Context of Նոր Զելանդիա

Նոր Զելանդիա (անգլ.՝ New Zealand, մաորի՝ Aotearoa), կղզային պետություն Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմուտքում։ Աշխարհագրական առումով երկիրը զբաղեցնում է երկու հիմնական ցամաքային տարածք՝ Հյուսիսային կղզին (կամ Te Ika-a-Māui) և Հարավային կղզին (կամ Te Waipounamu) և մոտ 600 փոքր կղզիներ։ Նոր Զելանդիան տեղակայված է Ավստրալիայի Թասմանյան ծովից 1500 կմ արևելք, իսկ խաղաղօվկիանոսյան կղզեխմբային երկրներ Նոր Կալեդոնիայից, Ֆիջիից և Տոնգայից՝ 1000 կմ հարավ։ Հեռու գտնվելու պատճառով ամենաուշ բնակեցված տարածքներից մեկն է։ Երկար ժամանակ մեկուսացված լինելու պատճառով Նոր Զելանդիայում զարգացել են կենդանական, սնկային և բուսական աշխարհի բազմաթիվ էնդեմիկ տեսակներ։ Երկիրն աչքի է ընկնում լեռնային մակերևույթով և բարձր լեռնագագաթներով։ Առավել աչքի են ընկնում Հարավային Ալպերը։ Նոր Զելանդիան գտնվում է Խաղաղօվկիանոսյան Հրե օղակի շրջանում, ինչի պատճառով հաճախակի են տեկտոնական շարժումները և գործող հրաբուխները։ Նոր Զելանդիայի մայրաքաղաքը Վելինգտոնն է, սակայն ամենաբնակեցված և խոշոր...Կարդալ ավելին

Նոր Զելանդիա (անգլ.՝ New Zealand, մաորի՝ Aotearoa), կղզային պետություն Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմուտքում։ Աշխարհագրական առումով երկիրը զբաղեցնում է երկու հիմնական ցամաքային տարածք՝ Հյուսիսային կղզին (կամ Te Ika-a-Māui) և Հարավային կղզին (կամ Te Waipounamu) և մոտ 600 փոքր կղզիներ։ Նոր Զելանդիան տեղակայված է Ավստրալիայի Թասմանյան ծովից 1500 կմ արևելք, իսկ խաղաղօվկիանոսյան կղզեխմբային երկրներ Նոր Կալեդոնիայից, Ֆիջիից և Տոնգայից՝ 1000 կմ հարավ։ Հեռու գտնվելու պատճառով ամենաուշ բնակեցված տարածքներից մեկն է։ Երկար ժամանակ մեկուսացված լինելու պատճառով Նոր Զելանդիայում զարգացել են կենդանական, սնկային և բուսական աշխարհի բազմաթիվ էնդեմիկ տեսակներ։ Երկիրն աչքի է ընկնում լեռնային մակերևույթով և բարձր լեռնագագաթներով։ Առավել աչքի են ընկնում Հարավային Ալպերը։ Նոր Զելանդիան գտնվում է Խաղաղօվկիանոսյան Հրե օղակի շրջանում, ինչի պատճառով հաճախակի են տեկտոնական շարժումները և գործող հրաբուխները։ Նոր Զելանդիայի մայրաքաղաքը Վելինգտոնն է, սակայն ամենաբնակեցված և խոշոր քաղաքն Օքլենդն է։

1250-1300 թվականներին կղզիներում բնակություն են հաստատել պոլինեզիացիները (որոնք ավելի ուշ կոչվել են նորզելանդացիներ) և ստեղծել մաորի մշակույթը։ 1642 թվականին հոլանդացի ճանապարհորդ Աբել Թասմանը եղել է առաջին եվրոպացին, ով ոտք է դրել Նոր Զելանդիա։ 1840 թվականին բրիտանացի և մաորի ղեկավարները ստորագրել են Վայթանգիի համաձայնագիրը, որով կղզիների նկատմամբ հռչակվում էր բրիտանական գերիշխանություն։ 1841 թվականին Նոր Զելանդիան դարձել է Բրիտանական կայսրության գաղութը, իսկ 1907 թվականին՝ Դոմինիոնը։ Ներկայումս Նոր Զելանդիայի 4.7 մլն բնակչության մեծամասնությունը եվրոպական ծագում ունի․ բնիկ մաորիներն ամենամեծ փոքրամասնությունն են, որոնց հաջորդում են ասիացիները և Խաղաղ օվկիանոսի կղզեբնակները։ Սրա արդյունքում Նոր Զելանդիայի մշակույթը հիմնականում ձևավորել են մաորի և վաղ շրջանի բրիտանացի տեղաբնակները, որը հետագայում իր վրա կրել է նաև ներգաղթյալների ազդեցությունը։ Պաշտոնական լեզուներն են անգլերենը, մաորիերենը և Նոր Զելանդիայի ժեստերի լեզուն, սակայն գերիշխողն անգլերենն է։

Նոր Զելանդիան զարգացած երկիր է և առողջապահական, կրթական, տնտեսական ազատության և կյանքի որակի ոլորտների միջազգային համեմատության արդյունքում զբաղեցնում է ամենաբարձր հորիզոնականները։ 1980-ական թվականներից Նոր Զելանդիան գյուղատնտեսական, կանոնավորվող տնտեսությունից անցում է կատարել շուկայական տնտեսության։ Երկրի օրենսդիր մարմինն ընտրությամբ ձևավորվող միապալատ խորհրդարանն է, մինչդեռ օրենսդիր քաղաքական իշխանությունը Կաբինետի ձեռքում է, որը ղեկավարում է վարչապետը։ Պետության գլուխն է Եղիսաբեթ II թագուհին, ով նշանակում է գեներալ-նահանգապետին։ Ըստ վարչատարածքային կառուցվածքի Նոր Զելանդիան բաժանված է 11 շրջանային խորհուրդների և 67 տարածքային կառավարման մարմինների։ Նոր Զելանդիայի Թագավորությունն իր մեջ ներառում է նաև Տոկելաու (կախյալ տարածք), Կուկի, Նյուեյ կղզիները(ինքնակառավարվող նահանգներ, որոնք միացած են Նոր Զելանդիային) և Ռոսի կախյալ տարածքը, որը Նոր Զելանդիան պահանջում է Անտարկտիդայից։ Նոր Զելանդիան անդամագրված է Միացյալ ազգերի կազմակերպությանը, Ազգերի համագործակցությանը, Անվտանգության խաղաղօվկիանոսյան պակտին, ԱՆԶՅՈՒՍ-ին, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը, Խաղաղօվկիանոսյան կղզիների ֆորումին և Ասիական և խաղաղօվկանոսյան տնտեսական խորհրդին։

More about Նոր Զելանդիա

Basic information
  • Native name New Zealand
  • Calling code +64
  • Internet domain .nz
  • Mains voltage 230V/50Hz
  • Democracy index 9.25
Population, Area & Driving side
  • Population 5118700
  • Տարածք 268021
  • Driving side left

Phrasebook

Երկու
Two
Երեք
Three
Չորս
Four
Հինգ
Five
Վեց
Six
Յոթ
Seven
Ութ
Eight
Ինը
Nine
Տասը
Ten
Գարեջուր
Beer
Փակված է
Closed
Խմեք
Drink

Where can you sleep near Նոր Զելանդիա ?

Booking.com
494.236 visits in total, 9.222 Points of interest, 405 Destinations, 589 visits today.