کاخ مرمر

( Մարմարե պալատ (Թեհրան) )

Մարմարե պալատ (պարսկերեն՝ کاخ مرمر‎‎, Kākh-e Marmar), Իրանի մայրաքաղաք Թեհրանում գտնվող պատմական շենքերից և թագավորական բնակավայրերից մեկը։ Գտնվում է քաղաքի կենտրոնում։

Պատմություն
Marmar Palace Ceiling Second floor.jpg 

Մարմարե պալատը կառուցվել է 1934-1937 թվականներին[1]։ Նախագծվել է Ռեզա շահ Փահլավիի հրամանով ֆրանսիացի ճարտարագետ Ջոզեֆ Լեոնի և Իրանի ճարտարապետ Ֆաթ'հոլլահ Ֆիրդովսի կողմից[2]։ Սկզբնականում պալատը կառուցվել է պաշտոնական գործառույթներ ու ընդունելություններ իրականացնելու համար։

Այնտեղ բնակվել է Ռեզա Շահ Փահլավին, ապա նրա որդին՝ Մոհամմադ Ռեզա Փահլավիին։ Մինչև 1941 թվականը՝ շահի աքսորումը, Ռեզա Փահլավին ու իր չորրորդ կինը՝ Էսմեթ Դովլաթշահին, իրենց հինգ երեխաների հետ ապրում էին Մարմարյա պալատում[3]։ Ռեզա շահ Փահլավին 1941 թվականի սեպտեմբերին պալատում ստորագրել է իր հրաժարական նամակը[4]։

Մոհամմադ Ռեզա Փահլավի օրոք պալատում տեղի են ունեցել նշանակալի իրադարձություններ։ Մարմարե պալատը Գոլեսթանիի հետ միասին համարվում են նրա կարևոր պալատներից մեկը։ Պալատում տեղի են ունեցել Շահի երեք ամուսնության արարողությունները։ 1939 թվականին Պալատում կայացել է Մոհամմադ Ռեզա Փահլավիի և նրա առաջին կնոջ՝ եգիպտացի արքայադուստր Ֆավզիա Ֆուադի իրանական հարսանեկան արարողությունը[5]։ Մինչև 1945 թվականը՝ նրանց ամուսնալուծությունը, նրանք բնակվում էին այնտեղ[6]։

1950 թվականի հոկտեմբերին պալատում տեղի ունեցավ Մոհամմադ Ռեզա Փահլավիի և նրա երկրորդ կնոջ՝ Սորաիա Իսֆանդիյարի Բախտիարիի, նշանադրության արարողությունը, իսկ 1951 թվականին՝ հարսանեկան արարողությունը[7][8]։ Պալատում է տեղի ունեցել նաև Մոհամմադ Ռեզա Փահլավիի և իր երրորդ կնոջ՝ Ֆարահ Դիբայի նշանադրությունն ու ամուսնությունը[9][10]։ Բացի այդ, Մարմարյա պալատում է կազմակերպվել Մոհամմադ Ռեզայի 48-ամյակի խնջույքը[11]։

Այս իրադարձություններից բացի, Մարմարյա պալատում 1965 թվականի ապրիլի 10-ին մի իրանացի զինվորի կողմից իրագործվել է Մոհամմադ Ռեզա Փահլավիի մահափորցը[12][13]։ Այս իրադարձությունից հետո պալատն այլևս չէր գործածվում, և 1970 թվականին վերածվում է թանգարանի[14]։

Cyrus Ghani (հունվարի 6, 2001)։ Iran and the Rise of the Reza Shah: From Qajar Collapse to Pahlavi Power։ I.B.Tauris։ էջ 412։ ISBN 978-1-86064-629-4։ Վերցված է հուլիսի 23, 2013  Pamela Karimi (մայիսի 29, 2013)։ Domesticity and Consumer Culture in Iran: Interior Revolutions of the Modern Era։ Routledge։ էջ 54։ ISBN 978-1-135-10137-4։ Վերցված է հուլիսի 23, 2013  Diana Childress (2011)։ Equal Rights Is Our Minimum Demand: The Women's Rights Movement in Iran 2005։ Twenty-First Century Books։ էջ 40։ ISBN 978-0-7613-7273-8։ Վերցված է հուլիսի 23, 2013  Fariborz Mokhtari (Spring 2005)։ «No One will Scratch My Back: Iranian Security Perceptions in Historical Context»։ The Middle East Journal 59 (2)։ Արխիվացված է օրիգինալից 2020-04-26-ին։ Վերցված է օգոստոսի 19, 2013  «The Pahlavi Dynasty»։ Royal Ark։ Վերցված է հուլիսի 23, 2013  «Colorful Fetes Mark Royal Wedding that will Link Egypt and Persian»։ The Meriden Daily Journal։ մարտի 13, 1939։ Վերցված է օգոստոսի 8, 2013  «Iran's Shah will marry»։ The Michigan Daily (Tehran)։ AP։ հոկտեմբերի 12, 1950։ Վերցված է հուլիսի 26, 2013  «Gifts for wedding»։ Daytona Beach Morning (Tehran)։ AP։ փետրվարի 12, 1951։ Վերցված է հուլիսի 23, 2013  «Teheran - Shah's Wedding 1959»։ British Pathe։ Վերցված է հուլիսի 23, 2013  Ibrahim Hadidi։ «Betrothal of Mohammad Reza Pahlavi and Farah Diba»։ IICHS։ Վերցված է հուլիսի 23, 2013  «Mohamad Reza Shah and Shahbanu Farah Pahlavi's Coronation»։ Iran Politics Club։ Վերցված է հուլիսի 23, 2013  «Shah of Iran»։ NNDB։ Վերցված է հուլիսի 23, 2013  Robert Muse (հուլիսի 16, 1975)։ «The rise of Shah Mohammad Reza Pahlevi»։ Ludington Daily News (London)։ UPI։ Վերցված է հուլիսի 23, 2013  Mir M. Hosseini (հոկտեմբերի 30, 1973)։ «Marmar Palace Becomes Museum»։ Fouman։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-23-ին։ Վերցված է օգոստոսի 22, 2013 
Photographies by:
Statistics: Position
2224
Statistics: Rank
57176

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
782546193Click/tap this sequence: 9871
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Մարմարե պալատ (Թեհրան) ?

Booking.com
491.871 visits in total, 9.211 Points of interest, 405 Destinations, 77 visits today.