Հայլե Սելասիե

Հայլե Սելասիե I (ամհարերեն՝ ኃይለ፡ ሥላሴ, արտասանություն , հուլիսի 23, 1892(1892-07-23)[…], Էջերսա Գորո, Արևելյան Հարարգե, Օրոմիա, Եթովպիա - օգոստոսի 27, 1975(1975-08-27)[…], Ադիս Աբեբա, Եթովպիա) մինչև թագադրումը Թեֆերի Մաքոննեն (ամհարերեն արտասանություն ), Եթովպիայի վերջին կայսրը (նոյեմբերի 2, 1930 - սեպտեմբերի 12, 1974), հանրահայտ Սողոմոնյանների դինաստիայի ժառանգորդը, ով իտալա-եթովպիական պատերազմի ժամանակ գլխավորել է պայքարն Իտալիայի զինված ուժերի դեմ։ 1963 թվականին Աֆրիկյան միության հիմնադիրներից մեկն է։ 1974 թվականին գահընկեց է արվել կոմունիստների կողմից։ Մահացել է 1975 թվականին․ ըստ ամենահայտնի վարկածի, նրան խեղդամահ է արել եթովպիացի զինվոր։ Ռաստաֆարականությունում համարվում է հարություն առած Քրիստոսը, Յահվեի մարմնավորումը՝ երկիր մոլորակի վրա։

Destinations