قم

( Ղոմ )

Ղոմ (պարսկերեն՝ قم, ɢom), Իրանի Ղոմ նահանգի կենտրոնը, շիաների սուրբ քաղաքը։ 2012թ քաղաքի բնակչությունը կազմում էր 1 071 503 մարդ։ Քաղաքը զարգանում է արագ տեմպերով։ Ղոմի կրոնագիտական դպրոցը շիաների համար Էն Նաջաֆի դպրոցից հետո երկրորդն է իր նշանակությամբ։ Քաղաքի մերջակայքում տեղակայված է Իրանի հրթիռային կայանը։

Պատմություն

Տարածված կարծիք կա, որ Ղոմը գոյություն է ունեցել դեռևս նախաիսլամական շրջանում, սակայն քաղաքի հնագույն պատմության մասին հստակ տվյալներ չկան։ Արաբների կողմից քաղաքի գրավումից հետո այստեղ հավաքվել է խալիֆայության ողջ ընդդիմադիր կազմը` քաղաքական փախստականներ և աքսորյալներ, տարբեր աղանդավորներ։ Սեֆյանների շրջանում քաղաքը սկսեց արագ կերպով զարգանալ։ 16-րդ դարում այն դարձավ շիականության ամենախոշոր կենտրոնը։ Ավելի ուշ, աֆղանների հարձակումների ժամանակ, Ղոմը մեծ վնասներ կրեց։ Սակայն 19-րդ դարոմ, սկսած Ֆաթհ Ալի Շահի ժամանակաշրջանից, քաղաքը վերականգնվեց և նույնիսկ առաջադրվեց որպես մայրաքաղաքի թեկնածու։ Այդ ժամանակաշրջանից քաղաքում պահպանվել են մեծ թվով կրոնական կառուցներ` մզկիթներ, իմամների ու շահերի ընտանիքների անդամների դամբարաններ և կրոնագիտական դպրոցներ։ Ղոմում տեղակայված կրոնագիտական կենտրոնը համատեղում է մեծ թվով ուսումնական հաստատություններ, որտեղ սովորում են ինչպես իրանցիներ, այնպես էլ արտասահմանցիներ։ Կրոնական կրթական հաստատությունների գործունեությունը ղեկավարվում է Ալ Մուսթաֆա միջազգային համալսարանի կողմից։

Photographies by:
Statistics: Position
1360
Statistics: Rank
88827

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
783492561Click/tap this sequence: 5224
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Ղոմ ?

Booking.com
539.556 visits in total, 9.234 Points of interest, 405 Destinations, 43 visits today.