अजंता गुफाएँ

( Աջանտա )

Աջանտա, գլխավորապես բուդդայական տաճարավանքային համալիր Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում։

Աջանտայի կոթողները թվով քսանինն են, որոնք միակտուր են՝ փորված 78 մետր բարձրությամբ մի ամբողջական ժայռի մեջ։ Աջանտայի հրաշալիքները դարեր շարունակ ծածկված են եղել բուսականությամբ ու անհայտ են մնացել։ Երբ բուդդայականությունը Հնդկաստանում անկում է ապրել, հավատացյալների թիվը պակասել է, իսկ վանականները լքել են այդ վանքերը ու տաճարները։ Այդ բոլորը պատահաբար հայտնաբերվել է 1829-ին, երբ այդ կողմերը հովազի որսի ելած անգլիացի զինվորները Աջանտայի ձորում հանդիպեցին այրերի մուտքին։

Աջանտայի տաճարները բուդդայական ժամանակաշրջանին են պատկանում։ Այդ տաճարների կառուցումը տևել է շուրջ ութ հարյուր տարի։ Սկսվել են մեր թվարկությունից երկու դար առաջ և շարունակվել մինչև մեր թվարկության ութերորդ դարը։ Դժբախտաբար այստեղ չի մնացել ոչ մի արձանագրություն, ոչ մի փաստաթուղթ, որոնք պատմեին թե ում կամքով ու նախագծով են կառուցվել այդ կոթողները։ Անհայտ են մնացել վարպետների ու կառուցողների անունները։ Կերպարվեստն...Կարդալ ավելին

Աջանտա, գլխավորապես բուդդայական տաճարավանքային համալիր Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում։

Աջանտայի կոթողները թվով քսանինն են, որոնք միակտուր են՝ փորված 78 մետր բարձրությամբ մի ամբողջական ժայռի մեջ։ Աջանտայի հրաշալիքները դարեր շարունակ ծածկված են եղել բուսականությամբ ու անհայտ են մնացել։ Երբ բուդդայականությունը Հնդկաստանում անկում է ապրել, հավատացյալների թիվը պակասել է, իսկ վանականները լքել են այդ վանքերը ու տաճարները։ Այդ բոլորը պատահաբար հայտնաբերվել է 1829-ին, երբ այդ կողմերը հովազի որսի ելած անգլիացի զինվորները Աջանտայի ձորում հանդիպեցին այրերի մուտքին։

Աջանտայի տաճարները բուդդայական ժամանակաշրջանին են պատկանում։ Այդ տաճարների կառուցումը տևել է շուրջ ութ հարյուր տարի։ Սկսվել են մեր թվարկությունից երկու դար առաջ և շարունակվել մինչև մեր թվարկության ութերորդ դարը։ Դժբախտաբար այստեղ չի մնացել ոչ մի արձանագրություն, ոչ մի փաստաթուղթ, որոնք պատմեին թե ում կամքով ու նախագծով են կառուցվել այդ կոթողները։ Անհայտ են մնացել վարպետների ու կառուցողների անունները։ Կերպարվեստն այստեղ բուռն ծաղկում է ապրել հատկապես V—VI դարերում։ Շինարարական աշխատանքներն առավել ինտենսիվ բնույթ են կրել V դարի վերջին— VI դարի առաջին կեսին՝ դրավիդյան Վակատակների հզոր արքայատոհմի ներկայացուցիչ Հարիշենայի՝ Դեկանի սարահարթի ու Արևմտյան Հնդկաստանի մի շարք մարզերի տիրակալի իշխանության տարիներին (475—500 թթ.): Հենց այդ ժամանկ են ստեղծվել Աջանտայի առավել կատարյալ քանդակներն ու որմնապատկերները։

1937-ին նկարիչ Ս. Խաչատուրյանի որմնանկարները փչացումից փրկելու համար ձեռնամուխ եղավ դրանց պատճենահանմանը։ Մասնագետների բարձր գնահատանքին արժանացած այդ աշխատանքների մի մասը նկարչի այրին՝ նկարչուհի Վ. Խաչատուրյանը, տասնյակ տարիներ պահպանելուց հետո, 1971-ին ցուցադրեց Հայաստանի նկարչի տան սրահներում և ապա նվիրեց Հայաստանի պետական պատկերասրահին։

Photographies by:
Dey.sandip - CC BY-SA 3.0
Freakyyash - CC BY-SA 3.0
Statistics: Position
71
Statistics: Rank
638636

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
278934651Click/tap this sequence: 9297

Google street view

Where can you sleep near Աջանտա ?

Booking.com
490.945 visits in total, 9.210 Points of interest, 405 Destinations, 27 visits today.