15 Temmuz Şehitler Köprüsü

( Բոսֆորի կամուրջ )

Բոսֆորի կամուրջ (թուրքերեն՝ Boğaziçi Köprüsü, Boğaz Köprüsü, անգլ.՝ Bosphorus bridge կամ First Bosphorus Bridge), Բոսֆորի վրա կառուցված առաջին կախովի կամուրջը։ Այն միացնում է Ստամբուլի եվրոպական և ասիական հատվածները։ Կամրջի երկարությունը կազմում է 1560 մ, հիմնական թռիչքի երկարությունը՝ 1074 մ, լայնությունը՝ 33 մ, իսկ հիմնասյուների բարձրությունը ծովից՝ 165 մ։ Կամրջի նախագծումը իրականացրել է ռուս ճարտարապետ Օլեգ Կերենսկին։ Կամուրջը բացվել է 1973 թ-ի հոկտեմբերի 29-ին՝ Թուրքական Հանրապետության առաջացման 50-ամյակի առթիվ։ Օրական կամրջի վրայով անցնում է մոտ 200000 տրանսպորտային միջոց, որոնք տեղափոխում են մոտ 600000 ուղևոր։ Բացման պահին Բոսֆորի կամուրջը համարվում էր 4-րդ կախովի կամուրջը աշխարհում իր երկարությամբ։ Ներկայումս այն իր երկարությամբ 22-րդն է։ Անցումը կամրջի վրայով վճարովի է։ Հետիոտների համար անցումը Ստամբուլի քաղաքապետի հրամանով փակվել է, քանի որ դարձել էր վերջին հանգրվան ինքնասպանների համար։

2016 թվականի հուլիսին տեղի ո...Կարդալ ավելին

2016 թվականի հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձի արդյունքում, թուրքական իշխանությունները կամուրջը վերանվանել են «Հուլիսի 15-ի նահատակների կամուրջ»։

Photographies by:
SALTOnline from Istanbul, Turkey - No restrictions
Statistics: Position
285
Statistics: Rank
251166

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
154283976Click/tap this sequence: 7588

Google street view

Where can you sleep near Բոսֆորի կամուրջ ?

Booking.com
490.945 visits in total, 9.210 Points of interest, 405 Destinations, 27 visits today.