両国国技館

( Ռյոգոկու Կոկուգիկան )

Ռյոգոկու Կոկուգիկան (ճապ.՝ 両国国技館 Ռյո։գուկու Կոկուգիկան, «Ազգային մենամարտերի դահլիճ Ռյոգոկու»), կամ ուղղակի Կոկուգիկան — ծածկված սպորտային մարզահամալիր, որը գտնվում է Յոկոամի թաղամասում (Ռյոգոկույի մոտակայքում), Տոկիոյի Սումիդա շրջանում, բացվել է 1985-ին։

Այս մարզասրահի հիմնական նշանուկությունն է — սումոյի այսպես կոչված Հոմբասյո մրցաշարերի անցկացումը։ Տոկիոյում անցկացվում է երեք հոմբասյո՝ «առաջինը» — հունվարին, «ամառայինը» — մայիսին և «աշնանայինը» — սեպտեմբերին։ Նույն շենքում գտնվում է նաև սումոյի թանգարանը։ Բացի սումոյից այնտեղ անցկացվում են նաև բռնցքամարտի, ռեսլինգի մրցաշարեր և երաժշտական համերգներ։

Պատմություն
 
1910 թ. Կոկուգիկանի մարզասրահը

Մինչև մասնագիտացված մարզասրահի կառուցումը՝ սումոյի մրցումները Տոկիում անցկացվում էին Էկո տաճարի տարածքում։

Մեյձի դարաշրջանում, 1909-ին այս ծիսական մարզաձևի հանրաճանանչության աճը հանգեցրել էր առաջին ազգային մարտարվեստների մարզասրահի կառուցման անհրաժեշտությանը։ Տարողունակությունը կազմում էր 13000 մարդ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ճապոնական բանակը զբաղեցրել էր այդ շենքը և մրցաշարերը անցկացվում էին բեյսբոլի մարզահրապարակում։ Ճապոնիայի օկուպացիայի տարիներին թույլատրվել էր ընդամենը երկու մրցաշար մարզասրահի տարածքում — 1945-ի նոյեմբերին և 1946-ի նոյեմբերին։ Հիմնականում մարզասրահը օգտագործվում էր օկուպացիոն զորքերի կողմից որպես սառցադաշտ։ Մինչև 1954 թ. մրցաշարերը անցկացվում էին Մեյձի տաճարում, իսկ հետո Կուրամաե Կոկուգիկանում մինչև 1985 թ., երբ բացվեց ներկայիս Ռյոգոկու մարզասրահը[1]։

2020 թ. Ամառային Օլիմպիական Խաղերին այստեղ պլանավորվում է անցկացնել բռնցքամարտի մրցումները[2]։

With God on Their Side: Sport in the Service of Religion (Hardcover)։ London and New York: Routeledge։ 2002։ էջեր 151–2։ ISBN 0-415-25960-6  «Venue Plan»։ Tokyo 2020 Bid Committee։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-27-ին։ Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 11 
Photographies by:
Statistics: Position
4316
Statistics: Rank
24504

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
738426951Click/tap this sequence: 6287
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Ռյոգոկու Կոկուգիկան ?

Booking.com
494.579 visits in total, 9.222 Points of interest, 405 Destinations, 355 visits today.