Context of Գուջարաթ

Գուջարաթ, նահանգ Հնդկաստանում (կազմվել է 1960 թվականին), Հնդստան թերակղզու հյուսիս-արևմուտքում։ Տարածությունը 196 հազար Կմ² է, բնակչությունը՝ 29, 6 միլիոն (1975 թվականի դրությամբ), վարչական կենտրոնը՝ Գանդինագար։ Մակերևույթի մեծ մասը հարթավայր է՝ կազմված ծովային ալյուվիալ նստվածքներից։ Կլիման մերձհասարակածային է, տարեկան տեղումները՝ 500—1000 մմ, արևմուտքում՝ 250— 500 մմ։ Արևմուտքում տարածված են սավաննաները, արևելքում՝ արևադարձային չորասեր անտառները և փշոտ թփուտները։ Գուջարաթը երկրի կարևոր բամբակագործական շրջաններից է։ Մշակում են նաև գետնընկույզ, բրինձ, հացահատիկային կուլտուրաներ, լոբազգիներ, զբաղվում՝ անասնապահությամբ։ Արդյունահանվում է աղ, մանգանի հանքաքար, կրաքար, բոքսիտներ, նավթ։ Զարգացած է տեքստիլ (հատկապես բամբակեղենի) արդյունաբերությունը։ Զարգանում է էլեկտրամեքենաշինությունը, քիմիական, ցեմենտի, յուղի արդյունաբերությունը։ Հիմնական նավահանգիստներն են Կանդլան, Օկհան, Բեդին, Բհավանգարը և այլն։

Where can you sleep near Գուջարաթ ?

Booking.com
490.936 visits in total, 9.210 Points of interest, 405 Destinations, 18 visits today.