Principality of Sealand

( Սիլենդ )

Սիլենդի կոմսություն (անգլ.՝ Principality of Sealand), կամ Սիլանդիան վիրտուալ պետություն է, որը հռչակվել է 1967 թվականին, բրիտանացի պաշտոնաթող մայոր Պեդի Ռոյ Բեթսի կողմից։ Որոշ հրապարակումներում անվանվում է նաև չճանաչված պետություն։ Հավակնում է Մեծ Բրիտանիայի ափերից 10 կմ հեռավորության վրա, Հյուսիսային ծովում գտնվող հենահարթակի տարածքի ինքնիշխանությանը։ Բեթսն իրեն Սիլենդի միապետ է հռչակել (դուքս), իսկ իր ընտանիքին իշխող արքայատոհմի։ Նրանք և այն մարդիկ, ովքեր հանդիսանում են Սիլենդի հպատակներ, գործունեություն են ծավալում ստեղծելու և զարգացնելու Սիլենդի խորհրդանիշերը` դրոշը, զինանշանը, հիմնը, սահմանադրությունը, պետական կառուցվածքը, դիվանագիտությունը, ինչպես նաև կազմակերպում են նամականիշերի թողարկում, դրամահատում և այլն։ Սիլենդի առաջին սահմանադրությունը ուժի մեջ է մտել 1975 թվականին։ Ստեղծվեց դրոշը և զինանշանը։

Պատմություն Սիլեդի նախապատմություն
 
Ռոուս Թաուեր հենահարթակը

Հենահարթակը, որի վրա գործում է պետությունը, ստեղծվել է Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին։ 1942 թվականին բրիտանական ռազմածովային ուժերի կողմից, ափամերձ տարածքներում կառուցվեցին մի շարք հենահարթակներ։ Դրանցից մեկն էլ Ռոուս Թաուերն էր անգլ.՝ Roughs Tower։ Պատերազմի տարիներին այնտեղ տեղակայված էր զենիթային հրանոթներ և 200 հոգանոց կայազոր։ Պատերազմական գործողությունների ավարտից հետո աշտարակների մեծ մասն ավերվեց, սակայն Ռոուս Թաուերը, որը գտնվում էր բրիտանական ջրային տարածքներից դուրս, մնաց անվնաս։

Հարթակի գրավում և Սիլենդի հիմնում

1966 թվականին բրիտանական բանակի պաշտոնաթող մայոր Պեդի Ռոյ Թեթսը և նրա ընկեր Ռոնան Օ'Ռեյլին ընտրեցին վաղուց լքված Ռոուս Թաուեր հենահարթակը զվարճանքի այգի կառուցելու համար[1]։ Սակայն շատ չանցած նրանք վիճեցին և Բեթսը մնաց հենահարթակի միակ տերը։ 1967 թվականին Օ'Ռեյլին փորձեց ուժով զավթել տարածքը, սակայն Բեթսը որսորդական հրացանի, հրանետի և հրահեղուկով լցված շշերի միջոցով կարողացավ հակահարված տալ Օ'Ռեյլին։

Ռոյը զվարճանքի այգի չկառուցեց, բայց որոշեց այնտեղ հիմնել իր Britain’s Better Music Station չարտոնագրված ռադիոկայանը։ Սակայ ռադիոկայանը այդպես էլ ոչ մի անգամ չհեռարձակվեց[2]։

1967 թվականի սեպտեմբերի 2-ին Ռոյը հայտարարեց ինքնիշխան պետության և իրեն դուքս Ռոյ I հռչակման մասին։ Այս օրը նշվում է, որպես պետության ամենակարևոր տոն։

Բախում Մեծ Բրիտանիայի հետ
 
Սիլենդը Բրիտանիայի ափերից

1968 թվականին բրիտանական իշխանությունը փորձեց գրավել Հենահարթակը։ Նրան մոտեցան պարակային նավակներ, սակայն Բեթսերը նրանց պատասխանեցին օդում նախազգուշական կրակոցներով։ Գործը արյունահեղության չհասավ, բայց Բեթսի նկատմամբ, որպես բրիտանիայի քաղաքացի քրեական գործ հարուցվեց։

Պետական հեղաշրջման փորձ
 
Սիլենդի զինանշանը

1978 թվականի օգոստոսին երկրում հեղաշրջման փորձ կատարվեց։ Սրան նախորդեց դուքսի և նրա մոտ դաշնակից, երկրի վարչապետ կոմս Ալեքսանդր Գոթֆրիդ Ախենբախի (անգլ.՝ Alexander Gottfried Achenbach) միջև ծագած լարվածությունը, որը կապված էր երկիր ներգրավվող ներդրումների հետ։ Նրանք միմյանց մեղադրեցին հակասահմանադրական մտադրություններ ունենալու մեջ։ Օգտվելով դուքսի բացակայությունից, որն Ավստրիայում հանդիպում էր ունենում ներդրողների հետ, Ախենբախը մի խումբ հոլանդացիների հետ իջավ հենահարթակ։ Զավթիչները երիտասարդ արքայազն Մայքլին փակեցին նկուղում, ապա տեղափոխեցին Նիդերլանդներ։ Բայց Մայքլը փախավ գերությունից և հանդիպեց հոր հետ։ Հավատարիմ քաղաքացիների աջակցությամբ միապետին հաջողվեց ջախջախել զավթիչներին և վերադառնալ իշխանության։

Կառավարությունը հանդես եկավ համաձայն միջազգային իրավունքի։ Գերված օտարերկրյա վարձկանները շուտով ազատ արձակվեցին, քանի որ ըստ ժնևյան կոնվենցիայի ռազմագերիների հետ վարվելակերպի պահանջվում էր ռազմական գործողությունների ավարտից հետո դատապարտյալներին ազատ արձակել։ Հեղաշրջման կազմակերպիչը ազատվեց զբաղեցրած բոլոր պաշտոններից և դատապարտվեց դավաճանության համար` համաձայն սիլենդյան օրենքի։ Բայց քանի որ նա երկրորդ` գերմանական քաղաքացիություն ուներ, նրա ճակատագրով սկսեց հետաքրքրվել Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության իշխանությունը։ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հրաժարվեց միջամտել այս գործին, և գերմանական դիվանագետները ստիպված էին բանակցություններ սկսել անձամբ Սիլենդի հետ։ Կղզի ժամանեց Լոնդոնում գերմանական դեսպանության ավագ իրավախորհրդատու դոկտոր Նիմյուլերը։ Դուքս Ռոյը պահանջեց Սիլենդի դիվանագիտական ճանաչումը, սակայն ի վերջո, հաշվի առնելով անարյուն հեղաշրջման բնույթը, ազատ արձակեց Ախենբախին։ Պարտվողները շարունակում էին պնդել իրենց իրավունքները։ Նրանք ձևավորեցին Սիլենդի վտարանդի կառավարությունը (ԳՖՀ)։ Ախենբախը պնդում էր, որ հանդիսանում է սիլենդյան Գաղտնի Խորհրդի նախագահը։ 1989 թվականի նա ձերբակալվեց ԳՖՀ-ի իշխանությունների կողմից, որոնք իհարկե չէին ճանաչում նրա դիվանագիտական կարգավիճակը, և իր պաշտոնը հանձնեց տնտեսական համագործակցության նախարար Իոհան Զեյգերին (անգլ.՝ Johannes W. F. Seiger), որը շուտով դարձավ վարչապետ (վերընտրվեց 1994 և 1999 թվականներին)։

Ջրային տարածքների ընդլայնում
 
Սիլենդի ջրային տարածքները

1987 թվականի սեպտեմբերի 30-ին Մեծ Բրիտանիան հայտարարեց իր ջրային տարածքների` 3-ից 12 ծովային մղոն ընդլայնման մասին։ Հաջորդ օրը համապատասխան հայտարարությամբ հանդես եկավ Սիլենդը։ Բրիտանական կառավարության կողմից ոչ մի արձագանք չեղավ, կապված Սիլենդի ջրային տարածքների ընդլայնման հետ։ Այս փաստը Սիլենդի անկախության կողմնակիցների կողմից համարվում է որպես ըստ էության ճանաչում։

Продам государство, быстро, дёшево — «Вокруг света» «Radio Essex»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-17-ին։ Վերցված է 2017-05-18 
Photographies by:
Ryan Lackey from San Francisco, CA, US - CC BY 2.0
Statistics: Position
257
Statistics: Rank
270565

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
184275963Click/tap this sequence: 8518

Google street view

Where can you sleep near Սիլենդ ?

Booking.com
490.789 visits in total, 9.208 Points of interest, 405 Destinations, 76 visits today.