Պոկհարա

Պոկհարա (Նեպ. पोखरा),քաղաք կենտրոնական Նեպալում, Կասկի շրջանի, Գանդակի գոտու և Նեպալի Արևմտյան տարածաշրջանի վարչական կենտրոնը։ Տեղավորված է Կատմանդու քաղաքից 198 կմ դեպի արևմուտք, բնակչությունը՝ մոտ 300 000 մարդ։ Այն բնակչության թվով Նեպալի երրորդ քաղաքն է՝ Կատմանդուից և Բիրատնագարից հետո։

Քաղաքը գտնվում է Պհևա լճի մոտ։ Քաղաքից բացվում է հրաշալի տեսարան դեպի ութսունհազար լեռնագագաթներով (Դհաուլագիրի, Անապուրնա, Մանասլու) Հիմալայներ՝ (Մեծ Հիմալայան լեռնաշղթա)։ Այդ պատճառով էլ քաղաքը զբոսաշրջիկների մեջ շատ հայտնի է։ Պոկհարայից սկսվում է հեծանվային ուղիների շարք։

Քաղաքում ապրում են նևարներ, գուրունգներ, մագարներ, չխերտներ, թխակալներ և Նեպալի այլ ազգեր։ 1950-ական թվականներից Պոկհարայի հովիտում սկսեցին բնակվել բազում տիբեթական փախստականներ, ովքեր սկզբում ապրում էին ճամբարներում։

1960 թվականին քաղաք մտան հիպիները, ովքեր ստեղծեցին բազմաթիվ բնակավայրեր։ Այն բանից հետո, երբ Բիրենդրա թագավորը այլազգիների համար փոխեց վիզային քաղաքականությունը, հիպիները ստիպված էի...Կարդալ ավելին

Պոկհարա (Նեպ. पोखरा),քաղաք կենտրոնական Նեպալում, Կասկի շրջանի, Գանդակի գոտու և Նեպալի Արևմտյան տարածաշրջանի վարչական կենտրոնը։ Տեղավորված է Կատմանդու քաղաքից 198 կմ դեպի արևմուտք, բնակչությունը՝ մոտ 300 000 մարդ։ Այն բնակչության թվով Նեպալի երրորդ քաղաքն է՝ Կատմանդուից և Բիրատնագարից հետո։

Քաղաքը գտնվում է Պհևա լճի մոտ։ Քաղաքից բացվում է հրաշալի տեսարան դեպի ութսունհազար լեռնագագաթներով (Դհաուլագիրի, Անապուրնա, Մանասլու) Հիմալայներ՝ (Մեծ Հիմալայան լեռնաշղթա)։ Այդ պատճառով էլ քաղաքը զբոսաշրջիկների մեջ շատ հայտնի է։ Պոկհարայից սկսվում է հեծանվային ուղիների շարք։

Քաղաքում ապրում են նևարներ, գուրունգներ, մագարներ, չխերտներ, թխակալներ և Նեպալի այլ ազգեր։ 1950-ական թվականներից Պոկհարայի հովիտում սկսեցին բնակվել բազում տիբեթական փախստականներ, ովքեր սկզբում ապրում էին ճամբարներում։

1960 թվականին քաղաք մտան հիպիները, ովքեր ստեղծեցին բազմաթիվ բնակավայրեր։ Այն բանից հետո, երբ Բիրենդրա թագավորը այլազգիների համար փոխեց վիզային քաղաքականությունը, հիպիները ստիպված էին լքել Նեպալը։ Բայց քաղաքում սկսվեց զբոսաշրջիկների իրարանցում, որը նվազեց կապված Նեպալի քաղաքական պատերազմի հետ։

Այժմ քաղաքում զբոսաշրջիկներին իր մոտ է կանչում Լեյկսայդ տուրիստական շրջանը, որը գտնվում է անմիջապես Պհևա լճի երկայնքում:Այս շրջանում են կենտրոնացած հյուրանոցները, ռեստորանները, զբոսաշրջիկներին սպասարկող ընկերությունները։

Քաղաքում են կենտրոնացված նաև պարապլանային ակումբների մեծ մասը, քաղաքից մոտ 30 րոպեանոց ճանապարհի հեռավորությամբ գտնվում է Սարանգկոտ լեռնագագաթը, որտեղից իրականանում է ինչպես միայնակ օդաչուների թռիչքների մեծ մասը, այնպես էլ՝ տանդեմներինը։

Պարապլաներիստների համար այս վայրի հայտնիությունը պայմանավորված է համեմատաբար մեղմ ջերմային պայմաններով, ինչպես անփորձ այնպես էլ սկսնակ օդաչուների ջերմային թռիչքների թույլատվությամբ։

Photographies by:
Statistics: Position
3692
Statistics: Rank
30630

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
847935261Click/tap this sequence: 6522

Google street view

Where can you sleep near Պոկհարա ?

Booking.com
491.324 visits in total, 9.210 Points of interest, 405 Destinations, 69 visits today.