Context of Թեհրան

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թեհրան (այլ կիրառումներ)

Թեհրան (պարսկերեն՝ تهران), Իրանի մայրաքաղաքը։ 8,7 միլիոն բնակչությամբ Թեհրանը Իրանի և Արևմտյան Ասիայի խոշորագույն քաղաքն է և երկրորդ ամենախոշոր մետրոպոլիտենային տարածքը Միջին Արևելքում (Կահիրեից հետո)։ Մետրոպոլիտենային տարածքի բնակչությամբ քաղաքը 24-րդն է աշխարհում։

Անտիկ ժամանակաշրջանում ներկայիս Թեհրանի մի մասը նվաճել են Ռեյերը՝ հիմնելով մեդական քաղաք։ Այն բազմիցս ավերվել է միջնադարում արաբների, թյուրքերի և մոնղոլների արշավանքների ընթացքում։ Հին քաղաքի ավերակները գտնվում է Մեծ Թեհրան մետրոպոլիտենի տարածքում։

Թեհրանն առաջին անգամ ընտրվել է Իրանի մայրաքաղաք Աղա Մոհամմադ խանի կողմից 1786 թվականին՝ նպատակ ունենալով մոտիկ լինել իրանական տարածքներին Կովկասում, մինչ դրանք կանցնեին Ռուսական կայսրությանը Ռուս-պարսկական պատերազմների ընթացքում և խուսափելով հակառակորդ տոհմերի հետ ընդհարումից։ Մայրաքաղաքը փոփոխվել է բազմաթիվ ան...Կարդալ ավելին

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թեհրան (այլ կիրառումներ)

Թեհրան (պարսկերեն՝ تهران), Իրանի մայրաքաղաքը։ 8,7 միլիոն բնակչությամբ Թեհրանը Իրանի և Արևմտյան Ասիայի խոշորագույն քաղաքն է և երկրորդ ամենախոշոր մետրոպոլիտենային տարածքը Միջին Արևելքում (Կահիրեից հետո)։ Մետրոպոլիտենային տարածքի բնակչությամբ քաղաքը 24-րդն է աշխարհում։

Անտիկ ժամանակաշրջանում ներկայիս Թեհրանի մի մասը նվաճել են Ռեյերը՝ հիմնելով մեդական քաղաք։ Այն բազմիցս ավերվել է միջնադարում արաբների, թյուրքերի և մոնղոլների արշավանքների ընթացքում։ Հին քաղաքի ավերակները գտնվում է Մեծ Թեհրան մետրոպոլիտենի տարածքում։

Թեհրանն առաջին անգամ ընտրվել է Իրանի մայրաքաղաք Աղա Մոհամմադ խանի կողմից 1786 թվականին՝ նպատակ ունենալով մոտիկ լինել իրանական տարածքներին Կովկասում, մինչ դրանք կանցնեին Ռուսական կայսրությանը Ռուս-պարսկական պատերազմների ընթացքում և խուսափելով հակառակորդ տոհմերի հետ ընդհարումից։ Մայրաքաղաքը փոփոխվել է բազմաթիվ անգամ և Թեհրանը Պարսկաստանի պատմության 32-րդ մայրաքաղաքն է։ Մեծածավալ շինարարություններ քաղաքում սկսվել են 1920-ական թվականներից և Թեհրան ներգաղթեցին մեծ թվով իրանցիներ 20-րդ դարում։

Թեհրանում կան մեծ թվով պատմական հուշարձաններ, ներառյալ թագավորական համալիրներ Գոլեսթանը, Սաադաբադը և Նիավարանը, որտեղ հանգրվանել են իրանական կայսրեական վերջին երկու տոհմերը։ Թեհրանի տեսարժան վայրերից են Թեհրանի Ազատության աշտարակը, որը կառուցվել է Մոհամմադ Ռեզա Փահլավիի օրոք 1971 թվականին Իրանական կայսրության հիմնադրման 2500-րդ տարեդարձի առիթով, և Միլադի աշտարակը, որը աշխարհում վեցերորդ ամենաբարձր աշտարակն է և կառուցվել է 2007 թվականին։ Վերջերս կառուցված տեսարժան վայրերից է Բնության կամուրջն է, որի շինարարությունն ավարտվել է 2014 թվականին

Թեհրանի բնակչության մեծամասնությունը պարսկախոս են և բնակչության մոտ 99%-ը խոսում և հասկանում է պարսկերեն, բայց կան մեծ թվով այլազգի բնակիչներ, որոնց համար պարսկերենը երկրորդ լեզուն է։

Թեհրանում կա մեկ միջազգային օդանավակայան (Իմամ Հոմեյնիի անվան միջազգային օդանավակայան) և մեկ ազգային օդանավայան (Մեհրաբադ օդանավակայան), մեկ կենտրոնական երկաթգծի կայարան, արագ գործող Թեհրանի մետրո, արագ ավտոբուսային համակարգ, տրոլեյբուսներ և մեծ մայրուղիների ցանց։

Նախատեսվում էր Իրանի մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխել այլ վայր, հիմնականում օդի աղտոտվածության և սեյսմիկ գոտում գտնվելու պատճառով, սակայն ներկա պահին ոչ մի նախագիծ չի հաստատվել։ 2016 թվականին Mercer խորհրդատվական ընկերությունը, հետազոտելով 230 քաղաք, Թեհրանը դասեց 203-րդ հորիզոնականում կյանքի բարեկեցության չափանիշով։

Հոկտեմբերի 6-ը նշվում է որպես Թեհրանի օր ըստ քաղաքային խորհրդի 2016 թվականի որոշման։ Օրն ընտվել է որպսես Քաջարների տոհմի վերադարձի օր 1907 թվականին։


Where can you sleep near Թեհրան ?

Booking.com
490.985 visits in total, 9.210 Points of interest, 405 Destinations, 26 visits today.