Բերբերներ
Context of Բերբերներ
Բերբերներ (ինքնանվանումը՝ ամազիգ), ժողովուրդների խումբ, ովքեր բնակվում են հիմնականում Հյուսիսային Աֆրիկայի երկրներում (Մարոկո, Ալժիր, Թունիս, Սուդան և այլն)։ Խոսում են բերբերական լեզվի բարբառներով։
Բերբերների նախնիներն առաջին անգամ հիշատակվում են մ.թ.ա. 4-րդ հազարամյակի եգիպտական արձանագրություններում՝ տեխենու անվամբ։ Բերբերների անվանումը ծագել է Հյուսիսային Աֆրիկան Արաբական խալիֆայության կողմից նվաճելուց (7-8-րդ դարեր) հետո և գործածվել «ոչ արաբ», «անհավատարիմ» իմաստներով։ Արաբական նվաճումներից հետո բերբերների զգալի մասն ընդունեց արաբների սովորույթները, մշակույթը, լեզուն և կրոնը (իսլամ)։
Բերբերական ցեղախմբերից են ամացիրգները, շիլպուները, կաբիլները, շույյաները և Սահարայի բերբերական այլ ցեղերը։ Բերբերական ծագում ունեն Լիբիական պետական և ռազմական գործիչ Մուամմար ալ-Կադդաֆին, ֆրանսիական ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը, ֆրանսիական դերասանուհի Իզաբել Աջանին, շվեդական երգչուհի Լորինը, ֆրանսիական դերասան Սամի Նասերին և այլք։
More about Բերբերներ
- Population 24000000