Cappella Sistina

( Սիքստինյան կապելլա )

Սիքստինյան կապելլա (լատ.՝ Sacellum Sixtinum, իտալ.՝ Cappella Sistina), մատուռ Վատիկանում։ Կառուցվել է 1473-1481 թվականներին Ջորջե դե Դոլչի ճարտարապետի կողմից՝ Հռոմի պապ Սիքստոս IV-ի պատվերով, որից էլ ստացել է անունը։ Սիքստինյան կապելլան զարդարված է Միքելանջելոյի որմնանկարներով, ինչը դարձրել է այն հայտնի զբոսաշրջային վայր։ Այժմ Սիքստինյան կապելլան թանգարան է, Վերածննդի դարաշրջանի երևելի հուշարձան, որն օգտագործվում է կոնկլավների ժամանակ, որոնց ընթացքում կարդինալներն ընտրում են նոր Հռոմի պապ։ Սիքստինյան կապելլայի երգչախումբը համաշխարհային ճանաչում ունեցող կաթոլիկ պրոֆեսիոնալ եկեղեցական երգչախումբ է։

Պատմություն
 
Հռոմի պապ Սիքստոս IV

Սիքստինյան կապելլան կառուցվել է այն վայրում, որտեղ մինչ այդ գոյություն ուներ «Մեծ կապելլա»-ն (իտալ.՝ Cappella Maggiore), որում Միջնադարում հավաքվում էր պապի արքունիքը, որը կազմված էր շուրջ երկու հարյուր անդամներից՝ կարդինալներից, տարբեր կրոնական միաբանությունների ներկայացուցիչներից և երևելի ընտանիքներից։ Հռոմի պապ Սիքստոս IV-ը զգուշանում էր ռազմական վտանգից Ֆլորենցիական հանրապետության Մեդիչի ընտանիքի կողմից, որոնց հետ լարված հարաբերությունների մեջ էր, և Մուհամմեդ II-ից, որի զորքերը սպառնում էին Իտալիայի արևելյան ափերին։ Ուստի նա որոշեց ամրացնել այդ շինությունը։ Նախագիծը կազմեց Բաչչո Պոնտելլին, իսկ աշխատանքներն իրականացվում էին Ջորջե դե Դոլչիի ղեկավարությամբ[1]։ Նախագծով ուղղանկյուն շինության պատերը զարդարված էին նկարազարդումներով, որոնք կատարված էին 1481-1483 թվականներին Սիքստոս IV պապի պատվերով Սանդրո Բոտիչելլիի և Պինտուրիկիոյի կողմից։ 1508-1512 թվականներին Հռոմի պապ Հուլիոս II-ի պատվերով Միքելանջելոն կամարամահիկներով և կաղապարահանումներով նկարազարդեց աղեղակամարները[2]։ 1512 թվականի հոկտեմբերի 31-ին Հռոմի պապ Հուլիոս II-ը հանդիսավոր պատարագ մատուցեց Սիքստինյան կապելլայի աղեղնակամարների որմնանկարների ստեղծման պատվին։ 2012 թվականի հոկտեմբերի 31-ին՝ նույն ժամին, Հռոմի պապ Բենեդիկտոս XVI կրկնեց հանդիսավոր արարողությունը կապելլայի 500-ամյակի պատվին։

Իսկ 1536-1541 թվականներին Միքելանջելոն նկարազարդեց խորանի պատը՝ Ահեղ դատաստան որմնանկարով՝ Հռոմի պապ Պողոս III-ի պատվերով[3][4]։ 15-րդ դարի վերջից Կապելլայում անցկացվում են կոնկլավներ։ Կապելլայում անցկացված առաջին կոնկլավը 1492 թվականինն էր, որտեղ Հռոմի պապ ընտրվեց Ալեքսանդր VI-ը։ Կապելլան օծվեց 1483 թվականի օգոստոսի 15-ին՝ Աստվածածնի վերափոխման տոնին[5][6]։

Ekelund, Hébert & Tollison 2006, էջ. 313 John Shearman, "The Chapel of Sixtus IV". In Pietrangeli 1986 Helen Gardner, p. 469 Robert Coughlan, The World of Michelangelo, Time-Life International, (1966) p. 116 Pietrangeli 1986, էջ. 28 Monfasani, John (1983), «A Description of the Sistine Chapel under Pope Sixtus IV», Artibus et Historiae (IRSA s.c.) 4 (7): 9–18, doi:10.2307/1483178, ISSN 0391-9064, http://www.artibusethistoriae.org/?menu=art&gdzie=artibusChapterResult&id=68. 
Photographies by:
Statistics: Position
141
Statistics: Rank
373719

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
851326947Click/tap this sequence: 6236

Google street view

Where can you sleep near Սիքստինյան կապելլա ?

Booking.com
490.256 visits in total, 9.200 Points of interest, 404 Destinations, 24 visits today.