Հարեր, հնց․ Հարար (ամհարերեն՝ ሐረር), քաղաք Եթովպիայի արևելքում, Հարարի շրջանի վարչական կենտրոնը։ Եթովպիայի կարևոր առևտրային կենտրոնն է, երկրի գլխավոր իսլամական քաղաքը։

Պատմություն

Հարերի կենտրոնի Էմիրությունը Իֆաթ Ադալի հնագույն սուլթանատի ավերակների վրա առաջացել է 16-րդ դարի սկզբին, երբ Վալասմա դինաստիայի Իֆաթ Ադալի իշխած սուլթանների հեղինակությունն այնքան էր ընկել, որ նրանց հետ դադարել էին հաշվի նստել։ Իրական իշխանությունը հայտնվել է կրոնական առաջնորդների՝ իմամների ձեռքում։ Նրանց մեջ առանձնահատուկ համբավ էր վայելում Ահմեդ իբն Իբրահիմ ալ Գազին։ 1527 թվականին նա պատերազմ սկսեց քրիստոնեական Եթովպիայի դեմ։ Համառ մարտերից հետո Ահմադին հաջողվեց գրավել Եթովպիայի մեծ մասը, սակայն 1543 թվականի փետրվարին նա զոհվեց ճակատամարտում, և քրիստոնյաները վերականգնեցին հսկողությունը կորցրած նահանգների մեծ մասի նկատմամբ։

1552 թվականին Հարերի մուսուլմաններն իրենց իմամ և էմիր ընտրեցին ալ-Գազիի եղբորորդուն՝ Նուր իբն Մուջահիդին։ 1567 թվականին՝ նրա մահից հետո, Ադալը հայտնվեց քաոսային իրավիճակում։ Մի քանի զորահրամանատարներ իրենց էմիրներ հռչակեցին և սկսեցին պայքարել իշխանության համար։ 8 տարի անց քրիստոնյաների դեմ պատերազմը փորձեց վերսկսել Էմիր Մուհամմեդ իբն Նասիրը, սակայն 1576 թվականին քրիստոնյաները առաջնահարված հասցրին, Էմիր Մուհամմեդը և մուսուլմանների շատ այլ առաջնորդներ հայտնվեցին գերության մեջ և հետագայում մահապատժի ենթարկվեցին։ Դա քրիստոնեական Եթովպիան նվաճելու Հարերի և ափամերձ մահմեդականների վերջին փորձն էր։ Դրանից կարճ ժամանակ անց Մուհամմեդ իբն Իբրահիմը հռչակվեց Ադալի նոր տիրակալ և ընդունեց իմամի տիտղոսը։ Այն բանից հետո, երբ Հարերի բնակիչները հրաժարվեցին ճանաչել նրան, Մուհամեդն իր մայրաքաղաքը տեղափոխեց Աուսսա օազիս։ Այստեղից իմամը դժվարանում էր վերահսկել երկրի հեռավոր շրջանները, նրա հեղինակությունը ընկավ, և իրական իշխանությունը հայտնվեց տեղի էմիրների ձեռքում։

Հարերի նոր զարգացումը տեղի է ունեցել միայն կես դար անց, երբ Էմիր Ալի իբն Դաուդը այդ քաղաքը կրկին դարձրեց իմամի նստավայրը։ 1662 թվականին՝ նրա մահից հետո, Ադալը վերջնականապես բաժանվեց մի քանի ինքնուրույն էմիրությունների։

18-րդ դարի վերջից Հարեր էմիրության տարածքը կրճատվել է, այնպես որ 19-րդ դարում էմիրների իշխանությունը չէր տարածվում քաղաքի սահմաններից դուրս։

1875 թվականին եգիպտացիները գրավեցին Հարերը։ Հարերի վերջին էմիրը՝ Մուհամմադ իբն Ալին, գերեվարվեց և 1876 թվականին մահապատժի ենթարկվեց։ Մինչև 1885 թվականը քաղաքը գտնվում էր եգիպտական կառավարության ներքո, այնուհետև իշխանությունն անցել է Մուհամմադ իբն Ալիի որդուն՝ Աբդալլահ իբն Մուհամմադին։ 1887 թվականին նրա դեմ ելավ Շոայի նեգուս Մենելիկը։ 1887 թվականի հունվարին՝ Չելենկոյի ճակատամարտում, էմիրի զորքերը պարտություն կրեցին։ Հարերը միացավ Շոային և հետագայում հայտնվեց Եթովպիայի կազմում[1]։

20-րդ դարի սկզբին միջնադարյան ամուր պարսպով շրջապատված բերդ-քաղաքի շուրջ առաջացել են նոր բնակելի շրջաններ, և Հարարի տարածքն ընդլայնվել է[2]։

1936 թվականի մայիսի 8-ին իտալացիների՝ Եթովպիա ներխուժման ժամանակ քաղաքը գրավվեց իտալական զորքերի կողմից[3] և ընդգրկվեց իտալական Արևելյան Աֆրիկայի գաղութի կազմում։

1941 թվականի հունվարին անգլիական զորքերը հարձակում սկսեցին Աբիսինիայում իտալական զորքերի խմբավորման դեմ։ Հարձակման ուղղություններից մեկն այն ժամանակ երկրի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Հարարի դեմ էր։ Այդ հարձակման ընթացքում բրիտանական զորքերն առանց մարտի անցան Մարդի անցումի վրայով և 1941 թվականի մարտի 25-ին գրավեցին Հարերը[4]։

Харэра эмиры Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ autogenerated1 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: Итало-абиссинская война 1935-36 // Большая Советская Энциклопедия. / Редколл., гл. ред. Б. А. Введенский. 2-е изд. том 49. М., Государственное научное издательство «Большая Советская энциклопедия», 1957. стр.134-136 Курт фон Типпельскирх. История Второй мировой войны, 1939—1945. — СПб.: Полигон; М.:АСТ, 1999. — С. 180. — ISBN 5-89173-022-7
Photographies by:
A. Davey from Where I Live Now: Pacific Northwest - CC BY 2.0
Statistics: Position
441
Statistics: Rank
194016

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
129543876Click/tap this sequence: 2963

Google street view

Where can you sleep near Հարեր ?

Booking.com
490.564 visits in total, 9.205 Points of interest, 404 Destinations, 36 visits today.