Bazaar of Tabriz

( Թավրիզի շուկա )

Թավրիզի շուկա (պարս. بازار تبریز‎; азерб. Təbriz bazarı, تبریز بازاری), Թավրիզի ամենահին փակ շուկան, որը 2010 թ. ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Դարեր շարունակ Թավրիզ քաղաքը կանգնած է եղել Մետաքսի ճանապարհին։ Քաղաքից այս ճանապարհը շարունակվել է դեպի հյուսիս, հարավ և արևմուտք։ Առևտրային ճանապարհի վրա գտնվելու շնորհիվ, քաղաքը դարձել էր կարևոր տարածաշրջանային և տարբեր քաղաքակրթությունների հատման կենտրոն։ Եվ հենց դա պատճառ դարձավ, որպեսզի քաղաքում ձևավորվի այսօր արդեն համաշխարհային ճանաչում ունեցող Թավրիզի շուկան։ Հետագա զարգացման ընթացքում այն վերածվեց մեծ կոմպլեքսի, որը տարածվեց մոտ 1 միլիոն քառակուսի մետրի վրա և ունեցավ 4 կիլոմետր երկարությոն։ Գտնվելով Թավրիզի կենտրոնում, այս շուկան իրենից ներկայացնում է մի քանի մասնագիտացված խոշոր շուկաների ամբողջություն։ Որպես օրինակ` Ամիր շուկան, որը մասնագիտացված է ոսկեղենի առևտրում և Մոզաֆարիեն, որը մասնագիտացված է խալիների, կոշիկների և այլ ապրանքների վաճառքում։ 16-րդ դարում, երբ Սեֆևյանների...Կարդալ ավելին

Թավրիզի շուկա (պարս. بازار تبریز‎; азерб. Təbriz bazarı, تبریز بازاری), Թավրիզի ամենահին փակ շուկան, որը 2010 թ. ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Դարեր շարունակ Թավրիզ քաղաքը կանգնած է եղել Մետաքսի ճանապարհին։ Քաղաքից այս ճանապարհը շարունակվել է դեպի հյուսիս, հարավ և արևմուտք։ Առևտրային ճանապարհի վրա գտնվելու շնորհիվ, քաղաքը դարձել էր կարևոր տարածաշրջանային և տարբեր քաղաքակրթությունների հատման կենտրոն։ Եվ հենց դա պատճառ դարձավ, որպեսզի քաղաքում ձևավորվի այսօր արդեն համաշխարհային ճանաչում ունեցող Թավրիզի շուկան։ Հետագա զարգացման ընթացքում այն վերածվեց մեծ կոմպլեքսի, որը տարածվեց մոտ 1 միլիոն քառակուսի մետրի վրա և ունեցավ 4 կիլոմետր երկարությոն։ Գտնվելով Թավրիզի կենտրոնում, այս շուկան իրենից ներկայացնում է մի քանի մասնագիտացված խոշոր շուկաների ամբողջություն։ Որպես օրինակ` Ամիր շուկան, որը մասնագիտացված է ոսկեղենի առևտրում և Մոզաֆարիեն, որը մասնագիտացված է խալիների, կոշիկների և այլ ապրանքների վաճառքում։ 16-րդ դարում, երբ Սեֆևյանների մայրաքաղաք դարձավ Թավրիզը, շուկայի համար սկսվեց ծաղկման շրջանը ։ 17-րդ դարում քաղաքը դադարեց լինել մայրաքաղաք, սակայն չկորցրեց տնտեսական ու առևտրային առումով իր կարևորությունը։ Մեր օրերում, չնայած շուկայում մեծ թվով ժամանակակակից առևտրի կենտրոնների ու խանութների առկայությանը, Թավրիզի շուկան շարունակում է պահպանել ոչ միայն քաղաքի, այլ ամբողջ նահանգի տնտեսական կենտրոնի կարգավիճակը։ Հատկանշական է, որ Թավրիզի շուկան մի քանի անգամ եղել է քաղաքական կռվների բեմ` 1905-1911 թթ. սահմանադրական հեղափոխության և 1978-1979 թթ. իսլամական հեղափոխության ժամանակ։

Շուկան նաև համարվում է նաև մի քանի կրոնական ծիսակատարությունների անցկացման վայր։ Շուկայի տարածքում Աշուրայի օրերին մուսուլմանները 10 օր շարունակ անցկացնում են Աշուրայի հիշատակի երեկոներ։ Այդ ընթացքում շուկայոմ առևտուրը դադարեցվում է։ Կրոնական ավանդույթի համաձայն, Թավրիզի շուկայի հետնամասում կառուցվել են մի քանի մզկիթներ։ Դրանցիցի ամենահայտնին Ուրբաթօրյա մզկիթն է։ Ներկայումս շուկայի տարածքում գործում է 28 մզկիթ, 8 դպրատուն, 7 շուկա, հինգ բաղնիք և մեկ մարզասրահ։

Photographies by:
Navid Alizadeh Sadighi - CC BY-SA 4.0
Statistics: Position
5251
Statistics: Rank
20210

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
874591632Click/tap this sequence: 9422
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Videos

Where can you sleep near Թավրիզի շուկա ?

Booking.com
492.981 visits in total, 9.215 Points of interest, 405 Destinations, 55 visits today.