկը հյուսիսարևմտյան մասում՝ հունական սյուներով, մյուսը հարավարևմտյան մասում՝ Կարիատիդի կերպարանքով սյունարձանով։ Տաճարի արևելյան մասը նվիրված էր Աթենասին, արևմտյան մասը, որը ծառայում էր արխայիկ թագավոր Պոսեյդոն-Էրեքտեուսի պաշտամունքին, իր մեջ ներառում էր Հեփեստոսի և Էրեքտեուսի եղբայր Վուտոսի զոհասեղանները։ Քիչ բան է հայտնի ներսակողմի սկզբնական նախագծի մասին, քանի որ այն հրդեհից ավերվել է մ․թ․ա․ առաջին դարում և մի քանի անգամ վերանորոգվել[20][21]։

Նույն ժամանակաշրջանում սկսվել է մի շարք սրբավայրերի, այդ թվում՝ Աթենասի հին տաճարի, Պոսեյդոնի, Էրեքտեուսի, Կեկրոպս I-ի և վերջինիս դուստրեր Հերսեի, Պանդրոսոսի և Ագլորոսի տաճարների կառուցումը[22]։ Աթենաս Նիկեի և Պարթենոնի միջև գտնվել է Բրաուրոնիայի սրբավայրը, որի աստվածուհին պատկերվել է արջի տեսքով ու երկրպագվել Աթենքի Բրաուրոն շրջանում։ Ըստ Պավսանիասի՝ սրբավայրում գտնվել են աստվածուհու փայտե արձանն ու մ․թ․ա․ չորրորդ դարում Պրաքսիտելեսի քանդակած Արտեմիսի արձանը[23]։

 
Պրոպիլեան (մոնումենտալ շքամուտքը)

Շքամուտքից ներս տեղադրված է եղել մ․թ․ա․ 450-448 թվականներին Ֆիդիասի ստեղծած Աթենաս Պրոմաքոսի հսկա բրոնզե արձանը, որի պատվանդանը 1․5 մ բարձրություն է ունեցել, իսկ ամբողջ արձանի բարձրությունը 9 մ է եղել։ Աստվածուհու ձեռքին նիզակ կար, որի ոսկեզօծ ծայրի արտացոլանքը տեսանելի էր Սունիոնյան ծովածոցում նավարկող նավերի անձնակազմերի կողմից, իսկ ձախ կողմում հսկայական վահան էր՝ զարդարված Կենտավրոսի և լապիտների մենամարտի դրվագներով[24]։ Եղել են նաև այլ հուշարձաններ, որոնցից համարյա հետք չի մնացել, այդ թվում՝ Աթենայի զոհասեղանը, Զևս Պոլիեուսի սրբավայրը, ինչպես նաև հռոմեական ժամանակների Օկտավիանոս Օգոստոսի և Դեա Ռոմայի կլոր տաճարները[25]։

Հելլենիստական և հռոմեական ժամանակաշրջան
 
Մ․թ․ 165 թվականի Ակրոպոլիսի 3-D մոդելը (սեղմեք, որ պտտվի)

Հելլենիստական և հռոմեական ժամանակաշրջաններում Ակրոպոլիսի տարածքում գոյություն ունեցող կառույցներից շատերը, որոնք ժամանակի և պատերազմների արդյունքում վնասվել էին, վերանորոգվել են[26]։ Կանգնեցվել են օտար թագավորների արձաններ, մասնավորապես՝ Ատտալյան դինաստիայի ներկայացուցիչներ Պերգամոն Ատտալոս II-ի և Յումենես II-ի, որոնք հետագայում վերագրվել են համապատասխանաբար Օգոստոսին (կամ Կլավդիոսին) և Ագրիպպային[27]։ Յումենեսը կառուցել է նաև հարավային լանջին գտնվող Ատտալոսի ստոան[28]։

Հուլիոս-Կլավդիոսների ժամանակաշրջանում կառուցվել է Ռոմայի տաճարն ու Պարթենոնից 23 մ հեռավորության վրա գտնվող` Օգոստոսին նվիրված փոքրիկ, կլոր շինությունը[29]։ Մոտավորապես նույն ժամանակահատվածում հյուսիսային լանջին, Պան աստծո քարայր-սրբավայրի մոտ ստեղծվել է ևս մեկը, որտեղ արքոնտները պաշտոնի անցնելուց հետո նվիրաբերություն էին անում Ապոլլոնին[30]։ Մ․թ․ 161 թվականին Հերովդես Ատտիկացին հարավային լանջին կառուցել է իր մեծ ամֆիթատրոնը կամ օդեոնը, որը մեկ դար անց ավերվել է գերմանական հերուլի ցեղի հարձակման ժամանակ ու վերակառուցվել 1950-ական թվականներին[31]։

3-րդ դարում, հերուլական հարձակումների սպառնալիքի ներքո, վերանորոգումներ են արվել Ակրոպոլիսի պարիսպներում, կառուցվել է «Բյոլեի դարպասը», որը սահմանափակում էր մուտքը պրոպիլեայից՝ այսպիսով Ակրոպոլիսին վերադարձնելով ամրոցի կարգավիճակի[26]։

Բյուզանդական, լատինական և օսմանյան ժամանակաշրջան
 
1687 թվականի Աթենքի Ակրոպոլիսի՝ Վենետիկյան պաշարումը

Բյուզանդական կայսրության ժամանակաշրջանում Պարթենոնն օգտագործվել է որպես Մարիամ Աստվածածնին նվիրված եկեղեցի[32]։ Աթենքի դքսության լատինական ժամանակաշրջանում Ակրոպոլիսը գործել է որպես քաղաքի ադմինիստրատիվ (վարչական) կենտրոն, որտեղ Պարթենոնը մայր տաճարն էր[33]։ Ավելացվել է «Ֆրանկոպիրգոս» կոչվող մի մեծ աշտարակ, որն ապամոնտաժվել է 19-րդ դարում[34]։

Հունաստանի օսմանյան նվաճումից հետո Պարթենոնն օգտագործվել է որպես թուրքական բանակի կայազորի շտաբ[35], իսկ Էրեքթեոնը վերածվել է բերդակալի հարեմի։ Ակրոպոլիսի կառույցներն անդառնալի վնաս են կրել 6-րդ օսմանա-վենետիկյան պատերազմի ընթացքում՝ 1687 թվականի պաշարման ժամանակ։ Պարթենոնը, որն օգտագործվել է որպես վառոդի զինապահեստ, հրետանու ռմբակոծությունից խիստ վնասվել է[36]։

 
1842 թվականի դագերոտիպիա, հեղինակ՝ Ժոզեֆ-Ֆիլիբերտ Ժիրոլտ դե Պրանգի (տարածքի ամենաառաջին լուսանկարը)
 
Աթենքի Ակրոպոլիսի և Արեոպագոսի իդեալականացված վերականգնում, հեղինակ՝ Լեո ֆոն Կլենցե, 1846

Հետագա տարիների ընթացքում Ակրոպոլիսը դարձել է մարդկային աշխույժ գործունեության վայր՝ բազմաթիվ բյուզանդական, ֆրանկյան ու օսմանյան կառույցներով։ Օսմանյան ժամանակաշրջանի բնորոշ հատկանիշը Պարթենոնի ներսում կառուցված մզկիթն էր՝ ավարտուն մինարեթով։

Հունաստանի անկախության պատերազմի ընթացքում Ակրոպոլիսը երեք անգամ պաշարվել է․ երկու անգամ հույն ապստամբների կողմից՝ 1821-1822 թվականներին, և մեկ անգամ օսմանցիների կողմից՝ 1826-1827 թվականներին։ 1822-1825 թվականների ընթացքում կառուցվել է Ոդիսևս Անդրուցոսի անվան նոր հողապատնեշ՝ պաշտպանելու համար վերջերս վերահայտնաբերված Կլեպսիդրա աղբյուրը, որն ամրոցին թարմ ջրի պաշարով ապահովելու միակ աղբյուրն էր։

Անկախությունից հետո բյուզանդական, ֆրանկյան ու օսմանյան ժամանակաշրջաններին բնորոշ կառույցները վերացվել են տեղանքից՝ նպատակ ունենալով վերականգնել հուշարձանն իր նախնական տեսքով, «մաքրված» հետագայում արված բոլոր հավելումներից[37]։

Castleden Rodney (2005)։ Mycenaeans։ Routledge։ էջեր 64–։ ISBN 978-1-134-22782-2  Hurwit 2000, pp. 74–75. ἔμπλεκτος, Henry George Liddell, Robert Scott, A Greek-English Lexicon, on Perseus Digital Library Hurwit 2000, p. 78. "The springs and fountains of the Acropolis hill" Archived 2013-07-28 at the Wayback Machine., Hydria Project. Retrieved 2 December 2012. Pomeroy Sarah B. (1999)։ Ancient Greece: A Political, Social, and Cultural History։ Oxford University Press։ էջեր 163–։ ISBN 978-0-19-509742-9  Starr Chester G.։ «Peisistratos»։ Encyclopædia Britannica։ Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 2  "Acropolis fortification wall", Odysseus. Retrieved 2 December 2012. Hurwit 2000, p. 111. Hurwit 2000, p. 121. [1], Retrieved 5 June 2012 Manolis Korres, Topographic Issues of the Acropolis, Archaeology of the City of Athens; Retrieved 7 June 2012 "Athens, Pre-Parthenon (Building)", Perseus Digital Library. Retrieved 3 December 2012. Dörpfeld, W: Der aeltere Parthenon, Ath. Mitt, XVII, 1892, pp. 158–189. Kavvadias, Panagiotis, Kawerau, Georg: Die Ausgrabung der Akropolis vom Jahre 1885 bis zum Jahre 1890, Athens, 1906 de "Ictinus and Callicrates with Phidias", Architecture Week. Retrieved 3 December 2012. «Mnesicles»։ Encyclopædia Britannica։ Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 6  McCulloch John Ramsay (1841)։ A Dictionary, Geographical, Statistical, and Historical: Of the Various Countries, Places and Principal Natural Objects in the World։ Longman, Orme, Brown, Green and Longmans։ էջեր 205–  Mark Ira S. (1993)։ The Sanctuary of Athena Nike in Athens: Architectural Stages and Chronology։ ASCSA։ էջեր 72–։ ISBN 978-0-87661-526-3  Thomas Sakoulas, "Erechtheion", Ancient-Greece.org. Retrieved 7 December 2012. Venieri, "Erechtheion", Odysseus. Retrieved 7 December 2012. "The Acropolis of Athens" Archived 2012-04-02 at the Wayback Machine.. Retrieved 9 February 2013. "The Sanctuary of Artemis Brauronia" Archived 2020-09-24 at the Wayback Machine., Acropolis Museum. Retrieved 9 February 2013. Mikalson Jon D. (2011)։ Ancient Greek Religion։ John Wiley & Sons։ էջեր 73–։ ISBN 978-1-4443-5819-3։ Վերցված է 2013 թ․ փետրվարի 9  Brouskarē Maria S. (1997)։ The monuments of the Acropolis։ Ministry of Culture, Archeological Receipts Fund։ էջեր 56–57։ ISBN 978-960-214-158-8։ Վերցված է 2013 թ․ փետրվարի 9  ↑ 26,0 26,1 Travlos, John, Pictorial Dictionary of Ancient Athens, London: Thames and Hudson, 1971. p. 54. Hurwit 2000 p. 278 "The Stoa of Eumenes", The Acropolis of Athens. Greek Thesaurus. Retrieved 9 February 2013. Hurwit 2000, p. 279. Nulton, Peter, The Sanctuary of Apollo Hypoakraios and Imperial Athens, Archaeologia Transatlantica XXI, 2003. Steves Rick (2011)։ Rick Steves' Greece: Athens & the Peloponnese։ Avalon Travel։ էջեր 115–։ ISBN 978-1-61238-060-5։ Վերցված է 2013 թ․ փետրվարի 9  "The Partenon", Ancient Greece. Retrieved 9 February 2013. Melton J. Gordon, Baumann Martin (սեպտեմբերի 21, 2010)։ Religions of the World, Second Edition: A Comprehensive Encyclopedia of Beliefs and Practices։ ABC-CLIO։ էջեր 233–։ ISBN 978-1-59884-204-3  Neils Jenifer (սեպտեմբերի 5, 2005)։ The Parthenon: From Antiquity to the Present։ Cambridge University Press։ էջեր 346–։ ISBN 978-0-521-82093-6  Hellenistic ministry of culture History of the Acropolis of Athens "Acropolis, Athens: Long description", UNESCO. Retrieved 9 February 2013. Nicholas Reeves and Dyfri Williams, "The Parthenon in Ruins" Archived 2009-08-06 at the Wayback Machine., British Museum Magazine, No. 57, 2007, pp. 36–38. Retrieved 9 February 2013.
Photographies by:
Carole Raddato from FRANKFURT, Germany - CC BY-SA 2.0
Steve Swayne - CC BY 2.0
George E. Koronaios - CC BY-SA 4.0
Jebulon - CC0
Statistics: Position
89
Statistics: Rank
518568

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
457123698Click/tap this sequence: 6129

Google street view

Videos

Where can you sleep near Աթենքի Ակրոպոլիս ?

Booking.com
490.784 visits in total, 9.208 Points of interest, 405 Destinations, 71 visits today.