Galata Kulesi

( Գալաթայի աշտարակ )

Գալաթայի աշտարակ (թուրքերեն՝ Galata Kulesi, հունարեն՝ Πύργος του Γαλατά), գտնվում է Ստամբուլի եվրոպական հատվածում՝ Գալաթա թաղամասում՝ բարձր թմբի վրա։ Այն տեսանելի է քաղաքի կենտրոնական բոլոր հատվածներից։ Աշտարակի բարձրությունը 61 մետր է, շրջագիծը 9 մետր, իսկ ծովից բարձրությունը՝ 140 մետր։ Այն Ստամբուլի այցեքարտերից մեկն է։

Պատմություն

Հայտնի է, որ դեռևս V դարում, այս վայրերում կառուցված է եղել աշտարակ։ Երբ ջենովացիները գրավեցին այս տարածքները բյուզանդացիներից և հիմնեցին այստեղ իրենց գաղութը, 1341 թվականին նրանք սկսեցին կառուցել պաշտպանիչ պատեր։ 1348—1349 թվականներին բլրի վրա նրանք կառուցեցին աշտարակ, որը պահպանվել է մինչ մեր օրերը։ Այն ժամանակ նրանք աշտարակը անվանեցին «Հիսուսի աշտարակ» և այն հանդիսանում էր մի ուրույն փարոս առևտրականների և ծովագնացների համար։ Պաշտպանիչ պատի որոշ հատվածներ պահպանվել են մինչ օրս։

 
Տեսարան, որը բացվում է աշտարակից

Իր ներկայիս անվանումը աշտարակը ստացել է դեռևս Օսմանյան կայսրության օրոք։ Մեհմեդ II Ֆաթիհը կրճատեց աշտարակի բարձրությունը 6,8 մետրով` հեռացնելով գմբեթը։ Մուրադ III սուլթանի կառավարման տարիներին աշտարակը կիրառվել է որպես աստղադիտարան։

1791 թվականին աշտարակը վերակառուցվել է։ Այն ժամանակ աշտարակի բարձրությունը կազմում էր 45 մետր։ 1832 թվականին վերակառուցումից հետո ավելացվեց աշտարակի վերին հատվածը։ Այդպես ի հայտ եկավ դիտասրահը։ Աշտարակում տեղակայված պահակախումբը հսկում էր Ստամբուլի հյուսիսային հատվածը և Ոսկեղջյուրը[1]։

1875 թվականին աշտարակը ձեռքբերեց ժամանակակից տեսքին մոտ էքստերիեր։ 1964-ից 1967 թվականներին աշտարակը վերակառուցվեց։ Վերակառուցվեց աշտարակի կոնաձև գմբեթը։ Այնուհետև աշտարակում տեղադրեցին վերելակ։

Ներկայումս աշտարակի վերին հատվածում տեղակայված է ռեստորան, գիշերային ակումբ և դիտասրահ։ Աշտարակը համարվում է թանգարանային օբյեկտ։

De Amicis, Edmondo Galata // Constantinople (1878). — New York and London: G. P. Putnam's Sons, 1894. — С. 60. — 326 с.
Photographies by:
Statistics: Position
204
Statistics: Rank
302216

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
527963481Click/tap this sequence: 6567

Google street view

Where can you sleep near Գալաթայի աշտարակ ?

Booking.com
491.279 visits in total, 9.210 Points of interest, 405 Destinations, 24 visits today.