Բելինցոնա (իտալ.՝ и ռոմանշ.՝ Bellinzona, լատ.՝ Bilitio), քաղաք Շվեյցարիայում, Տիչինո իտալախոս կանտոնի վարչական կենտրոնը։ Գտնվում է Ալպերի ստորոտին, Տիչինո գետի հովտի արևելյան հատվածում։ 1997 թվականի դրությամբ զբաղեցնում էր 19,15 քառակուսի կիլոմեռտր տարածք։ 2017 թվականի ապրիլի 2-ին նրան միացվեցին հարևան տասներկու համայնքներ, և նրա տարածքը մեծապես ընդարձակվեց՝ հասնելով 165,45 քառակուսի կիլոմետրի. այդպիսով՝ Բելինցոնան դարձավ շվեյցարական ամենաընդարձակ քաղաքը։

2017 թվականի դեկտեմբերի տվյալներով քաղաքում ապրում էր 43.181 մարդ, որոնց 29,4 տոկոսը օտարազգիներ էին։

Պատմություն

Պատմական փաստաթղթերում քաղաքն առաջին անգան հիշատակվել գալլա-հռոմեացի պատմիչ Գրիգոր Տուրեցու «Ֆրանկների պատմություն» աշխատության մեջ, Belitio, Bilitio, Bilitionem անվանաձևերով[1]՝ նրա դարպասների մոտ ֆրանկների ու լոմբարդների միջև տեղի ունեցած ճակատամարտի առնչությամբ։

Միջնադարում, տևական մի ժամանակաշրջան, քաղաքը գտնվել է Միլանի դքսության կազմում, սակայն իտալական պատերազմների ընթացքում շվեյցարացիներին հաջողվել է տիրել Բելինցոնային ու շրջակա բնակավայրերին։ 1803 թվականին, երբ կազմավորվել է Տիչինոյի կանտոնը, նրա երեք խոշոր քաղաքները՝ Բելինցանոն, Լուգանոն ու Լոկառնոն, մրցակցել են վարչական կենտրոն ճանաչվելու համար և մի քանի տասնամյակ մայրաքաղաքի դերը կատարել են հերթով։ 1878 թվականին վերջնականապես վարչական կենտրոն է դարձել Բելինցոնան։ Այդ նույն տարում այստեղից է մեկնարկել այսպես ասած՝ տեատրոֆոնը. ռադիոյով առաջին անգամ հեռարձակվել է քաղաքի թատրոնի բեմադրած «Դոն Պասկուալե» օպերան (կոմպոզիտոր՝ Դոնիցետի) [2]:

Gregorius Turonensis, Historiae, 10.3, Quod exercitus Childeberthi regis in Italiam abiit: Olo autem dux ad Bilitionem huius urbis castrum, in campis situm Caninis, inportunae accedens, iaculo sub papilla sauciatus, cecidit et mortuus est "Duke Olo went rashly to Bilitio, a stronghold of this city [Milan], situated on the plains called Canini, and was wounded with a dart under the nipple and fell and died." Christian Brochand, Histoire générale de la Radio et de la Télévision en France - La Documentation française - Paris 1994 -2110029927
Photographies by:
Unknown authorUnknown author - Public domain
Statistics: Position
2497
Statistics: Rank
49008

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
642957813Click/tap this sequence: 2936

Google street view

Where can you sleep near Բելինցոնա ?

Booking.com
490.545 visits in total, 9.205 Points of interest, 404 Destinations, 17 visits today.