Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի (Երևան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի, Երևանի գլխավոր եկեղեցին։

Պատմություն

Կառուցվել է 1996–2001 թվականներին։ Ճարտարապետն է Ստեփան Քյուրքչյանը։ Կառուցումը մտահղացել է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանը։ 1989 թվականի հուլիսի 14-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն Հոգևոր խորհրդի և ճարտարապետական հանձնաժողովի համատեղ նիստում որոշվել է ի նշանավորումն Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի՝ «... մայրաքաղաք Երևանում կառուցել մի մեծաշուք եկեղեցի հայկական դասական ճարտարապետական ոճի հիման վրա, որտեղ շուրջ երկու հազար հինգ հարյուր հավատացյալներ կարողանան միատեղ աղոթել»[1]։ 1990 թվականին Երևանի քաղաքապետարանը Մայր եկեղեցու կառուցման համար Օղակաձև զբոսայգում, Երվանդ Քոչարի փողոցի հարևանությամբ հատկացրել է 1,5 հա տարածք։

1990 թվականի մարտի 31-ին Վազգեն Ա կաթողիկոսի օրհնությամբ հուշաքար է դրվել Մայր եկեղեցու կառուցման տեղում։ Իր խոսքում կաթողիկոսն ասել է.

Aquote1.png  Իմ հայացքն ուղղելով դեպի մոտ ապագան, մոտ տասը տարի հետո, իմ հոգու աչքերով տեսնում եմ այն հոյակապ տաճարը, որ պիտի բարձրանա այստեղ, և սուրբ խաչը պիտի սլանա դեպի երկինք։ Հավանաբար ես այստեղ չեմ լինելու, բայց գուցե կհիշեք ինձ այդ օրը[2]։ Aquote2.png 


1990 թվականի ապրիլին հայտարարվել է Մայր եկեղեցու նախագծի մրցույթ. ներկայացվել է 33 նախագիծ Հայաստանի Հանրապետությունից և սփյուռքից։ 1991 թվականի փետրվարի մրցութային հանձնաժողովը մրցանակի է արժանացրել Ստեփան Քյուրքչյանի և Արտակ Ղուլյանի (Հ. Ասատրյանի մասնակցությամբ) նախագծերը։ Հեղինակներին հանձնարարվել է նախագծերն ըստ արված դիտողությունների վերամշակել։

1992 թվականի հոկտեմբերի 8-ին մրցութային հանձնաժողովը, Վազգեն Ա կաթողիկոսի մասնակցությամբ և հավանությամբ, ընտրել է Ստեփան Քյուրքչյանի նախագիծը։ 1996 թվականի փետրվարի 29-ին սկսվել են շինարարության նախնական աշխատանքները։ 1997 թվականի ապրիլի 7-ին, Աստվածածնի Ավետման տոնակատարության օրը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա Սարգիսյանի հանդիսապետությամբ կատարվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հիմնարկեքը։ 2000 թվականի հունիսի 26-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանը օծել է եկեղեցու խաչերը, 2001 թվականի սեպտեմբերի 23-ին՝ եկեղեցին և մատուցել առաջին պատարագը։

«Էջմիածին», 1989, դ 7։ «Էջմիածին», 1990, դ 1–2
Photographies by:
Statistics: Position
4247
Statistics: Rank
25525

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
684731592Click/tap this sequence: 9486

Google street view

Videos

Where can you sleep near Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի (Երևան) ?

Booking.com
490.910 visits in total, 9.209 Points of interest, 405 Destinations, 95 visits today.