Cenote ( Սենոտ )

Սենոտ (իսպ. cenote«սենոտե») բնական հոր, փոս, որն առաջանում է կրաքարե հիմնաժայռի փլուզումից, որի տակ կուտակված են ստորգետնյա ջրեր։ Սենոտներ հատկապես շատ կան Մեքսիկայի Յուկատան թերակղզում։ Դրանք հիմնականում օգտագործվում էին մայաների կողմից զոհաբերական արարողությունների նպատակով։ «Սենոտ» եզրույթը գալիս է Յուկատեկ լեզվի «ts'onot» բառից, որը նշանակում էր ցանկացած վայր, որտեղ առկա են ստորգետնյա ջրեր։ Սենոտները հաճախ հանդիպող երկրաբանական գոյացություններ են ցածր լայնություններում, մասնավորապես կղզիներում, ջրափնյա գծերի մոտ և պլատֆորմներում, որտեղ կան հետպալեոզոյան կրաքարի շերտեր։

Destinations