Հռոմ

MumblerJamie - CC BY-SA 2.0 Burkhard Mücke - CC BY-SA 4.0 Wknight94 - CC BY-SA 3.0 Didier Descouens - CC BY-SA 4.0 Fallaner - CC BY-SA 4.0 PsyCat - CC BY-SA 3.0 Livioandronico2013 - CC BY-SA 4.0 User GerardM on nl.wikipedia - CC BY-SA 3.0 Didier Descouens - CC BY-SA 4.0 Didier Descouens - CC BY-SA 4.0 PsyCat - CC BY-SA 3.0 Didier Descouens - CC BY-SA 4.0 Didier Descouens - CC BY-SA 4.0 NikonZ7II - CC BY-SA 4.0 Andrés Nieto Porras from Palma de Mallorca, España - CC BY-SA 2.0 Rabax63 - CC BY-SA 4.0 dalbera from Paris, France - CC BY 2.0 Livioandronico2013 - CC BY-SA 4.0 User GerardM on nl.wikipedia - CC BY-SA 3.0 Blackcat - CC BY-SA 4.0 Rabax63 - CC BY-SA 4.0 Didier Descouens - CC BY-SA 4.0 Blackcat - CC BY-SA 3.0 it Livioandronico2013 - CC BY-SA 4.0 Andrés Nieto Porras from Palma de Mallorca, España - CC BY-SA 2.0 Michelangelo - Public domain No machine-readable author provided. Tessier~commonswiki assumed (based on copyright claims). - CC BY 2.5 Peter1936F - CC BY-SA 4.0 MW - CC0 Tyler Bell - CC BY 2.0 User GerardM on nl.wikipedia - CC BY-SA 3.0 Rabax63 - CC BY-SA 4.0 Wknight94 - CC BY-SA 3.0 Livioandronico2013 - CC BY-SA 4.0 Gabriele anesin - CC BY-SA 3.0 Anthony M. from Rome, Italy - CC BY 2.0 Tyler Bell - CC BY 2.0 Bgabel - CC BY-SA 3.0 Livioandronico2013 - CC BY-SA 4.0 Wknight94 - CC BY-SA 3.0 User GerardM on nl.wikipedia - CC BY-SA 3.0 Jensens - Public domain WolfgangM - CC BY 2.0 Rabax63 - CC BY-SA 4.0 Livioandronico2013 - CC BY-SA 4.0 Didier Descouens - CC BY-SA 4.0 Didier Descouens - CC BY-SA 4.0 Didier Descouens - CC BY-SA 4.0 Didier Descouens - CC BY-SA 4.0 User GerardM on nl.wikipedia - CC BY-SA 3.0 Mairie de bor et bar - CC BY-SA 4.0 No images

Context of Հռոմ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հռոմ (այլ կիրառումներ)

Հռոմ (իտալերեն՝ Roma), Իտալիայի մայրաքաղաք, Լացիո մարզի վարչական կենտրոն։ 1,285 քմ2 տարածքում 2,9 միլիոն բնակչությամբ այն նաև երկրի ամենամեծ և ամենախիտ բնակեցված համայնքն է։ Հռոմ քաղաքի ընդհանուր բնակչությունը կազմում է 4,3 միլիոն։ Այն գտնվում է Իտալական թերակղզու արևմտյան հատվածում, Լացիոյի շրջանում, Տիբեր գետի ափին։ Հռոմում է գտնվում Վատիկան քաղաք-պետությունը՝ միակ պետությունը, որը գտնվում է քաղաքի սահմաններում։ Այս պատճառով է, որ Հռոմը հաճախ համարվում է 2 պետությունների մայրաքաղաք։

Հռոմն ունի ավելի քան 2500 տարվա պատմություն։ Չնայած ըստ դիցաբանության Հռոմի հիմնադրումը թվագրվում է ընդամենը մ․թ․ա․ 753 թվականին՝ այդ տարածքը բնակեցված է եղել շատ ավելի առաջ՝ դարձնելով այն ամենահին մշտապես բնակեցված տարածքը Եվրոպայում։ Քաղաքի սկզբնական բնակչությունը ծագել է լատիններից, էտրուսկներից և սաբինացիներից։ Արդյունքում քաղաքն ըստ...Կարդալ ավելին

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հռոմ (այլ կիրառումներ)

Հռոմ (իտալերեն՝ Roma), Իտալիայի մայրաքաղաք, Լացիո մարզի վարչական կենտրոն։ 1,285 քմ2 տարածքում 2,9 միլիոն բնակչությամբ այն նաև երկրի ամենամեծ և ամենախիտ բնակեցված համայնքն է։ Հռոմ քաղաքի ընդհանուր բնակչությունը կազմում է 4,3 միլիոն։ Այն գտնվում է Իտալական թերակղզու արևմտյան հատվածում, Լացիոյի շրջանում, Տիբեր գետի ափին։ Հռոմում է գտնվում Վատիկան քաղաք-պետությունը՝ միակ պետությունը, որը գտնվում է քաղաքի սահմաններում։ Այս պատճառով է, որ Հռոմը հաճախ համարվում է 2 պետությունների մայրաքաղաք։

Հռոմն ունի ավելի քան 2500 տարվա պատմություն։ Չնայած ըստ դիցաբանության Հռոմի հիմնադրումը թվագրվում է ընդամենը մ․թ․ա․ 753 թվականին՝ այդ տարածքը բնակեցված է եղել շատ ավելի առաջ՝ դարձնելով այն ամենահին մշտապես բնակեցված տարածքը Եվրոպայում։ Քաղաքի սկզբնական բնակչությունը ծագել է լատիններից, էտրուսկներից և սաբինացիներից։ Արդյունքում քաղաքն ըստ հերթականության դարձել է Հռոմի թագավորության, Հռոմի հանրապետության և Հռոմեական կայսրության մայրաքաղաքը և համարվում է արևմտյան քաղաքակրթության ծննդավայրերից մեկը և երբեմն նաև առաջին մետրոպոլիսը։ Այն կոչվում է նաև "Romae Aeterna" (Հավերժական քաղաք) և "Caput Mundi" (Աշխարհի մայրաքաղաք)։

Վերածննդից հետո՝ գրեթե բոլոր պապերը սկսած Նիկողայոս V-ից (1422-55) 400 տարի շարունակ ձգտում էին քաղաքը դարձնել աշխարհի գեղարվեստական և մշակութային կենտրոնը։ Դրա շնորհիվ Հռոմը դարձավ Իտալական Վերածննդի գլխավոր կենտրոններից առաջինը, այնուհետ՝ և՛ Բարոկկոյի, և՛ Նեոկլասիցիզմի ծննդավայրը։ Հայտնի նկարիչներ, գունանկարիչներ, քանդակագործներ և ճարտարապետներ Հռոմում են կենտրոնացրել իրենց գործունեությունը՝ գլուխգործոցներ ստեղծելով ամբողջ քաղաքում։ 1871 թվականին Հռոմը դարձավ Իտալիայի թագավորության մայրաքաղաքը, իսկ 1946-ին՝ Իտալիայի հանրապետությանը։

Հռոմը համարվում է համաշխարհային քաղաք։ 2014 թվականին այն համարվել է 14-րդ ամենահաճախ այցելվող քաղաքը աշխարհում, երրորդ ամենաշատ այցելվողը Եվրոպական Միությունում և ամենահանրաճանաչ տուրիստական վայրը Իտալիայում։ Նրա պատմական կենտրոնը ՅՈՒՆԵՍԿՕ-յի կողմից ճանաչվել է Համաշխարհային մշակութային ժառանգություն։ Հուշարձաններն ու թանգարանները, ինչպիսիք են Վատիկանի Թանգարաններն ու Կոլիզեյը աշխարհի ամենահաճախ այցելվող տուրիստական վայրերից են, որոնք ընդունում են միլիոնավոր զբոսաշրջիկներ ամեն տարի։ Հռոմում են անցկացվել 1960 թվականի Ամառային Օլիմպիական խաղերը, և այնտեղ է գտնվում ՄԱԿ-ի Սննդի և գյուղատնտեսության կազմակերպությունը։

Where can you sleep near Հռոմ ?

Booking.com
490.160 visits in total, 9.198 Points of interest, 404 Destinations, 35 visits today.