महात्मा गांधी ( Մահաթմա Գանդի )

Մոհանդաս Կըրըմչընդ Գանդի (գուջարաթի՝ મોહનદાસ કરમચંદ ગાંધી, հոկտեմբերի 2, 1869(1869-10-02)[…], Porbandar, Բրիտանական Հնդկաստան - հունվարի 30, 1948(1948-01-30)[…], , Դելի, Dominion of India), Հնդկաստանի քաղաքական և հոգևոր առաջնորդ, Հնդկաստանի` Մեծ Բրիտանիայից անկախանալու շարժման ղեկավարներից և գաղափարախոսներից։

1888 թվականին՝ 20 տարի չբոլորած, Մահաթմա Գանդին մեկնում է Լոնդոն, որտեղ 3 տարի սովորում է իրավաբանության ֆակուլտետում և ավարտում։ 1893 թվականին նա աշխատանքի է տեղավորվում Հարավային Աֆրիկայում։ Այնտեղ սկսում է իր և իր տեղացիների պաշտպանության գործընթացը։ Նա մշակում է սկզբունքներ, որոնք հիմնվում են արիության, արդարության ու ոչ բռնության վրա։

Նախաձեռնել էր Սատյագրահայի դիմադրություն բռնակալության դեմ քաղաքացիական անհնազանդության, խստորեն առանց բռնության որով Հնդկաստանը շահել է իր անկախությունը և մեծապես ազդել է ամբողջ աշխարհում նմանատիպ շարժումների տարածման վրա՝ քաղաքացիական իրավունքների և ազատության համար։ Նա ճանաչվել է աշխարհում իբրև Մահաթմա Գանդի "Մեծն Հոգի" և Հնդկաստանում իբրև Բապու։ Նա ճանաչվել և հարգվել է Հնդկաստանում իբրև Հնդկաստանի հայրը։

Գանդին հայրենիք է վերադառնում առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում՝ 1915 թվականին, և դառնում ազգայնական շարժման առաջնորդը։ Օգտագործելով «Սատյարգրահայի» սկզբունքները՝ Գանդին գլխավորում է Հնդկաստանի անկախության պայքարը Բրիտանիայի դեմ։ Բրիտանացիները հաճախ ձերբակալում էին Գանդիին՝ Հարավային Աֆրիկայում և Հնդկաստանում ցուցաբերած ակտիվության համար. նա 7 տարի անցկացրել է բանտում։

Երկրորդ համաշխարհային պատերազմից երկու տարի անց՝ 1948 թվականի հունվարի 13-ին Հնդկաստանում բախումներ են տեղի ունենում, և Գանդին հացադուլ է հայտարարում։ Նա այդ ժամանակ 78-ամյա ծերունի էր։ Հինգ օր անց ընդդիմադիրները խոստանում են դադարեցնել պայքարը, և Գանդին ընդհատում է հացադուլը։ Հացադուլից 12 օր անց մոլեռանդ-հինդու Նաթհուրամ Գոդզեն՝ Գանդիի հակառակորդը, 3 անգամ կրակում է Մահաթմայի որովայնին և կրծքավանդակին։ Վերջինս մահամերձ վիճակում շարժումներով ցույց է տալիս, որ ներում է մարդասպանին։ 1948 թվականի հունվարի 30–ին նա մահանում է։

Կարդալ ավելին

Մահաթմա Գանդին ապրել է չափազանց համեստ կյանքով։ Նա ընդունում էր գերազանցապես բուսական սնունդ, հաճախ էլ ոչինչ չէր ուտում ինքնամաքրման և սոցիալական բողոքի համար։ Նրա տարեդարձը՝ հոկտեմբերի 2-ը Հնդկաստանում նշվում է իբրև Գանդի Ջայանտի ազգային տոն, իսկ աշխարհում՝ Ոչ-բռնության միջազգային օր։