Doğubayazıt

( Բայազետ )
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բայազետ (այլ կիրառումներ)

Բայազետ կամ Արշակավան, քաղաք Արևմտյան Հայաստանում, Արարատի նահանգում։ Գտնվում էր Մասիսից հարավ-արևմուտք, Ծաղկանց լեռների Թոնդրակ լեռան հյուսիսային լանջերին։

100 տարվա ընթացքում Բայազետը 4 անգամ (1828, 1854, 1878, 1914) գրավվել է ռուսական զորքերի կողմից և վերադարձվել թուրքերին։

Պատմություն

Մինչև XIV դարը կոչվել է Դարույնք։ X--XII դարերում սկսել է գործածվել նաև Պայազատաց բերդ («Գահաժառանգաց բերդ») անվանումը, որը սակայն թուրքերի կողմից այս տարածքների նվաճումից հետո աղավաղվել է և կոչվել Բայազետ՝ ի պատիվ Օսմանյան սուլթան Բայազիդ Ա-ի։

Հայ պատմիչներից առաջինը Բայազետի մասին «Բերդն Բիազետի» ձևով 1451 թվականին հիշատակել է Առաքել Դավրիժեցին։

1555 թվականի թուրք-պարսկական պայմանագրով զավթել է Օսմանյան Թուրքիան։ Բայազետը որպես համանուն գավառի կենտրոն մտել է Էրզրումի էլայեթի մեջ։

XVIII դարում Դարույնք բերդի տեղում կառուցվել է Բայազետի նոր բերդը։ Քաղաքը զգալիորեն ավերվել է 1821-1823 թվականների թուրք-պարսկական պատերազմի ժամանակ։

1828 թվականին ռուսական զորքերը առանց կռվի գրավել են Բայազետը, սակայն 1829 թվականի Ադրիանուպոլսի հաշտության պայմանագրով այն դարձյալ մնացել է թուրքական տիրապետության տակ։

1829-30 թվականներին զգալի թվով հայեր Բայազետից գաղթել են Հայկական մարզ Գյոկչայի մահալում, Գավառ ավանի տեղում կառուցել Նոր Բայազետը (այժմ ՀՀ Գավառ քաղաք)։

1840 թվականի հունիսի 20-ից մինչև սեպտեմբերի 28-ը տևած երկրաշարժներից քաղաքը մեծ վնասներ է կրել։

1854 թվականին ռուսական զորքերը գրավել են Բայազետը, որը Փարիզի հաշտության պայմանագրով նորից անցել է Թուրքիային։

Ռուսական զորքերի Երևանյան խմբավորումը (հրամանատար գեներալ Ա. Տեր-Ղուկասով) 1877 թվականի ապրիլի 18-ին ազատագրել է Բայազետը, որտեղ թողնված ռուսական փոքրաթիվ կայազորը, հայ կամավորների աջակցությամբ, հունվարի 6-28-ը հերոսաբար մաքառել է քաղաքը պաշարած թուրքական և քրդական գերակշիռ ուժերի դեմ։ Թշնամիները ավերում են ամեն ինչ և սրի են քաշում բոլորին։ 300 տուն հայերից միայն 100-ն են փրկվում և փախչում են Մակու և Կարս։ Ս. Տեր-Պողոսյանից (Խենթ) տեղեկանալով բերդի օրհասական վիճակի մասին Ա. Տեր-Ղուկասովն իր զորաջոկատով փրկել է նրանց։

Այս ավերվածությունից և եղեռնից հետո Բայազետում մնում է ընդամենը 260 տուն բնակիչ, որոնցից 134-ը` թուրքական, 108-ը քրդական և 18-ը` հայկական։

1878 թվականի Սան Ստեֆանոյի պայմանագրով Բայազետը անցել է Ռուսաստանին, սակայն Բեռլինի դաշնագրով վերստին տրվել Թուրքիային։ 1914 թվականին ռուսական զորքերը, հայ կամավորների մասնակցությամբ ազատագրել են քաղաքը, որը 1918 թվականին դարձյալ ընկել է թուրքական տիրապետության տակ։

Բայազետի հայերը տեղահանվել են։ Նրանց մի մասը ոչնչացվել է թուրք ջարդարարների ձեռքով, փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

Քաղաքի տները կառուցված էին կարմրավուն քարերով։ Փողոցները զառիթափ էին և դժվարանցանելի։

Photographies by:
Ben Bender - CC BY-SA 3.0
Statistics: Position
597
Statistics: Rank
162339

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
832679514Click/tap this sequence: 3821

Google street view

Where can you sleep near Բայազետ ?

Booking.com
490.924 visits in total, 9.210 Points of interest, 405 Destinations, 6 visits today.