Context of Անգլիա

Անգլիա (անգլերեն՝ England), երկիր, որը մտնում է Միացյալ Թագավորության կազմի մեջ։ Այն ունի ցամաքային սահման Ուելսի հետ արևմուտքում և Շոտլանդիայի հետ՝ հյուսիսում։ Արևմտյան ափը ողողում է Իռլանդական ծովը, իսկ հարավարևմտյանը՝ Կելտական ծովը։ Անգլիան բաժանված է մայրցամաքային Եվրոպայից Հյուսիսային ծովով արևելքում և Լա Մանշով՝ հարավում։ Երկիրը ընդգրկում է Մեծ Բրիտանիայի հինգ ութերորդ մասը և ներառում է մոտ 100 ավելի փոքր կղզիներ, ինչպիսիք են Սիլլի կղզիները և Ուայթ կղզին։

Անգլիայի տարածքում ժամանակակից մարդը բնակություն է հաստատել դեռևս Ուշ քարի դարից, սակայն անվանումը գալիս է անգլերից, որոնք գերմանական ցեղ էին, որոնց անվանումը գալիս էր Անգելն թերակղզուց։ Անգլերը Անգլիայում բնակություն են հաստատել 5-րդ և 6-րդ դարերում։ Անգլիան դարձավ միավորված պետություն 10-րդ դարում և աշխարհագրական մեծ հայտնագործությունների ժամանակաշրջանից սկսված 15-րդ դարից, նշանակալի մշակութային և իրավական դերակատարություն ունեցավ ամբողջ աշխարհում։ Անգլերենը, Անգլիկան եկեղեցին և Անգլիական իրավունքը հիմք...Կարդալ ավելին

Անգլիա (անգլերեն՝ England), երկիր, որը մտնում է Միացյալ Թագավորության կազմի մեջ։ Այն ունի ցամաքային սահման Ուելսի հետ արևմուտքում և Շոտլանդիայի հետ՝ հյուսիսում։ Արևմտյան ափը ողողում է Իռլանդական ծովը, իսկ հարավարևմտյանը՝ Կելտական ծովը։ Անգլիան բաժանված է մայրցամաքային Եվրոպայից Հյուսիսային ծովով արևելքում և Լա Մանշով՝ հարավում։ Երկիրը ընդգրկում է Մեծ Բրիտանիայի հինգ ութերորդ մասը և ներառում է մոտ 100 ավելի փոքր կղզիներ, ինչպիսիք են Սիլլի կղզիները և Ուայթ կղզին։

Անգլիայի տարածքում ժամանակակից մարդը բնակություն է հաստատել դեռևս Ուշ քարի դարից, սակայն անվանումը գալիս է անգլերից, որոնք գերմանական ցեղ էին, որոնց անվանումը գալիս էր Անգելն թերակղզուց։ Անգլերը Անգլիայում բնակություն են հաստատել 5-րդ և 6-րդ դարերում։ Անգլիան դարձավ միավորված պետություն 10-րդ դարում և աշխարհագրական մեծ հայտնագործությունների ժամանակաշրջանից սկսված 15-րդ դարից, նշանակալի մշակութային և իրավական դերակատարություն ունեցավ ամբողջ աշխարհում։ Անգլերենը, Անգլիկան եկեղեցին և Անգլիական իրավունքը հիմք եղան համընդհանուր իրավունքի և իրավահամակարգի ձևավորմանը աշխարհի շատ երկրներում և Անգլիայում զարգացած Խորհրդարանական համակարգը լայնորեն կիրառվեց աշխարհի բազմաթիվ պետություններում։ Արդյունաբերական հեղափոխությունը սկսվեց Անգլիայում 18-րդ դարում՝ տարածքվելով ամբողջ աշխարհում։

Անգլիայի տարածքը հիմնականում կազմված է ցածր բլուրներից և հարթավայրերից, հատկապես երկրի կենտրոնական և հարավային մասերը։ Այնուամենայնիվ կան նաև լեռնային հատվածներ հյուսիսում (օրինակ՝ Լճային երկրամասը և Պենինյան լեռները) և արևմուտքում (օրինակ՝ Դարտմուրը և Շրոպշիրի լեռները)։ Մայրաքաղաքը Լոնդոնն է, որը ամենամեծ մետրոպոլիտենային տարածքն է Միացյալ Թագավորությունում և Եվրոպական Միությունում։ Անգլիայի բնակչությունը ավելի քան 55 միլիոն է, որը Միացյալ Թագավորության բնակչության 84 տոկոսն է, որը հիմնականում կենտրոնացած է Լոնդոնի շուրջ, հարավ արևելքում և։

Անգլիայի թագավորությունը, որը 1535 թվականից ընդգրկում էր նաև Ուելսը դադարեց գույություն ունենալ որպես առանձին անկախ պետություն 1707 թվականի մայիսի 1-ից, երբ Միության ակտի հիման վրա կնքվեց Մության պայմանագիրը, արդյունքում քաղաքական միություն կնքվեց Շոտլանդիայի թագավորության հետ և ձևավորվեց Բեծ Բրիտանիայի թագավորությունը։ 1801 թվականին Մեծ Բրիտանիան միավորվեց Իռլանդիայի թագավորության հետ և դարձավ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն։ 1922 թվականին Իռլանդիայի ազատ պետությունը առանձնացավ Միացյալ Թագավորությունից և երկիրը վերանվանվեց Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորություն։

Phrasebook

Երկու
Two
Երեք
Three
Չորս
Four
Հինգ
Five
Վեց
Six
Յոթ
Seven
Ութ
Eight
Ինը
Nine
Տասը
Ten
Գարեջուր
Beer
Փակված է
Closed
Խմեք
Drink

Where can you sleep near Անգլիա ?

Booking.com
492.880 visits in total, 9.215 Points of interest, 405 Destinations, 20 visits today.