Context of Տոկիո

Տոկիո (ճապ.՝ 東京都, պաշտոնապես Տոկիոյի մետրոպոլիս), Ճապոնիայի մայրաքաղաքը և 47 պրեֆեկտուրաներից մեկը։ Մեծ Տոկիոյի տարածքն աշխարհում ամենախիտ բնակեցված մետրոպոլիտենն է։ Քաղաքը Ճապոնիայի կայսեր և Ճապոնիայի կառավարության նստավայրն է։ Տոկիոն գտնվում է Հոնսյու կղզու Կանտո տարածաշրջանի հարավարևելյան մասում և ներառում է Իձու և Օգասավարա կղզիները։ Տոկիոն նախկինում հայտնի էր Էդո անվանմամբ (էդո՝ բառացի նշանակում է ծովափ)։ 1603 թվականին սյոգուն Իեյասու Տոկուգավան քաղաքը դարձրեց իր շտաբ-բնակարանը և այն դե ֆակտո դարձավ կառավարության նստավայր։ Այն պաշտոնապես դարձավ մայրաքաղաք, երբ Մեյձի կայսրը 1868 թվականին իր նստավայրը Կիոտոյից տեղափոխեց Տոկիո։ Հենց այս ժամանակ Էդոն անվանափոխվեց՝ դառնալով Տոկիո։ Տոկիոյի մետրոպոլիսը ձևավորվել է 1943 թվականին` նախկին Տոկիոյի պրեֆեկտուրայի (ճապ.՝ 東京府 Tōkyō-fu) և Տոկիո քաղաքի (ճապ.՝ 東京市 Tōkyō-shi) միաձուլումից։

Տոկիոն հաճախ քաղաք են անվանու...Կարդալ ավելին

Տոկիոն հաճախ քաղաք են անվանում, սակայն պաշտոնապես հայտնի է, որ այն կառավարվում է որպես «մայրաքաղաքային պրեֆեկտուրա»։ Այն միավորում է քաղաքի և պրեֆեկտուրայի տարրերը, ինչը եզակի է Տոկիոյի համար։ Տոկիոյի մետրոպոլիտենի կառավարությունը ղեկավարում է Տոկիոյի 23 քաղաքային վարչական շրջանները (որոնցից յուրաքանչյուրը կառավարվում է որպես անհատական քաղաք), որն ընդգրկում է շրջան, որը Տոկիո քաղաքն էր մինչև 1943 թվականի միաձուլումը և մետրոպոլիտենային պրեֆեկտուրա դառնալը։ Մետրոպոլիտենի կառավարությունը ղեկավարում է նաև պրեֆեկտուրայի արևմտյան 39 մունիցիպալիտետները և տնօրինում 2 հեռավոր կղզեխմբեր։ Քաղաքային վարչական շրջանների բնակչությունը գերազանցում է 9 միլիոնը, իսկ պրեֆեկտուրայի բնակչությունը գերազանցում է 13 միլիոնը։ Պրեֆեկտուրան աշխարհի ամենախիտ բնակեցված մետրոպելիտենային շրջանի մասն է կազմում իր ավելի քան 37,8 միլիոն բնակչությամբ և աշխարհի խոշորագույն քաղաքային ագլոմերացիայի տնտեսությամբ։ 2011 թվականին հյուրընկալել է Fortune Global 500-ի 51 կազմակերպություններին։ Տոկիոն երկու անգամ զբաղեցրել է երրորդ հորիզոնականը Ֆինանսական կենտրոնների զարգացման միջազգային ինդեքսում։ Տոկիոն նաև այնպիսի հեռուստատեսային ցանցերի հայրենիքն է, ինչպիսիք են Fuji TV-ն, Tokyo MX-ը, TV Tokyo-ն, TV Asahi-ն, Nippon Television-ը, NHK-ը և Tokyo Broadcasting System-ը։

Տոկիոն գլխավորում է Global Economic Power Index-ը, իսկ Համաշխարհային քաղաքների ինդեքսում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։ Քաղաքը, ինչպես նշված է GaWC-ի ինվենտարում, համարվում է ալֆա + համաշխարհային քաղաք, իսկ 2014 թվականին Տոկիոն TripAdvisor's World City Survey-ում զբաղեցրեց «Լավագույն ընդհանուր փորձ» կատեգորիայի առաջին հորիզոնականը (քաղաքը նաև զբաղեցրել է առաջին հորիզոնականները հետևյալ կատեգորիաներում․ «տեղացիների օգտակարություն», «գիշերային կյանք», «շոփինգ», «տեղական հասարակական տրանսպորտ» և «փողոցների մաքրություն»)։ 2015 թվականին Տոկիոն, ըստ Mercer խորհրդակցական գործարանի, ճանաչվել է 11-րդ արտագաղթողների համար ամենաթանկ քաղաք և ըստ Economist Intelligence Unit-ի կենսապահովման ծախսերի հետազոտությունների՝ կրկին 11-րդ ամենաթանկ քաղաքը։ 2015 թվականին Monocle ամսագրի կողմից Տոկիոն անվանվել է «Ապրելու համար ամենապիտանի քաղաքը»։ The Michelin Guide հրատարակչությունը Տոկիոյին անվանել է «աշխարհի ցանկացած քաղաքի համեմատ ամենաշատ Միշլենի աստղեր ունեցող քաղաք»։ 2015 թվականին աշխարհի ամենաապահով հիսուն երկրների ինդեքսում Տոկիոն զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Ըստ QS Best Student Cities հրատարակչության, Տոկիոն 2016 թվականին համալսարանական ուսանողության համար աշխարհում երրորդ ամենալավ քաղաքն է։ Տոկիոն հյուրընկալել է 1964 թվականի Ամառային օլիմպիական խաղերը, 1979 G-7 summit-ը, 1986 G-7 summit-ը և 1993 G-7 summit-ը, և պետք է հյուրընկալի 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերը և 2020 թվականի Ամառային պարալիմպիկ խաղերը։

Phrasebook

Բարեւ Ձեզ
こんにちは
Աշխարհ
世界
Բարեւ աշխարհ
こんにちは世界
Շնորհակալություն
ありがとうございました
Ցտեսություն
さようなら
Այո՛
はい
Ոչ
いいえ
Ինչպես ես?
元気ですか?
Լավ Շնորհակալություն
よし、ありがとう
Ինչ արժե?
いくらですか?
Զրո
ゼロ
Մեկը
1

Where can you sleep near Տոկիո ?

Booking.com
491.060 visits in total, 9.210 Points of interest, 405 Destinations, 66 visits today.