Via Appia

( Ապիյան ճանապարհ )

Ապիյան կամ Ապպիոսյան ճանապարհ (լատ.՝ Via Appia), Հին Հռոմի ռազմավարական նշանավոր ճանապարհ, որ պահպանվել է առ այսօր։ Այն ամենանշանակալին էր Հռոմի անտիկ հասարակական ճանապարհներից։ Կառուցվել է մ.թ.ա. 312 թ. Ապպիոս Կլավդիոս Կեկոս ցենզորի օրոք, ձգվել է Հռոմից Կապուա, ավելի ուշ` մինչև Բրինդիզի։ Նրա միջոցով էր Հռոմը կապ հաստատում Հունաստանի, Եգիպտոսի ու Փոքր Ասիայի հետ։ Երկարությունը հասնում էր 350 կիլոմետրի։

Ապպիոսյան ճանապարհի երկայնքով ձգվում են բազմաթիվ հուշարձաններ՝ հանրապետական և կայսերական շրջանների գերեզմաններ և վիլլաներ, քրիստոնեական և հուդայական կատակոմբներ, միջնադարյան աշտարակներ և ամրություններ, որոնք հաճախ կառուցված են հռոմեական հուշարձանների ավերակների վրա, Վերածննդի և Բարոկկոյի ժամանակաշրջանի շինություններ։

Photographies by:
Livioandronico2013 - CC BY-SA 4.0
Statistics: Position
6086
Statistics: Rank
14294

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
961873245Click/tap this sequence: 2772

Google street view

Where can you sleep near Ապիյան ճանապարհ ?

Booking.com
491.371 visits in total, 9.210 Points of interest, 405 Destinations, 41 visits today.