Chapel of Dzordzor

( Ծոր Ծոր )

Ծործորի վանք (պարսկերեն՝ کلیسای زور زور), հայկական վանք Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Արտազ գավառում (այժմ՝ Իրանի Մակու քաղաքից հյուսիս-արևմուտք, Զանգմար գետի ձախ ափին)։ 13-րդ դարի վերջին հիմնադրել է Զաքարիա եպիսկոպոսը։ Հիշատակվում է 1314 թվականից։

Պատմություն

Ծործորի վանքը, լինելով Արտազի հայկական իշխանության մշակութային կենտրոն, վերելք է ապրել 14-րդ դարի առաջին կեսին, երբ այստեղ է հաստատվել Հովհաննես Երզնկացին (Ծործորեցի)։ Բացվել են բարձրագույն դպրոց, գրչության կենտրոն, գրվել և թարգմանվել են աստվածաբանական երկեր ու մեկնություններ, ընդօրինակվել ձեռագրեր։ Հովհաննես Երզնկացին այս վանքում է գրել «Մեկնութիւն մարգարեութեանն Դանիէլի», «Մեկնութիւն Մատթէի Ավետարանին», «Համառօտ տեսութիւն քերականի» երկերը, քարոզներ, չափածո ստեղծագործություններ ևն։ 1316 թվականին Զաքարիա եպիսկոպոսը և Հովհաննես Երզնկացին մասնակցել են Ադանայի եկեղեցական ժողովին։

Ծործորի վանքը 14-րդ դարում դարձել է միարարական շարժման կենտրոն։ Վանքին կից բացված դպրոցում գիտամանկավարժական աշխատանք է կատարել Ֆրա Պոնցիուս վարդապետը։ Ծործորի բարձրագույն դպրոցում հայերեն են թարգմանվել եվրոպական սխոլաստիկայի անվանի ներկայացուցիչներ Նիկողայոս Լյուրացու, Թովմա Աքվինացու, Բոնավենտուրայի երկերը։

Վանքը գործել է մինչև 18-րդ դարի վերջը։ 1995 թվականին Ծործորի վանքի Սբ. Աստվածածին խաչաձև գմբեթավոր եկեղեցին (1298–1314, կառուցված է սրբատաշ քարով), Մակուում արհեստական լիճ ստեղծելու կապակցությամբ, իրանահայ ճարտարապետ Վ. Առաքելյանի նախաձեռնությամբ ու միջոցներով, տեղափոխվել է բարձրադիր վայր, Բարոն գյուղի մոտ[1]։

2008 թվականին հուլիսի 6-ին մատուռը ճանաչվել էր որպես Համաշխարհային ժառանգություն և Իրանում հայկական Սուրբ Թադևոսի և Սուրբ Ստեփանոսի վանքերի հետ նույնպես մտցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկի մեջ[2]։

Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան։ Երևան: Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ.։ 2002։ էջ 454  Centre UNESCO World Heritage։ «Armenian Monastic Ensembles of Iran»։ whc.unesco.org (անգլերեն)։ Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 1 
Photographies by:
Ara9979 - CC BY-SA 4.0
Statistics: Position
2220
Statistics: Rank
56155

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
947618532Click/tap this sequence: 1472

Google street view

Where can you sleep near Ծոր Ծոր ?

Booking.com
490.934 visits in total, 9.210 Points of interest, 405 Destinations, 16 visits today.