Üsküdar
( Սկյուտար )Սկյուտար (թուրքերեն՝ Üsküdar), թաղամաս Ստամբուլում, Թուրքիայում` Ստամբուլի ասիական հատվածում։ 2009 թվականի տվյալներով թաղամասի բնակչությունը կազմել է 534 379 մարդ, իսկ տարածքը` 36 կմ²։
Հյուսիսում սահմանակից է Բեյքոզ թաղամասի, հյուսիս-արևելքում՝ Աթաշեհիր, իսկ հարավում՝ Կադըկոյ թաղամասերի հետ։ Թաղամասի արևմտյան ափերը ողողվում են Բոսֆորի ջրերով։Սկյուտարի դեմ հանդիման՝ Բոսֆորի այն ափին գտնվում են Բեշիկթաշ, Բեյօղլու և Էմինյոնյու թաղամասերը, որոնք տեղակայված են Ստամբուլի եվրոպական հատվածում։
Յուսքյուդարը գտնվում է հին հունական Խրիսուպոլիս քաղաքի տեղում (հուն․՝ Χρυσουπολης), որն էլ իր հերթին կառուցվել է Քաղկեդոնի մոտակայքում։ Քաղկեդոնի տեղում ներկայումս Քադըքյոյ թաղամասն է։
1912 թվականին թաղամասում բնակվել է 81 117 թուրքեր, 50 360 հայեր, 34 640 հույներ և 5670 հրեաներ[1]։
Քույր մունիցիպալիտետներ Սարայ, Սկոպյե[2] Բրուքլին, Նյու Յորք[3]↑ George Sotiriadis: An Ethnological Map Illustrating Hellenism in the Balkan Peninsula and Asia Minor, 1918 ↑ Komuna e Sarajit binjakëzim me komunën turke Uskudar Archived 2012-06-04 at the Wayback Machine., INA, 2012-06-01 (in Albanian) ↑ http://www.dailysabah.com/istanbul/2015/08/12/brooklyn-uskudar-istanbul-and-new-yorks-iconic-districts-join-forces
Ավելացնել նոր մեկնաբանություն