الجزائر
ԱլժիրContext of Ալժիր
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալժիր (այլ կիրառումներ)
Ալժիր (արաբ․՝ الجزائر, ալ-Ջազաիր, Լիբիա-բերբերական լեզուներ. ⴷⵣⴰⵢⴻⵔ), երկիր Հյուսիսային Աֆրիկայում, պաշտոնական անվանումը Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետություն։ Այն գտնվում է Հյուսիսային Աֆրիկայում, Միջերկրական ծովի ավազանի արևմտյան մասում։ Ալժիրը արևմուտքում սահմանակից է Մարոկկոյին, հարավ-արևմուտքում՝ Մավրիտանիային ու Մալիին, հարավ-արևելքուն՝ Նիգերին, իսկ արևելքում՝ Թունիսին։ Իր մեծությամբ Ալժիրը երկրորդ պետությունն է Աֆրիկայում։ Նրա մակերևույթի մեծ մասը կազմում է Սահարա անապատը։ Մայրաքաղաքն է Ալժիր քաղաքը։ XVI-XVIII դարերում Ալժիրը գտնվում էր Օսմանյան տիրապետության կազմի մեջ։ XIX դարի սկզբից սկսվում է Ալժիրի գաղութացումը Ֆրանսիայի կողմից։ 1954 թվականին Ալժիրում ձևավորվում է Ժողովրդական Ազատագրության Ճակատը։ Ֆրանսիացի գաղութարարների դեմ արյունահեղ պատերազմի արդյունքում, 1962 թվականին Ալժիրը դառնում ...Կարդալ ավելին
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալժիր (այլ կիրառումներ)
Ալժիր (արաբ․՝ الجزائر, ալ-Ջազաիր, Լիբիա-բերբերական լեզուներ. ⴷⵣⴰⵢⴻⵔ), երկիր Հյուսիսային Աֆրիկայում, պաշտոնական անվանումը Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետություն։ Այն գտնվում է Հյուսիսային Աֆրիկայում, Միջերկրական ծովի ավազանի արևմտյան մասում։ Ալժիրը արևմուտքում սահմանակից է Մարոկկոյին, հարավ-արևմուտքում՝ Մավրիտանիային ու Մալիին, հարավ-արևելքուն՝ Նիգերին, իսկ արևելքում՝ Թունիսին։ Իր մեծությամբ Ալժիրը երկրորդ պետությունն է Աֆրիկայում։ Նրա մակերևույթի մեծ մասը կազմում է Սահարա անապատը։ Մայրաքաղաքն է Ալժիր քաղաքը։ XVI-XVIII դարերում Ալժիրը գտնվում էր Օսմանյան տիրապետության կազմի մեջ։ XIX դարի սկզբից սկսվում է Ալժիրի գաղութացումը Ֆրանսիայի կողմից։ 1954 թվականին Ալժիրում ձևավորվում է Ժողովրդական Ազատագրության Ճակատը։ Ֆրանսիացի գաղութարարների դեմ արյունահեղ պատերազմի արդյունքում, 1962 թվականին Ալժիրը դառնում է անկախ սոցիալիստական պետություն։ Հակասությունը աշխարհիկ կառավարության և իսլամիստների միջև, 80-ական թվականների վերջերին, վերածվեց քաղաքացիական պատերազմի, որն ավարտվեց ֆունդամենտալիստների պարտությամբ։
More about Ալժիր
- Native name الجزائر
- Calling code +213
- Internet domain .dz
- Mains voltage 230V/50Hz
- Democracy index 3.77
- Population 43900000
- Տարածք 2381741
- Driving side right