Context of Մեքսիկա

Մեքսիկա (իսպ.՝ México; Մեքսիկայի Միացյալ Նահանգներ իսպ.՝ Estados Unidos Mexicanos), պետություն է Հյուսիսային Ամերիկայի հարավում։ Սահմանակցում է Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Գվատեմալային և Բելիզին։ Արևմուտքում և հարավում ափերը ողողում են Խաղաղ, իսկ արևելքում՝ Ատլանտյան օվկիանոսի ջրերը։ Արևմուտքում՝ գտնվում են նաև Մեքսիկական ծոցը և Կարիբյան ծովը։

Այն զբաղեցնում է գրեթե երկու միլիոն քառակուսի կիլոմետր տարածք (ավելի քան 760.000)։ Մեքսիկան հինգերորդ խոշոր երկիրն է Ամերիկայում, 13-րդ երկիրն աշխարհում և 2-րդ ամենախոշոր իսպանախոս երկիրը՝ ըստ տարածքի չափսերի (Արգենտինայից հետո)։

Բնակչությունը գերազանցում է ավելի քան 120 միլիոնը։ Մեքսիկան աշխարհի 11-րդ ամենախիտ բնակեցված անկախ պետությունն է աշխարհի պետությունների մեջ և առաջինը իսպանախոս երկրների մեջ։ Այն նաև Լատինական Ամերիկայի երրորդ ամենաբնակեցված երկիրն է։ Մեքսիկան դաշնային հանրապետություն է և վարչականորեն բաժանված է 31 նահանգների և 1 մայրաքաղաքային ինքնավարություն...Կարդալ ավելին

Մեքսիկա (իսպ.՝ México; Մեքսիկայի Միացյալ Նահանգներ իսպ.՝ Estados Unidos Mexicanos), պետություն է Հյուսիսային Ամերիկայի հարավում։ Սահմանակցում է Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Գվատեմալային և Բելիզին։ Արևմուտքում և հարավում ափերը ողողում են Խաղաղ, իսկ արևելքում՝ Ատլանտյան օվկիանոսի ջրերը։ Արևմուտքում՝ գտնվում են նաև Մեքսիկական ծոցը և Կարիբյան ծովը։

Այն զբաղեցնում է գրեթե երկու միլիոն քառակուսի կիլոմետր տարածք (ավելի քան 760.000)։ Մեքսիկան հինգերորդ խոշոր երկիրն է Ամերիկայում, 13-րդ երկիրն աշխարհում և 2-րդ ամենախոշոր իսպանախոս երկիրը՝ ըստ տարածքի չափսերի (Արգենտինայից հետո)։

Բնակչությունը գերազանցում է ավելի քան 120 միլիոնը։ Մեքսիկան աշխարհի 11-րդ ամենախիտ բնակեցված անկախ պետությունն է աշխարհի պետությունների մեջ և առաջինը իսպանախոս երկրների մեջ։ Այն նաև Լատինական Ամերիկայի երրորդ ամենաբնակեցված երկիրն է։ Մեքսիկան դաշնային հանրապետություն է և վարչականորեն բաժանված է 31 նահանգների և 1 մայրաքաղաքային ինքնավարություն ունեցող դաշնային Մեխիկո շրջանի միջև։

Նախակոլումբոսյան ժամանակաշրջանում Մեքսիկայի տեղաբնիկ ժողովուրդները եղել են հնդկացիները։ Այս տարածքներում են ստեղծել իրենց մշակույթը և ազգային առանձնահատկությունները ացտեկները, մայաները և շատ այլ ցեղեր։ 1521 թվականին Մեքսիկայի ներկայիս տարածքը գրավել են իսպանացի կոնկիստադորները՝ Էռնան Կորտեսի գլխավորությամբ։ Նվաճումից հետո, այն վերածվեց Մեքսիկայի հասակար նահանգի և ստացավ Նոր Իսպանիա անվանումը։ Բազմաթիվ խռովությունների արդյունքում 1821 թվականին իսպանական կառավարությունը պաշտոնապես ճանաչում է Մեքսիկայի Միացյալ Նահանգների անկախությունը, որպես Իսպանիայից անկախ երկիր։ Հետանկախացման ժամանակահատվածը բնութագրվում է տնտեսական անակայունությամբ և այն նաև դարձավ տարբեր իրադարձությունների պատճառ։

Ի վերջո այն հանգեցրեց ամերիկա-մեքսիկական պատերազմի սկսման և տարածքային անհամաձայնությունների Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Ի վերջո, Մեքսիկական որոշ հողեր կցվեցին Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Բացի այս պատերազմից, տեղի ունեցան այլ իրադարձություններ՝ Ֆրանս-մեքսիկական պատերազմի և Մեքսիկական քաղաքացիական պատերազմի սկիզբը, առաջին և երկրորդ կայսրությունների ստեղծումը և ներքին բռնապետության հաստատումը։

Վերջին իրադարձությունների արդյունքում Մեքսիկայում 1910 թվականին սկսվեց հեղափոխություն, որի ամենախոշոր արդյունքը դարձավ այն, որ 1917 թվականին հրապարակվեց Մեքսիկացի օրենքների ժողովածուն՝ Սահմանադրությունը։ Այժմ Մեքսիկան աշխարհի տնտեսապես առաջատար երկրների շարքում է։

Մեքսիկայի հիմնական բնակիչները մեքսիկացիներն են, որոնք ձևավորվել են իսպանացիների, բնիկ հնդկացիների, մասամբ՝ նաև նեգրերի միախառնման հետևանքով։ Պաշտոնական լեզուն իսպաներենն է, սակայն բնիկ ժողովուրդները՝ ացտեկները, մայաները, հուաստեկները և այլք, խոսում են մայրենի լեզուներով և պահպանում իրենց մշակութային առանձնահատկությունները։ Խոշոր քաղաքներն են Մեխիկոն, Գվադալախարան, Մոնտեռեյը, Պուեբլան։

Հին շրջանում (մինչև 16-րդ դար) Մեքսիկայի տարածքում զարգացած են եղել հնդկացիների (տոտոնակներ, տոլտեկներ, ացտեկներ, մայաներ) գեղարվեստական մշակույթները։ Զբաղվել են խեցեգործությամբ և փայտե իրերի, մանր քանդակների պատրաստմամբ։

Սակայն իսպանացիների կողմից Մեքսիկայի նվաճումը կործանարար ազդեցություն ունեցավ հնդկացիների ինքնատիպ մշակույթի վրա։ Այդուհանդերձ, բնիկների գեղարվեստական ավանդույթները որոշակիորեն ներգործեցին գաղութային շրջանում ձևավորված արվեստի վրա, և երկու մշակույթների համատեղումը կանխորոշեց Մեքսիկայի հետագա ազգային արվեստի ավանդույթները։

Ներկայումս Մեքսիկան Լատինական Ամերիկայի առավել զարգացած երկրներից է. արդյունահանում են արծաթ, ոսկի, նավթ, գունավոր և հազվագյուտ մետաղներ։ Մշակում են ցորեն, բրինձ, շաքարեղեգ, սրճենի, եգիպտացորեն (հայրենիքը Մեքսիկան է)։

Մայրաքաղաք Մեխիկոն աշխարհի խոշորագույն քաղաքներից է, որտեղ զուգակցվում է հին դարերի ու ժամանակակից ճարտարապետությունը։ Հանրահայտ են գեղանկարիչներ Դիեգո Ռիվերան, Խոսե Օրոսկոն, Դավիդ Սիկեյրոսը, Ֆրիդա Կալոն, գրողներ Կառլոս Ֆուենտեսը, Օկտավիո Պասը և ուրիշներ։

Phrasebook

Բարեւ Ձեզ
Hola
Աշխարհ
Mundo
Բարեւ աշխարհ
Hola Mundo
Շնորհակալություն
Gracias
Ցտեսություն
Adiós
Այո՛
Ոչ
No
Ինչպես ես?
¿Cómo estás?
Լավ Շնորհակալություն
Bien, gracias
Ինչ արժե?
¿Cuánto cuesta?
Զրո
Cero
Մեկը
Una

Where can you sleep near Մեքսիկա ?

Booking.com
490.631 visits in total, 9.208 Points of interest, 405 Destinations, 7 visits today.