Փոքր Լեհաստանի հարավի փայտե եկեղեցիներ, պատմականորեն արժեքավոր և ճարտարապետության տեսակետից հետաքրքիր փայտե եկեղեցիներ, որոնք գտնվում են Մալոպոլյան վոյեվոդության հարավում և արևելքում (Գորլիցա, Նովիյ Տարգ և Բոխնյա քաղաքների մոտ) և Պոդկարպատյան վոյեվոդությունում (Բժոզուվի մոտ)։
Եկեղեցիների մեծ մասը կառուցված է մեծ գերաններով և ներկայացնում է գոթիկայից մինչև վերածնունդ, բարոկկո և ավելի ժամանակակից ճարտարապետական ոճեր։ Որոշ շինությունների ոճի վրա ազդեցություն է թողել հունակաթոլիկ և ուղղափառ մշակութային տարածության մոտ լինելը. դրանցից շատերն ունեն գմբեթների առանձնահատուկ տեսք և կառուցված են հունական խաչի տեսքով։
Ամենահին կառույցները կառուցվել են 14-րդ դարում (ամենահինը համարվում է 1388 թվականին կառուցված Խաչուվի եկեղեցին)։ Եկեղեցիները լավ վիճակում պահպանվել են մինչև մեր օրերը և նորվեգիական հիմնակմախքային եկեղեցիներից հետո հանդիսանում են Եվրոպայում՝ տարիքով երկրորդ փայտե եկեղեցիների կուտակումներ։
Քանի որ եկեղեցիները մեծ պատմական արժեքներ են ներկայացնում, դրանց ...Կարդալ ավելին

Քանի որ եկեղեցիները մեծ պատմական արժեքներ են ներկայացնում, դրանց մի մասը 2003 թվականի հուլիսի 3-ին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ Եկեղեցիների մեծ մասը մտնում է Մալոպոլյան վոյեվոդության զբոսաշրջային երթուղու մեջ։
Ավելացնել նոր մեկնաբանություն