Աքսում (քաղաք)

Աքսում (ամհարերեն՝ አክሱም), քաղաք Եթովպիայի հյուսիսում, որը տվել է Աքսումի թագավորության անունը, ծովային և առևտրային տերություն, որն իշխել այս տարածաշրջանում մոտ մ.թ.ա. 400 տարուց մինչև 10-րդ դարում։ Միջնադարյան աղբյուրները երբեմն անդրադարձել են այս թագավորությանը որպես «Եթովպիային»։

Քաղաքը գտնվում է Տիգրայ շրջանի «մեհակելենյու» գոտում՝ Ադուա լեռների հիմքում, ծովի մակարդակից 2130 մետր բարձրության վրա։ Այն եղել է Աքսումի թագավորության կենտրոնը։

Աքսումի շրջակայքում է գտնվում Ակսումի օդանավակայանը (Կոդ՝ ICAO HAAX, IATA - AXU)։

Բարձր գնահատելով դրանց պատմական արժեքը՝ 1980 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Աքսումի հնագիտական օբյեկտները ներառել է համաշխարհային պատմական ժառանգության օբյեկտների ցանկում։

Պատմություն

Համարվում է, որ 7-րդ դարից հետո սկսվել է Աքսումի թագավորության աստիճանական անկումը, որը մասամբ պայմանավորված էր մահմեդականների կողմից հիմնական առևտրային ուղիների ընդհատմամբ։ Այդ ժամանակ Աքսումը կտրված էր Ալեքսանդրիայի, Բյուզանդիայի և Հարավային Եվրոպայի իր հիմնական շուկաներից, և նրա տեղը առևտրային կապերի մեջ զբաղեցրել են արաբ առևտրականները։ Աքսումի թագավորությունը հայտնվել է նաև ծանր կրոնական դիմակայության մեջ իսլամական աշխարհի հետ։ Ժամանակի ընթացքում աքսումցիները մղվել են դեպի հարավ, և նրանց քաղաքակրթությունն անկում է ապրել։ Թագավորության իշխանության թուլացմանը զուգընթաց ընկավ նաև քաղաքի ազդեցությունը,որը, ինչպես կարծում են, կորցրեց իր բնակչությունը Բաբելոնում և այլ քաղաքներում, որոնք հայտնվեցին համաշխարհային իրադարձությունների սահմաններում։ Վերջին հայտնի (անվանական) թագավորը թադադրվեց մոտ 10-րդ դարում, սակայն թագավորության ազդեցությունը և իշխանությունը մարել էին մինչ այդ։

Քաղաքի բնակչության թվաքանակի և առևտրի ծավալների նվազումը նպաստել են Եթովպական կայսրության իշխանության կենտրոնի տեղափոխմանը, որն ափից ավելի հեռու էր, ժառանգաբար փոխանցելով Եթովպիայի անունը ավելի հարավային տարածաշրջանին, իսկ ժամանակի ընթացքում նաև ժամանակակից պետությանը[1]։

G. Mokhtar, UNESCO General History of Africa, Vol. II, Abridged Edition (Berkeley: University of California Press, 1990), pp. 215-35. ISBN 0-85255-092-8
Photographies by:
Statistics: Position
1275
Statistics: Rank
92966

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
198472365Click/tap this sequence: 8111

Google street view

Where can you sleep near Աքսում (քաղաք) ?

Booking.com
490.524 visits in total, 9.205 Points of interest, 404 Destinations, 0 visits today.