Mısır Çarşısı

( Եգիպտական շուկա )

Եգիպտական շուկա (թուրքերեն՝ Mısır Çarşısı, թարգմանվում է որպես Եգիպտական շուկա), շուկա Ստամբուլում։ Համարվում է Ստամբուլի ամենամեծ շուկաներից մեկը։ Գտնվում է Ֆաթիհ շրջանի Էմինյոնյու թաղամասում։ Այն քաղաքի ամենաբազմամարդ հատվածն է՝ Գրանդ բազարից հետո։ Կառույցը ունի լատինական L տառի տեսք և վեց դարպասներ։ Շուկայի գմբեթները պատված են կապարով։

Պատմություն

Կան մի շարք փաստաթղթեր, որոնք վկայում են, որ շուկայի առաջին անվանումը եղել է "Նոր շուկա կամ Նոր բազար": Շուկայի կառույցը տրամադրվեց Նոր մզկիթի կազմից և ստացավ "Եգիպտական շուկա" (թուրքերեն՝ Mısır Çarşısı) անվանումը, քանի որ այն կառուցվել էր Օսմանյան կայսրության մաս կազմող Եգիպտոսի էյալեթից գանձվող հարկերից 1660 թվականի[1]։ Mısır բառը ժամանակակից թուրքերենում ունի երկու նշանակություն՝ "Եգիպտոս" և "եգիպտացորեն": Սա է պատճառը, որ շատ հաճախ շուկայի անվանումը սխալմամբ թարգմանվում է որպես "Եգիպտացորենի շուկա": Շուկան եղել է (և ներկայումս էլ հանդիսանում է) Ստամբուլում համեմունքների վաճառքի գլխավոր կենտրոնը, սակայն վերջին տարիներին այստեղ բացվում են նաև այլ ապրանքների վաճառքով զբաղվող խանութներ[1]։

Շուկան իրենով հանդիսանում է Նոր մզկիթի համալիրի մի մասը։ Հարկերը, որոնք ստացվում են խանութների վարձակալությունից, հատկացվում է մզկիթի պահպանմանը։

Կառույցը նախագծվել և ձևավորվել է պալատական ճարտարապետ Խոջա Քասըմ աղայի կողմից, սակայն շինարարական աշխատանքները սկսվել են մեկ այլ պալատական ճարտարապետ Մուստաֆա Աղայի կողմից 1660 թվականի վերջին ամսին։ Այն հաջորդել է Ստամբուլի մեծ հրդեհին, որը սկսվել էր 1660 թվականի հուլիսի 24-ին և տևել ավելի քան երկու օր (տևել է 49 ժամ, համաձայն Աբդի փաշայի հուշերի)[2]։ Հրդեհի արդյունքում մեծապես տուժել են քաղաքի արվարձանների մեծ մասը[2][3][4]։ Քաղաքի խոշորամասշտաբ վերակառուցումը և վերազարգացումը սկսվեց հրդեհից անմիջապես հետո, որը ներառում էր նաև Նոր մզկիթի կառուցումը 1660 թվականին (ընդհատվել էր 1603- 1660 թվականներին և վերջնականապես կառուցվել՝ 1665 թվականի)։ Նույն տարվա մեջ սկսվեց նաև Եգիպտական շուկայի կառուցումը։ Շուկայի շինարարությանը անմիջականորեն հետևել է Թուրհան Հատիջե սուլթանը օսմանյան սուլթան Մեհմեդ IV-ի մայրը[2][4]։

Շուկայի մերձակա հրապարակը (Փետրվար 2013)
↑ 1,0 1,1 John Freely: "The Companion Guide to Istanbul" (2000) ↑ 2,0 2,1 2,2 M. D. Baer: "The Great Fire of 1660 in Istanbul" International Journal of Middle East Studies, Vol. 36, No. 2, (May 2004), pp. 159-181. «Istanbul Fire Brigade: A chronological list of major fires in the history of Istanbul»։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-28-ին։ Վերցված է 2016-10-16  ↑ 4,0 4,1 «Walkingistanbul.com: Fountain of Sultana Turhan Hatice»։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-27-ին։ Վերցված է 2016-10-16 
Photographies by:
Statistics: Position
698
Statistics: Rank
144854

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
549261387Click/tap this sequence: 9484

Google street view

Where can you sleep near Եգիպտական շուկա ?

Booking.com
490.744 visits in total, 9.208 Points of interest, 405 Destinations, 31 visits today.