Μύκονος

( Միկոնոս )


Միկոնոս (հուն․՝ Μύκονος, Հունարեն արտասանություն՝ [/ˈmɪkəˌnɒs/]), կղզի Հունաստանի հարավ-արևելքում՝ Կիկլադյան կղզիների կազմում։ Գտնվում է Տինոս, Սիրոս, Պարոս և Նաքսոս կղզիների միջև։

Կղզու ընդհանուր տարածքը կազմում է 85,5 քառակուսի կիլոմետր (33.0 մղոն) և գտնվում է ծովի մակարդակից 341 մետր բարձրության վրա (ամենաբարձր լեռնագագաթի բարձրությունը)։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ կղզու բնակչությունը կազմում է 10,134 մարդ, հիմնականում՝ հույներ։

Կղզու վրա գտնվող ամենամեծ քաղաքը Միկոնոս համանուն բնակավայրն է, որը տեղակայված է կղզու արևմտյան մասում։ Այս քաղաքը հայտնի է նաև Խորա անվանումով։

Միկոնոսին տրվել է քամիների կղզի մականունը։ Տնտեսության գերակա ճյուղը զբսաշրջությունն է։ Կղզին հայտնի է իր գիշերային կյանքով՝ հատկապես Հունաստանի ԼԳԲՏ համայնքի համար։

Պատմություն
 
Միկոնոս կղզու համայնապատկերը
 
Ծաղկազարդ ծառ կղզում

Հնագիտական գտածոները վկայում են, որ Միկոնոսում մարդը բնակություն է հաստատել դեռևս նեոլիթյան ժամանակաշրջանում՝ մ.թ.ա. 3000 թվականին։ Սակայան առաջին իրական գտածոները թվագրվում են մ.թ.ա. 11-րդ դարին։

Շատ մարդիկ դեռևս հնագույն ժամանակներից ապրում էի հարևան Դելոս կղզում, որը գտնվում էր Միկոնոսից 2 կմ հեռավորության վրա։ Դա նշանակում է, որ այս կղզին կարևոր տարանցիկ առևտրական գոտի էր։ Կղզու բնակիչները եղել են հեթանոսներ և պաշտել են բազմաթիվ աստվածների[1]։

Հունական տիրապետությանը հաջորդեց հռոմեականը։ Հռոմեական կայսրության պառակտումից հետո մինչև 12-րդ դարը Բյուզանդական կայսրության մաս է կազմել։ Չորրորդ խաչակրաց արշավանքի ժամանակ՝ 1204 թվականին, Միկոնոսը գրավել է Վենետիկի հանրապետության դոժ Անդերա Գիսիի կողմից։

1537 թվականին Միկոնոսի վրա հարձակվել է օսմանյան նավատորմը՝ Հեյրեդդին Բարբարոսայի գլխավորությամբ։ Թուրքերը հաղթեցին և վտարեցին տեղի վենետիկյան իշխաններին։ Օսմանյան կայսրության կողմից Միկոնոսը կառավարվում էր տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, որը գլխավորում էր մարզպանը։

1718 թվականին օսմանյան թուրքերը գրավել են տարածաշրջանում վերջին վենետիկյան հենակետը՝ Տինոս ամրոցը։ Մինչև 18-րդ դարի վերջը Միկոնոս կղզին բարգավաճում է, որպես խոշոր առևտրական կենտրոն։ 1794 թվականին Միկոնոսի ճակատամարտում միմյանց դեմ են դուրս եկել բրիտանական և ֆրանսիական նավատորմերը։

1821 թվականին Միկոնոսը կարևոր դեմ խաղաց Օսմանյան կայսրության դեմ հունական ազգային-ազատագրական հեղափոխության տարիներին։ Կղզին տվեց ազատագրական պայքարի մի շարք հերոսներ։

1830 թվականին ստեղծվեց հունական անկախ պետություն՝ ի դեմս Հունաստանի թագավորության։ Կղզին անցավ հույների տիրապետության տակ։ Այս շրջանում գնալով մարեց կղզու առևտրատնտեսական նշանակությունը։ 1904 թվականին հանդիսավոր արարողությամբ բացվեց Կորինթի ջրանցքը։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շատ հույներ լքեցին կղզին և հաստատվեցին Հունաստանի տարբեր շրջանում և այլ երկրներում, հատկապես՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում[2]։

19-20-րդ դարերում մեծ տեմպերով սկսեց զարգանալ զբոսաշրջությունը, ի դեմս զբոսաշրջության։ Գնալով զբոսաշրջությունը դարձավ կղզու տնտեսության կարևորագույն ճյուղը։ Դեռևս 1873 թվականից Դելոս կղզում իր գործունեությունն էր սկսել ֆրանսիական հնագիտական դպրոցը, որը կարևոր պեղումներ է անցկացրել ամբողջ Հունաստանում։

1930-ականներին շատ արվեստագետներ, քաղաքական գործիչներ և հարուստ եվրոպացիներ սկսեցին անցկացնել իրենց հանգիստը Միկոնոսի արևոտ լողափերում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի շրջանում տնտեսությունը ժամանակավորապես անկում է ապրել և վերստին զարգացել է 1950 թվականին։

Դիցաբանություն

Միկոնոսը Կիկլադյան քաղաքակրթության կարևորագույն օրրաներից է։ Վաղ կիկլադյան մշակույթը զարգացել է երեք փուլով՝ մ.թ.ա. 3300 և 2000 թվականների միջև, երբ այն մեծ մասամբ գտնվում էր Մինոսյան քաղաքակրթության ազդեցության տակ։

Մ.թ.ա. 2-րդ հազարամյակում Կիկլադյան քաղաքակրթության վրա մեծ ազդեցություն է ունեցել Մինոսյան և Հելլադյան քաղաքակրթությունները։ Մ.թ.ա. 1400 թվականից հետո լայնորեն տարածվել է ուշ միկենյան կերամիկան, իսկ Կիկլադյան քաղաքակրթությունը կորցրել է իր ինքնուրույնությունը։

Մի շարք հունական դիցաբանական արարածների անվանումներ կապված են Միկոնոս կղզու անվան հետ[3]։ Ըստ հունական դիցաբանության՝ Միկոնոսը եղել է արևի աստված Ապոլլոնի թոռը։ Կղզում տեղի է ունեցել ճակատամարտ Զևսի և տիտանոսների դեմ, որտեղ հունական հերոս Հերակլեսը սպանել է անհաղթ հսկաների։

Քրիստոֆերի փողոց։ Նոր խանութ, Միավորում։ 1995։ էջ 19։ Վերցված է մայիսի 12, 2012  Tsakos Konstantinos (1998)։ Դելոս-Միկոնոս. Պատմության և հնագիտության օգնական ձեռնարկ։ Դելոս կղզի: Hesperos  John Freely (հունիսի 4, 2006)։ Կիկլադյան կղզիները Հունական դիցաբանության մեջ։ Զբոսաշրջություն և հանգիստ։ էջ 111։ ISBN 978-1-84511-160-1։ Վերցված է մայիսի 12, 2012 
Photographies by:
Bernard Gagnon - CC BY-SA 4.0
Statistics: Position
1792
Statistics: Rank
70265

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
157428369Click/tap this sequence: 1364

Google street view

Where can you sleep near Միկոնոս ?

Booking.com
490.934 visits in total, 9.210 Points of interest, 405 Destinations, 16 visits today.