日本酒 ( Սակե )

Սակե (ճապ.՝ ), ճապոնական ավանդական ալկոհոլային խմիչքներից մեկը, որը պատրաստվում է խմորման եղանակով։ Այսինքն պատրաստվում է խաղողահյութի ֆերմենտացման հիման վրա, որը պատրաստվում է բրնձից և ածիկից։ Ճապոնիայում անվանվում է նիհոնսյու (ճապ.՝ 日本酒) և որի առօրյա- խոսակցական տարբերակն է սակե (ճապ.՝ ) կամ օ-սակէ (ճապ.՝ お酒), որով անվանվում է ցանկացած ալկոհոլային խմիչքը Ճապոնիայում։ Հենց այս տեսքով էլ մտել է այլ լեզուներ։

Սակեն ճապոնական ազգային ալկոհոլային խմիչք է և ունի դառը հաճելի համ։ Կարող է ունենալ նաև խաղողի, խնձորի կամ էլ բանանի համ։ Սակե լավագույն տեսակները ունենում են նաև պանրի, սոյայի սոուսի կամ էլ սնկի համ։ Ունի թափանցիկ անգույնից մինչև կանաչակիտրոնագույն երանգավորում։

Սակեն նման չէ եվրոպական ավանդական ալկոհոլային խմիչքներին։ Անգամ սակեին դասակարգելը ալկոհոլային խմիչքների ցանկացած խմբի մեջ խնդրահարույց է։

Սակեն հաճախ անվանում են բրնձե օղի, որը հիմնովին սխալ է և գալիս է այն հավաստիացումից, որ խմիչքի պատրաստման ժամանակ այն թորվում է։ Իրականում թորման տեղ ընդունում են սակեի պաստերիզացիայի գործընթացը։

Սակեն անվանում են նաև բրնձե գինի, որը նույնպես ճիշտ չէ, քանի որ նրա տեխնոլոգիան ներառում է բորբոսային ֆերմենտացիան (չպետք է խառնել խմորման հետ)։

Destinations