کاخ گلستان

( Գոլեսթանի պալատ )

Գոլեսթանի պալատ կամ Գոլեստան (պարսկ՝ کاخ گلستان‎‎ – Քախ-է Գոլեսթան, բառացի նշանակում է վարդերի պալատ), նախկին Ղաջարիական արքայական տոհմի համալիր Իրանի մայրաքաղաք Թեհրանում, հանդիսանում է Թեհրանի հնագույն պատմական հուշարձաններից մեկը։ 2013 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Գոլեստանը ճանաչել է որպես Ասիայի համաշխարհային ժառանգության մի մաս։ Գոլեսթանի պալատն արքայական շինությունների խմբի մի մասն է, որոնք Թեհրանի կրաշաղախ պատերով միջնաբերդի մի մասն էին։ Պալատն ունի այգիներ, 18-19-րդ դարերի իրանական արվեստի ու եվրոպական ընծաների հավաքածու։

Պատմություն

Թեհրանի միջնաբերդը կառուցվել է Սեֆյան արքայատոհմից Թահմասպ առաջինի (1524-1576) կառավարման օրոք և այնուհետև, XVIII-XIX դարերում շարունակ վերանորոգվել է։ Գոլեստանի կառուցման մեջ առավել մեծ ներդրում են ունեցել Զանդ արքայատոհմի ներկայացուցիչ Քարիմ խանը (1750-1779), Ղաջարիների արքայատոհմի ներկայացուցիչ Աղա Մոհամադ Խանը (1742-1797), ով Թեհրանը դարձրել է Պարսկաստանի մայրաքաղաքը, իսկ 1794-1925 թվականների ընթացքում միջնաբերդը դարձել է Ղաջարիների արքայատոհմի նստավայրը, որոնց համար Գոլեսթանի պալատը դարձել է բնակատեղի, և Նասր ադ Դին Շահը (1848-1896), ով թաղված է պալատական համալիրի տարածքում։
Փահլավիների ժամանակաշրջանում (1925-1979) Գոլեսթանի պալատը ծառայել է որպես արքայական ընդունելությունների վայր, իսկ այս արքայատոհմն իր համար պալատ է կառուցել Նիավարանում։ 1925-1945 թվականների ընթացքում շինությունների մեծ մասը քանդվել է Ռեզա շահի հրամանով, քանի որ նա համարում էր, որ դարեդար տևած Ղաջարիների պալատը չպետք է խոչընդոտեր նորագույն քաղաքի աճին։

 
Մարմարե գահը
Մարմարե գահ (Թախթ_է մարմար)

Մարմարե գահի տպավորիչ դարատափը կառուցվել է 1806 թվականին՝ Ղաջարիների արքայատոհմի ներկայացուցիչ Ֆաթ Ալի շահի (1797-1834) կողմից։ Այս տարածքը զարդարում են նկարները, մարմարե քանդակները, հախճապակյա աշխատանքներն ու իրանյան ճարտարապետության այլ գոհարները։ Մարմարե գահը կառուցել են Յազդ նահանգի հայտնի դեղին մարմարից՝ ընդհանուրը՝ 65 մասից։ Ղաջարիների արքայատոհմերի թագավորներն ու դատական նախկին արարողությունները տեղի են ունեցել այս դարատափում։ Այստեղ է 1925 թվականին թագադրվել Ռեզա շահ Փահլավին։

Քարիմ խանի անկյուն (Խալվաթ-է Քարիմ Խան)

Քարիմ խանի անկյունը կառուցել են 1759 թվականին։ Այն Զանդ արքայատոհմի Քարիմ խանի բնակավայրն էր։ Կառույցի հիմնական մասը նման է Մարմարե գահին։ Վերջինիս պես այն դարատափ է, բայց քիչ զարդարանք ունի։ Նախկինում այստեղ շատրվանով լճակ է եղել։

 
Քարիմ խանի անկյուն
Լճակի տուն (Հուզ խանե)
 
Լճակի տուն

Քաջարների պալատին նվիրված եվրոպական նկարիչների գործերը զետեղվել են Լճակի տանը։ Այն այս արքայատոհմի համար որպես ամառանոց է օգտագործվել։ Զովացման հատուկ համակարգով ջուրը պոմպով մղվում էր ստորգետնյա համակարգով դեպի սենյակները գտնվող փոքր լճակներ։ Այնուհետև ջուրը ոռոգում էր արքայական այգիները։ Խոնավության վնասակար ազդեցության պատճառով այս համակարգն էլ կիրառելի չէ։

Ադամանդյա սրահ (Թալար-է բրելիան)

Ադամանդյա սրահն այսպես է անվանակոչվել շնորհիվ իրանցի արհեստավորների ադամանդյա ապակիների աշխատանքի։ Կառուցվել է Նասեր էդ Դինի հրամանով՝ Հախճապակյա սրահի (Թալար-է բոլուր) վերափոխման նպատակով։ Հայտնի է իր ադամանդյա հայելային աշխատանքներով ու ջահերով։

Ընդունելության սրահ (Թալար-է սալամ)

Ընդունելության սրահն ի սկզբանե գծագրվել էր թանգարանի համար։ Այն բանից հետո, երբ Արևի գահը (Թախթ-է խորշիդ) տեղափոխվեց Իրանի կենտրոնական բանկի Արքայական գանձերի թանգարան, այս սրահն օգտագործեցին արքայական հատուկ ընդունելությունների համար և այդ պատճառով էլ այն անվանակոչվեց Ընդունելությունների սրահ։

Photographies by:
Mahmoud Hashemi from San Jose, CA, USA - CC BY-SA 2.0
Statistics: Position
254
Statistics: Rank
268793

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
851734269Click/tap this sequence: 2221

Google street view

Where can you sleep near Գոլեսթանի պալատ ?

Booking.com
491.327 visits in total, 9.210 Points of interest, 405 Destinations, 72 visits today.