زبان فارسی باستان ( Հին պարսկերեն )

Հին պարսկերեն, հին իրանական երկու հնագույն լեզուներից մեկը, որը փաստագրված է արձանագրություններով (երկրորդը՝ պաշտամունքային ավեստերեն է) և համարվում է միջին պարսկերենի նախահայրը (Սասանյան Պարսկաստանի պետական լեզուն)։ Ինչպես հին իրանական մյուս լեզուները, այն իր լեզվակիրներին հայտնի էր արիա (իրաներեն) անվանումով։ Հին պարսկերենը հիմնականում հանդիպում է Աքեմենյան դարաշրջանի արձանագրություններում, կավե սալիկների ու կնիքների վրա (մ․թ․ա․ 600-300 թթ․․)։ Հին պարսկերեն արձանագրությունների նմուշներ հայտնաբերվել են ներկայիս Իրանի, Ռումինիայի (Գեռլա), Հայաստանի, Բահրեյնի, Իրաքի, Թուրքիայի և Եգիպտոսի տարածքներում, որոնց շարքում ամենանշանակալին համարվում է Բեհիսթունի արձանագրությունը (թվագրվում է՝ մ․թ․ա․ 525 թ․)։ Չիկագոյի համալսարանի Արևելյան ինստիտուտի հսկայածավալ Պերսեպոլիսի վարչական արխիվում կատարված ուսումնասիրությունները (2007) հայտնաբերել են հին պարսկերեն սալիկներ, որոնք ենթադրել են տալիս, որ հին պարսկերենը եղել է գրավոր լեզու, և այն օգտագործվել է ոչ միայն արքայական ցուցադրական, այլ նաև գործնական գրագրություններում։

Destinations