Σαμοθράκη

( Սամոթրակի )


Սամոթրակի, Սամոֆրակի, Սամոթրակիա, Մատրակի (հուն․՝ Σαμοθράκη, Σάμος Θρηϊκίη, Samothrāce), հունական կղզի Եգեյան ծովի հյուսիսային հատվածում, Թրակիայի ափերից հինգուկես մղոն հեռավորության վրա, Լեմնոս, Իմբրոս և Թասոս կղզիների միջև։ Դասվում է «Հյուսիսային Սպորադներ»-ի խմբին։ Գտնվում է Ալեքսանդրուպոլսից 44,5 կմ (24 ծովային մղոն) հեռավորության վրա։

Բնակչությունը՝ 2859 բնակիչ (2011 թվականի դրությամբ)։ Խոշորագույն քաղաքը և նավահանգիստը Կամարյոտիսան է։

Պատմություն

Ըստ ավանդության, հենց Սամոթրակի կղզու վրա Մակեդոնիայի արքա Փիլիպոս II-ը և նրա կինը՝ Օլիմպիադան բեղմնավորել են իրենց որդուն՝ Ալեքսանդր Մակեդոնացուն։

Կղզուն համաշխարհային հայտնիություն է բերել արձանը, որը 1863 թվականին հայտնաբերվել է կղզու վրա և այժմ գտնվում է փարիզյան Լուվրում՝ Նիկե Սամոթրակիայից (Նիկե Սամոթրակեցի)։

Մ.թ.ա. 70 թվականին կղզին դարձել է Հռոմեական կայսրության նահանգը, իսկ դրա փլուզումից հետո կղզին մինչև 1204 թվականը դարձել է բյուզանդական, այնուհետև անցնում է վենետիկցիների և ջենովացիների ձեռքը։ Թուրք-օսմանները գրավում են կղզին 1457 թվականին։

1821 թվականին, հունական հեղափոխության սկզբին թուրքերը կոտորել են կղզու գրեթե ամբողջ բնակչությունը։ Դատարկված կղզին հետագա տարիների ընթացքում բնակեցվել է հարևան կղզիներից եկած հույներով։

Կղզին ազատագրվել է հունական նավատորմի կողմից 1912 թվականի հույն-թուրքական պատերազմի ժամանակ։

Կղզու արևմտյան, հարթավայրային հատվածում զարգացած է գյուղատնտեսությունը։ Կենտրոնում տեղակայված են նոսր բնակեցված լեռնային շրջանները։ Զարգացած է էկոլոգիական և ծովափնյա տուրիզմը։

Photographies by:
Ivan Koev - CC BY-SA 4.0
Statistics: Position
1103
Statistics: Rank
103121

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
652417398Click/tap this sequence: 5319

Google street view

Where can you sleep near Սամոթրակի ?

Booking.com
490.815 visits in total, 9.208 Points of interest, 405 Destinations, 0 visits today.