شوش (شهر باستانی)

( Շոշ (քաղաք, Իրան) )
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շոշ (այլ կիրառումներ)

Շոշ (պարսկերեն՝ شوش, Շուշ, եբր.՝ שושן‎, Շուշան), հնագույն քաղաք, հնագույն Էլամ պետության մայրաքաղաքը։ Ավերակները գտնվում են Իրանում՝ Դեզֆուլ քաղաքից 20 կմ հարավ-արևելք, Կերքեի Շաուր վտակի ստորին հոսանքի աջ ափին (Խուժիստանի նահանգ)։ Պեղել են ֆրանսիացի հնագետները (1884-1886 թթ. Մ․ Դյոլաֆուան, 1889-1913 թթ.՝ Ժակ դը Մորգանը, 1946 թվականից՝ Ռ․ Գիրշմանը)։ Քաղաքատեղին հիմնականում ընդգրկում է չորս զանգվածեղ կավե բլուր՝ տարբեր ժամանակաշրջանների մշակութային շերտերով։ Ամենավաղ՝ էնեոլիթյան շերտում (մեր թվարկությունից առաջ 4-րդ հազարամյակի 1-ին կես) հայտնաբերվել են պարսպապատ երկրագործական բնակավայրի մնացորդներ, զարդանկարներով (թևավոր առյուծ, գառնանգղ, գիշատիչ թռչուն, քարայծ և այլն) խեցեղեն, քարե և պղնձե առարկաներ, կնիքներ։ Հաջորդ շերտերի ուսումնասիրությունները ցույց են տալիս բնակավայրի անընդմեջ աճը, մետաղամշակության առաջընթացը...Կարդալ ավելին

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շոշ (այլ կիրառումներ)

Շոշ (պարսկերեն՝ شوش, Շուշ, եբր.՝ שושן‎, Շուշան), հնագույն քաղաք, հնագույն Էլամ պետության մայրաքաղաքը։ Ավերակները գտնվում են Իրանում՝ Դեզֆուլ քաղաքից 20 կմ հարավ-արևելք, Կերքեի Շաուր վտակի ստորին հոսանքի աջ ափին (Խուժիստանի նահանգ)։ Պեղել են ֆրանսիացի հնագետները (1884-1886 թթ. Մ․ Դյոլաֆուան, 1889-1913 թթ.՝ Ժակ դը Մորգանը, 1946 թվականից՝ Ռ․ Գիրշմանը)։ Քաղաքատեղին հիմնականում ընդգրկում է չորս զանգվածեղ կավե բլուր՝ տարբեր ժամանակաշրջանների մշակութային շերտերով։ Ամենավաղ՝ էնեոլիթյան շերտում (մեր թվարկությունից առաջ 4-րդ հազարամյակի 1-ին կես) հայտնաբերվել են պարսպապատ երկրագործական բնակավայրի մնացորդներ, զարդանկարներով (թևավոր առյուծ, գառնանգղ, գիշատիչ թռչուն, քարայծ և այլն) խեցեղեն, քարե և պղնձե առարկաներ, կնիքներ։ Հաջորդ շերտերի ուսումնասիրությունները ցույց են տալիս բնակավայրի անընդմեջ աճը, մետաղամշակության առաջընթացը, նախաելամական պատկերային գրության և մոնումենտալ ճարտարապետության առաջացումը։ Թագավորների դամբարանները, աշխատանքի բազմաթիվ գործիքները, ոսկե առարկաները վկայում են, որ մեր թվարկությունից առաջ հազարամյակում Շոշը եղել է առևտրական և քաղաքական նշանավոր կենտրոն՝ կազմավորված վաղ դասակարգային հասարակությամբ։ Մեր թվարկությունից առաջ 3-րդ հազարամյակի 2-րդ կեսից մինչև մեր թվարկությունից առաջ 7-րդ դարի վերջը Շոշը եղել է Էլամի մայրաքաղաքը։ Այդ շրջանին են վերաբերում էլամական արվեստի նշանավոր ստեղծագործություններ և Միջագետք կատարած արշավանքի ընթացքում ավարառված մի շարք հուշարձաններ (Համմուրաբիի օրենքները և Նարամսինի կոթողները)։ Գլուխգործոց է Ունտուշ-Նապիրիշ թագավորի (մ.թ.ա. 13-րդ դարում) կնոջ՝ Նապիր-Ասուի բրոնզե անդրին (1800 կիլոգրամ)։ Մ.թ.ա. 645 թ. Շոշը կողոպտել և տաճարներն ավերել են ասորեստանցիները։ Էլամի նվաճումից (մ.թ.ա. 538 թ.) հետո Շոշը դարձել է Աքեմենյանների ձմեռային նստավայրը։ Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումներից հետո (մ.թ.ա.4-րդ դարում) Շոշն ստացել է հունական պոլիսի կառուցվածք։

Շոշում հետագա հայտնագործությունները վերաբերում են 9-10-րդ դարերին։ Գիտական կարևոր արժեք ունեն Շոշում հայտնաբերված սեպագիր արձանագրությունները (աքքադական Նարամսին թագավորի հետ կնքված պայմանագիրը, էլամական թագավորների արձանագրությունները, տնտեսական և իրավական բնույթի փաստաթղթեր)։

Photographies by:
Statistics: Position
162
Statistics: Rank
335486

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
934168257Click/tap this sequence: 4472

Google street view

Where can you sleep near Շոշ (քաղաք, Իրան) ?

Booking.com
491.259 visits in total, 9.210 Points of interest, 405 Destinations, 4 visits today.