Context of Ռաջաստան

Ռաջաստան (ռաջաների երկիր), նահանգ Հյուսիս Արևմտյան Հնդկաստանում։ Տարածությունը 342 հազար կմ² է, բնակչությունը՝ 34,1 միլիոն (1981), վարչական կենտրոնը՝ Ջայպուրը։ Հիմնական բնակիչները ռաջաստանցիներ և հնդկանցիներ են։ Հյուսիսային մասը գտնվում է Ինդոս-Գանգեսյան հարթավայրում, հարավը՝ Դեկանի սարահարթում։ Հյուսիս Արևմտյան մասում Թար անապատն է, կենտրոնական մասում Արավալի լեռնաշղթան։ Տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է, հատկապես՝ անասնապահությունը։ Ռաջաստանը Հնդկաստանի բրդի կարևոր մատակարարն է։ Մշակում են հացահատիկ, բամբակենի, ձիթենի։ Ոռոգումը իրականացվում է Չամբալ հիդրոտեխնիկական հանգույցի և Ռաջաստանի ջրանցքի միջոցով։ Կա հանքարդյունահանող ու մշակող արդյունաբերություն, ԱԷԿ։ Տարածված է տնայնագործությունը։ Ռաջաստանը որպես պատմական մարզ առանձնացվել է 18-19-րդ դարերում։ 18-19-րդ դարերում նրա տարածքում ձևավորվել է մոտ 20 իշխանություն։ 1818-1947 թթ. կոչվել է Ռաջպուտան։ 1950-ին որպես նահանգ միացել է անկախ Հնդկաստանին։ 1956 թթ.-ին Ռաջաստանին է միացվել Աջմեր նահանգի տարածքը։

Where can you sleep near Ռաջաստան ?

Booking.com
490.952 visits in total, 9.210 Points of interest, 405 Destinations, 34 visits today.