Ruhnu

( Ռուհնու )
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռուհնու (այլ կիրառումներ)

Ռուհնու (շվեդերեն՝ Runö; լատիշ․՝ Roņu sala), կղզի Բալթիկ ծովի Ռիգայի ծոցում։ Պատկանում է Էստոնիային և վարչական առումով մտնում է Սաարեմաա նահանգի մեջ։ Կղզու մակերեսը կազմում է 11,9 կմ2։

Այստեղ բնակվում են 100-ց քիչ բնակիչներ, հիմնականում էթնիկ էստոնացիներ։ Մինչև 1944 թվականը կղզին դարերով բնակեցված է եղել էստոնական շվեդներով և այստեղ կիրառվում էր Շվեդիական օրենքները։

1944 թվականից հետո կղզին բնակեցվել է էստոնացիներով, ինչպես նաև այստեղ է տեղակայվել փոքր ռազմական կայազոր։ Բնակիչների թիվը երբևիցե չի գերազանցել 400-ը, և 1970-ականներին տեղի ունեցած փոթորիկից հետո Ռուհնույի բնակչության մեծ մասը վերաբնակեցվել է։

Էստոնիայի անկախության վերահաստատումից հետո, 1991 թվականին, շինությունները, հողը և ունեցվածքը Ռուհնույի վրա հանձնվել է Էստոնիա վերադարձած մարդկանց, ովքեր ներկայացրել էին ունեց...Կարդալ ավելին

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռուհնու (այլ կիրառումներ)

Ռուհնու (շվեդերեն՝ Runö; լատիշ․՝ Roņu sala), կղզի Բալթիկ ծովի Ռիգայի ծոցում։ Պատկանում է Էստոնիային և վարչական առումով մտնում է Սաարեմաա նահանգի մեջ։ Կղզու մակերեսը կազմում է 11,9 կմ2։

Այստեղ բնակվում են 100-ց քիչ բնակիչներ, հիմնականում էթնիկ էստոնացիներ։ Մինչև 1944 թվականը կղզին դարերով բնակեցված է եղել էստոնական շվեդներով և այստեղ կիրառվում էր Շվեդիական օրենքները։

1944 թվականից հետո կղզին բնակեցվել է էստոնացիներով, ինչպես նաև այստեղ է տեղակայվել փոքր ռազմական կայազոր։ Բնակիչների թիվը երբևիցե չի գերազանցել 400-ը, և 1970-ականներին տեղի ունեցած փոթորիկից հետո Ռուհնույի բնակչության մեծ մասը վերաբնակեցվել է։

Էստոնիայի անկախության վերահաստատումից հետո, 1991 թվականին, շինությունները, հողը և ունեցվածքը Ռուհնույի վրա հանձնվել է Էստոնիա վերադարձած մարդկանց, ովքեր ներկայացրել էին ունեցվածքի պահանջներ։ Ռուհնույի դեպքում դրանք հիմնականում Շվեդիայում ապաստան ստացած մարդիկ էին։

Ռուհնույի վրա աշխատում է օդանավակայանը, որտեղից իրականացվում են շաբաթական թռիչքներ դեպի Պյառնու և Կուռեսաառե։ Ամռանը այս թռիչքները կատարվում են շաբաթը երկու անգամ։

Կղզու վրա գտնվում է քառանկյուն աշտարակով փարոս, որը տեղակայված է կղզու ամենաբարձր կետում, Հաունյեռե բլուրի վրա։ Այն պատրաստվել է Ֆրանսիայում և տեղափոխվել և տեղադրվել է Ռուհնու կղզու վրա 1877 թվականին։ Փարոսի նախագծողն է եղել Գուստավ Էյֆելը։

Photographies by:
Jaan Künnap - CC BY-SA 4.0
Statistics: Position
4868
Statistics: Rank
22462

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
843127569Click/tap this sequence: 6616
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Ռուհնու ?

Booking.com
491.578 visits in total, 9.211 Points of interest, 405 Destinations, 50 visits today.