History of the United States ( Ամերիկայի Միացյալ Նահանգների պատմություն )

Ամերիկայի Միացյալ Նահանգների կազմավորում, պատմական ժամանակաշրջան, որի ընթացքում կազմավորվեց աշխարհի գերտերություններից մեկը՝ ԱՄՆ-ն։ Մինչ 18-րդ դարը ԱՄՆ-ն մյուս հյուսիսամերիկյան 13 մանր իշխանությունների հետ համարվում էր Անգլիայի գաղութ։ Այս արեալի հիմնական բնակիչները անգլիացիներն էին և Աֆրիկայից այստեղ բերված սևամորթ ստրուկները։ Ամերիկան ղեկավարում էր Անգլիայի միապետի կողմից նշանակված նահանգապետը։ 18-րդ դարի կեսերին անգլիացի ձեռներեցները այստեղ ստեղծեցին արդյունաբերական ձեռնարկություններ՝ զարկ տալով տնտեսությանը։