Троице-Сергиева лавра

( Տրոիցե-Սերգիյան մայրավանք )

Տրոիցե-Սերգիյան մայրավանք, ռուսական ամենամեծ մենաստանը, ճարտարապետական համալիր։ Գտնվում է Մոսկվայից 71 կմ հյուսիս, այժմյան Զագորսկում։ XIV դ. կեսին հիմնադրել է Սերգիյ Ռադոնեժսկին։ 1540 - 50-ին կառուցվել են մենաստանի 12 աշտարակներով քարե պարիսպները (ամրացվել են XVII դ. կեսին, բարձրությունը 10 - 14 մետր, լայնությունը՝ 5, 5 - 6 մետր)։

1744-ից մենաստանը անվանվել է մայրավանք։ 1742-ից Տրոիցե-Սերգիյան մայրավանքում գործում է հոգևոր սեմինարիա, 1814-ից՝ նաև հոգևոր ակադեմիա։ XIV - XVII դդ. եղել է մշակութային խոշոր կենտրոն Ռուսիայի ամենամեծ գրադարանով և գրչատնով, այստեղ են ապրել և ստեղծագործել գրողներ Եպիֆանի Պրիմուդրին, Պախոմի Լոգոֆետը, Մաքսիմ Գրեկը, Ավրաամի Պալիցինը, գեղանկարիչներ Անդրեյ Ռուբլյովը, Դանիիլ Չյոռնին, փորագրազարդող Ամվրոսին։

Ժամանակի ընթացքում մենաստանի տարածքում կազմավորվել է գեղատեսիլ ճարտարապետական անսամբլ, որն ընդգրկում է ավելի քան 50 շենք և շինություն, այդ թվում՝ Տրոիցկի (Երրորդության, սպիտակ քարից, 1422 - 23, պատկերակալը՝ Անդրեյ Ռուբլյով և Դանիիլ Չյոռնի...Կարդալ ավելին

Տրոիցե-Սերգիյան մայրավանք, ռուսական ամենամեծ մենաստանը, ճարտարապետական համալիր։ Գտնվում է Մոսկվայից 71 կմ հյուսիս, այժմյան Զագորսկում։ XIV դ. կեսին հիմնադրել է Սերգիյ Ռադոնեժսկին։ 1540 - 50-ին կառուցվել են մենաստանի 12 աշտարակներով քարե պարիսպները (ամրացվել են XVII դ. կեսին, բարձրությունը 10 - 14 մետր, լայնությունը՝ 5, 5 - 6 մետր)։

1744-ից մենաստանը անվանվել է մայրավանք։ 1742-ից Տրոիցե-Սերգիյան մայրավանքում գործում է հոգևոր սեմինարիա, 1814-ից՝ նաև հոգևոր ակադեմիա։ XIV - XVII դդ. եղել է մշակութային խոշոր կենտրոն Ռուսիայի ամենամեծ գրադարանով և գրչատնով, այստեղ են ապրել և ստեղծագործել գրողներ Եպիֆանի Պրիմուդրին, Պախոմի Լոգոֆետը, Մաքսիմ Գրեկը, Ավրաամի Պալիցինը, գեղանկարիչներ Անդրեյ Ռուբլյովը, Դանիիլ Չյոռնին, փորագրազարդող Ամվրոսին։

Ժամանակի ընթացքում մենաստանի տարածքում կազմավորվել է գեղատեսիլ ճարտարապետական անսամբլ, որն ընդգրկում է ավելի քան 50 շենք և շինություն, այդ թվում՝ Տրոիցկի (Երրորդության, սպիտակ քարից, 1422 - 23, պատկերակալը՝ Անդրեյ Ռուբլյով և Դանիիլ Չյոռնի) և Ուսպենսկի (Վերափոխման, 1559 - 85, որմնանկարները՝ 1684) տաճարները, Դուխովսկայա (1476, Պսկովի ճարտարապետներ), հնգագմբեթ, վերդարպասյա Հովհաննես Նախակարապետի (1699), Միխեևսկի (1734), Սմոլենսկի (1745 - 48, բարոկկո) և այլ եկեղեցիները, հիվանդասենյակները Զոսիմայի և Սավվատիի եկեղեցիով (1635 - 38), սեղանատունը Սերգիի եկեղեցիով (1686 - 92), վանականների խուցերի մասնաշենքերը (XVII - XIX դդ.), միտրոպոլիտի սենյակները (գլխավոր ճակատը՝ 1778), հնգահարկ զանգակատունը (1740 - 70, ճարտարապետներ՝ Ի. Շումախեր, Ի. Ֆ. Միչուրին, Դ. Վ. Ուխտոմսկի, բարոկկո, բարձրությունը՝ 88 մ)։ 1920-ին Տրոիցե-Սերգիյան մայրավանքում ստեղծվել է պատմագեղարվեստական թանգարան, 1940-ից՝ թանգարան-արգելոց, ընդգրկում է XIV - XVII դդ. հին ռուսական գեղանկարչության և կիրառական արվեստի, XVII դ. - XX դ. սկզբի ժողովրդական արվեստի, ինչպես և սովետական ժամանակաշրջանի դեկորատիվ-կիրառական արվեստի խոշոր հավաքածուներ։

1993 թ. ճարտարապետական համալիրն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում։

Photographies by:
Sergey Ashmarin - CC BY-SA 3.0
Statistics: Position
1471
Statistics: Rank
82861

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
512893746Click/tap this sequence: 6888

Google street view

Where can you sleep near Տրոիցե-Սերգիյան մայրավանք ?

Booking.com

What can you do near Տրոիցե-Սերգիյան մայրավանք ?

490.924 visits in total, 9.210 Points of interest, 405 Destinations, 6 visits today.