Kopalnia soli Bochnia

( Բոխնյայի աղի հանք )

Բոխնյայի աղի հանք (սկսած 13-րդ դարից մինչ 1772 թվականը կազմել է Կրակովյան ժուպայի մաս), հանք Լեհաստանի հարավում, հնագույն աղի հանքերից մեկն է աշխարհում ու Եվրոպայում և ամենահինը Լեհաստանում։ Գտնվում է Լեհաստանի Փոքր Լեհաստան վոեվոդության Բոխնյա քաղաքի տարածքում։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ է, Փոքր Լեհաստան վոեվոդւթյան մշակութային հուշարձան։

Պատմություն

Հանքը հիմնվել է 1248 թվականին, երբ այստեղ հայտնաբերվել են քարաղի պաշարներ և, ինչպես համարվում է, այդ շրջանում աղի պաշարներ գտնելուց 2000 կամ նույնիսկ 3500 տարի հետո (այդ ժամանակ այն ստանում էին գոլորշիացման միջոցով)։ Հիմնվելուց հետո հանքը դարձել է Թագավորական աղային ընկերության մաս։

1368 թվականին աղի հանքերի մասին Կազիմիր Մեծի կողմից հրապարակած կանոնադրությունից հետո սկսվել է աղի արտահանումը Ռուսաստան և Հունգարիա։ 14-րդ դարում հանքում աշխատողների թիվը եղել է 120-ից մինչև 150, 15-16-րդ դարերում՝ մինչև 500։ 1772 թվականին Ռեչ Պոսպոլիտայի առաջին բաժանումից հետո հանքը հայտնվել է Ավստրիական կայսրության կազմում, և 17-րդ դարում սկսված նրա անկումը 1785 թվականին փոխարինվել է նոր ծաղկմամբ, երբ իրականացվել է հանքի կապիտալ վերանորոգում։ 1794 թվականին այստեղ բացվել է աղի նոր հանքատեղ։ Մինչ 1918 թվականը հանքը գտնվել է ավստրիացիների վերահսկողության ներքո, որից հետո նորից հայտնվել է Լեհաստանի կազմի մեջ։

Աղի արդյունահանումը հանքում շարունակվել է մինչև 1964 թիվը, որից հետո այն փակվել է։ 1981 թվականի դեկտեմբերի 11-ին աղի հանքը ներառվել է Փոքր Լեհաստան վոյեվոդության պահպանվող հուշարձանների գրանցամատյանում (№ А-238)[1]: 2000 թվականի սեպտեմբերի 26-ին Լեհաստանի նախագահ Ալեքսանդր Կվասնևսկին աղի հանքը հայտարարել է ազգային պատմության հուշարձան, իսկ 2013 թվականին այն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում այն բանից հետո, երբ միավորվելով դարձել է մեկ օբյեկտ Վելիչկայի աղի հանքի հետ, որը գտնվում էր նրանից 20 կմ դեպի արևմուտք[2]։

Narodowy Insty tut Dziedzictwa: Rejestr zabytków nieruchomych — województwo małopolskie Wieliczka and Bochnia Royal Salt Mines (extension to the Wieliczka Salt Mine). UNESCO World Heritage Centre, 03/07/2013.
Photographies by:
Kj - CC BY 3.0
Kj - CC BY-SA 4.0
Kj - CC BY 3.0
Geniu at Czech Wikipedia - CC BY-SA 3.0
Statistics: Position
625
Statistics: Rank
161680

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
935167428Click/tap this sequence: 1374

Google street view

Where can you sleep near Բոխնյայի աղի հանք ?

Booking.com
491.228 visits in total, 9.210 Points of interest, 405 Destinations, 66 visits today.