Վալ դ'Օրչան (իտալ.՝ Val d’Orcia) մշակութային լանդշաֆտ է կենտրոնական Իտալիայում, Սիենա քաղաքի մոտ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ։ Հովտի բնամշակութային տարածաշրջանը համարվում է Տոսկանայի գյուղատնտեսական արեալի մի մասը, որը գտնվում է Սիենա քաղաքի մոտակայքում։ Հովտի հարավային հատվածի մոտ վեր է խոյանում Ամիատա լեռը։ Մոտակայքում գտնվում է ևս մեկ Համաշխարհային ժառանգության հուշարձան՝ Պիենցա քաղաքը։
XIV-XV դարերում Վալ դ'Օրչան համարվում էր բնակեցման և մշակութային զարգացման օբյեկտ Սիենա քաղաք-պետության կողմից։ Մարդկային աշխատանքի կողմից ստեղծված Վալ դ'Օրչա լանդշաֆտը, իր հարթավայրերով, որոնց վերևում վեր են խոյանում գրեթե կատարյալ կոնաձև բլուրները, ոգեշնչել են բազմաթիվ նկարիչների, հատկապես Սիենայի դպրոցի ներկայացուցիչներին։ Նրանց կտավները, որոնք ստեղծվել են Վերածննդի դարաշրջանում, արտացոլում են այդ բարգավաճող տեղանքի ամբողջ գեղեցկությունը։
2004 թվականին Վալ դ'Օրչան ներառվել է Իտալիայի Համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ։
Ավելացնել նոր մեկնաբանություն