Context of Լոս Անջելես

Լոս Անջելես (անգլ.՝ Los Angeles, [lɒs ˈændʒələs], իսպ.՝ Los Ángeles, [los ˈaŋxeles], հնացած՝ Լոս Անժելոս, Լոս Անժելես, Լոս Անխելես, հայտնի է նաև որպես L.A. կամ City of Angels՝ Հրեշտակների քաղաք), քաղաք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում, տեղակայված է Խաղաղ օվկիանոսի ափին, Միացյալ Նահանգների ամենահայահոծ քաղաքն է։ Բնակչության թվաքանակով խոշորագույնն է նահանգում և երկրորդը՝ պետության մեջ (2009 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ուներ 3 831 868 բնակիչ)։ Քաղաքը համարվում է համանուն շրջանի վարչական կենտրոնը, ինչպես նաև Մեծ Լոս Անջելեսի՝ 17 միլիոն բնակչություն ունեցող ագլոմերացիայի կենտրոնը։ Լոս Անջելեսի բնակիչներին անվանում են «Angelenos» (արտասանվում է՝ [անջելինոս])։

Լոս Անջելեսը տեղակայված է մի մեծ ավազանում, որը մի կողմից շրջապատված է Խաղաղ օվկիանոսով, իսկ մյուս կողմերից լեռներով, որոնց բարձրությունը հասնում է մինչև 3000 մետր։ Իսկական քաղաքը, որը զբաղեցնում է մոտ 1210 կմ² տ...Կարդալ ավելին

Լոս Անջելես (անգլ.՝ Los Angeles, [lɒs ˈændʒələs], իսպ.՝ Los Ángeles, [los ˈaŋxeles], հնացած՝ Լոս Անժելոս, Լոս Անժելես, Լոս Անխելես, հայտնի է նաև որպես L.A. կամ City of Angels՝ Հրեշտակների քաղաք), քաղաք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում, տեղակայված է Խաղաղ օվկիանոսի ափին, Միացյալ Նահանգների ամենահայահոծ քաղաքն է։ Բնակչության թվաքանակով խոշորագույնն է նահանգում և երկրորդը՝ պետության մեջ (2009 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ուներ 3 831 868 բնակիչ)։ Քաղաքը համարվում է համանուն շրջանի վարչական կենտրոնը, ինչպես նաև Մեծ Լոս Անջելեսի՝ 17 միլիոն բնակչություն ունեցող ագլոմերացիայի կենտրոնը։ Լոս Անջելեսի բնակիչներին անվանում են «Angelenos» (արտասանվում է՝ [անջելինոս])։

Լոս Անջելեսը տեղակայված է մի մեծ ավազանում, որը մի կողմից շրջապատված է Խաղաղ օվկիանոսով, իսկ մյուս կողմերից լեռներով, որոնց բարձրությունը հասնում է մինչև 3000 մետր։ Իսկական քաղաքը, որը զբաղեցնում է մոտ 1210 կմ² տարածք, համարվում է մեծ Լոս Անջելես շրջան (Կալիֆոռնիա)ի Շրջանային կենտրոն (ԱՄՆ)ը, որը երկրի ամենաբնակեցված շրջանն է։ Այն համարվում է Լոս Անջելեսի մետրոպոլիայի տարածքի կենտրոնը՝ 13.1 միլիոն բնակիչներով, որը Նյու Յորք քաղաքից հետո երկրորոդ ամենամեծ քաղաքն է ԱՄՆ-ում։

Պատմականորեն լինելով Չումաշիների և Տոնգվաների բնակավայրը, Լոս Անջելեսը պաշտոնապես հիմնադրվել է 1781 թվականի սեպտեմբերի 4-ին, իսպանացի կառավարիչ Ֆելիպե դե Նեվեի կողմից։ 1821 թվականի Մեքսիկայի անկախության պատերազմից հետո այն դարձել է Մեքսիկայի առաջին կայսրության մի մասը։ 1848 թվականին Ամերիկա-մեքսիկական պատերազմի ավարտից հետո Լոս Անջելեսը և Կալիֆոռնիայի մնացած մասը ձեռք է բերվել Գվադելուպե-Հիդալգո պայմանագրով և դարձել է Միացյալ Նահանգների մի մասը։ Լոս Անջելեսը միավորվել է որպես ինքնավար շրջան 1850 թվականի ապրիլի 4-ին՝ Կալիֆոռնիայի պետականության ձեռք բերումից հինգ ամիս առաջ։ 1980-ականների նավթի հայտնագործումը ապահովեց քաղաքի արագ աճը։ 1913 թվականի Լոս Անջելեսի ջրուղու ավարտից հետո, որն ապահովում էր արևմտյան Կալիֆոռնիայի ջրամատակարարումը, ապահովվեց քաղաքի հետագա շարունակական աճը։

«Հրեշտակների քաղաք» անվամբ հայտնի այս քաղաքը ճանաչված է նաև իր Միջերկրածովյան կլիմայով, էթնիկ բազմազանությամբ և զարգացող մետրոպոլիտենով։ Քաղաքը համարվում է նաև ազգի հիմնական տնտեսական շարժիչը։ Լոս Անջելեսը հայտնի է նաև որպես Հոլիվուդի տուն, որը աշխարհի ժամանցային արդյունաբերության գլխավոր կենտրոնն է։ Լոս Անջելեսը հյուրընկալել է 1932 և 1984 թվականների ամառային Օլիմպիական խաղերը և երրորդ անգամ կհյուրընկալի խաղերը 2028 թվականին։ Լոս Անջելեսում հայերը կազմում են բնակչության 15 տոկոսը (600.000 մարդ)։ Այն համարվում է համաշխարհային խոշորագույն մշակութային, գիտական տնտեսական, կրթական կենտրոններից մեկը։ Քաղաքը նաև կինոյի, երաժշտության, հեռուստատեսության և համակարգչային խաղերի ոլորտի արդյունաբերության խոշորագույն կենտրոններից մեկն է։

Where can you sleep near Լոս Անջելես ?

Booking.com
491.156 visits in total, 9.210 Points of interest, 405 Destinations, 79 visits today.